Վերոնիկ Ակա
Վերոնիկ Ակա | |
Կուսակցություն՝ | Democratic Party of Côte d'Ivoire – African Democratic Rally? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 15, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | M’batto, M'Batto Department, Moronou, Lacs District, Կոտ դ'Իվուար |
Քաղաքացիություն | Կոտ դ'Իվուար |
Վերոնիկ Բրա Կանոն (ծննդյան անունը՝ Ակա, օգոստոսի 15, 1959, M’batto, M'Batto Department, Moronou, Lacs District, Կոտ դ'Իվուար), կոտ դ'Իվուարցի քաղաքական գործիչ, Կոտ դ'Իվուարի խորհրդարանի փոխխոսնակ։ Կոտ դ'Իվուարի տարածաշրջանային խորհրդի առաջին կին նախագահն, որը ղեկավարել է Մորոնուի խորհուրդը 2013 թվականից մինչև 2018 թվականը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնիկ Ական ծնվել է 1959 թվականի օգոստոսի 16-ին Կոտ դ'Իվուարում։ նա Ֆելիքս և Մարի-Թերեզ Ուֆուե-Բուանիի որդեգրած երեք երեխաներից մեկն է[1]։ 2009 թվականի ապրիլի 15-ին ամուսնացել է Դալոայի նախկին քաղաքապետ և Գյուղատնտեսության նախարար Դենիս Բրա Կանոնի հետ Ֆրանսիայի Ագերվիլ դղյակում[2]։ Նույն տարվա հունիսի 10-ին Դենիսը սրտի կանգ է ունեցել և մահացել[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ական հիմնադրել է «Սոտրապիմ» (La Société de Travaux et Promotion Immobilière) անշարժ գույքի ընկերությունը։ 2006 թվականի մարտի 29-ին նա հիմնել է Mi-Moye միկրոֆինանսական ընկերություն, որը նախատեսված է կանանց վարկեր տրամադրելու համար, որպեսզի նրանք հաղթահարեն աղքատությունը և իրականացնեն իրենց նպատակները[4]։
Քաղաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականից Ական եղել է Կոտ դ'Իվուարում կին աֆրիկացի նախարարների և խորհրդարանականների Réseau des Femmes africaines Ministres et Parlementaires de Côte d'Ivoire (REFAMPCI) ցանցի նախագահը[5]։ Խմբի նպատակն է միավորել կանանց և պայքարել կանանց աղքատության դեմ[6]։
2013 թվականին Ական առաջադրվել է որպես անկախ թեկնածու և հաղթել Մորոնուի տարածաշրջանային ընտրություններում՝ ստանալով քվերակողների ձայների 46.18%-ը[7] և ընտրապայքարից դուրս թողել Կոտ դ'Իվուարի դեմոկրատական կուսակցության (PDCI) թեկնածու Այուա Ն՛Դոլին[8]։ Հաղթանակը նրան հնարավորություն տվեց դառնալու առաջին կինը, որ ընտրվել է իվուարյան տարածաշրջանային խորհրդի նախագահ[9][10]։ Որպես նախագահ՝ պաշտոնը ստանձնել է 2013 թվականի հունիսի 29-ին՝ արարողության ժամանակ[11]։
2015 թվականի հունիսի 15-ին PDCI-RDA-ն Ակային նշանակել է Union des femmes de PDCI (UFPDCI) գյուղական միության նախագահ[12]։
2017 թվականի ապրիլի 5-ին Գիլյոմ Սորոն Ակային նշանակել է որպես Կոտ դ'Իվուարի խորհրդարանի տասնմեկ փոխնախագահներից մեկը[13]։
2018 թվականի սեպտեմբերի 29-ին Ակա սկսեց իր նախընտրական քարոզարշավը 2018 թվականի Մորունուի տարածաշրջանային ընտրություններում[14]։ Ընտրությունների ժամանակ բախվել է Իվուարյան ժողովրդական ճակատի բարձր պրոֆիլի թեկնածու Պասկալ Աֆֆի Ն՛Գեսանին[15]։ Հոկտեմբերի 13-ին Commission Electorale Indépendante (CEI) Աֆֆինին հայտարարել է ընտրությունների հաղթող. Ական վիճարկեց արդյունքները՝ պնդելով, որ նա մեկուսացրել և սպառնացել է ընտրական հանձնաժողովի (CEI) նախագահին[16]՝ նշելով, որ «տեղի է ունեցել կողոպուտ»[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Duhem, Vincent (2017 թ․ նոյեմբերի 2). «Femmes politiques ivoiriennes d'influence : Véronique Aka, présidente du conseil régional du Moronou». Jeune Afrique (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Achy, Victor (2009 թ․ ապրիլի 18). «Mariage de D. Bra Kanon et Véronique AKA». Youtube. Augerville-la-Rivière, France. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Depry, Didier (2009 թ․ հունիսի 12). «Cote d'Ivoire: Il était une fois Bra Kanon». allAfrica (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Christophe, Brou (2008 թ․ մայիսի 31). «Microfinance – Lutte contre la pauvreté – Mi Moyé offre 100 millions à ses membres». Koffi (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Christophe, Koffi Brou (2008 թ․ մարտի 22). «À l'écoute : Le Refampci célèbre son 10e anniversaire». Koffi (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Dessrait, Félix Teha (2006 թ․ դեկտեմբերի 14). «Cote d'Ivoire: "Nous allons continuer à aider les femmes démunies"». AllAfrica. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Mme Aka Amanan Veronique – Regionales 2013». Abidjan (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Adam's Régis Souaga (2013 թ․ ապրիլի 23). «Le Pdci torpille le Pdci et fait perdre Ahoua N'doli». Le Banco (ֆրանսերեն). Moronou. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Femmes politiques ivoiriennes d`influence: Véronique Aka, présidente du conseil régional du Moronou». Afrique Femme (ֆրանսերեն). 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Cheickna, Sali D. (2013 թ․ մայիսի 7). «Pdci-Rda: Élue présidente de région, Véronique Aka "remet" sa victoire à Bédié». Le Banco (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Le bureau du Conseil régional du Moronou installé». Abidjan (ֆրանսերեն). 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «UFPDCI et JPDCI: Véronique Aka, Mme Ehui, Valentin N'Dri...aux commandes». Abidjan (ֆրանսերեն). Fraternité Matin. 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Kautcha, Donatien (2017 թ․ ապրիլի 5). «Côte d'Ivoire: Assemblée Nationale, voici les 11 vice-présidents qui vont suppléer Guillaume Soro». KOACI (ֆրանսերեն). Abidjan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Claver, Jules (2018 թ․ հոկտեմբերի 1). «Cote d'Ivoire: Régionale dans le Moronou/AKA Véronique – "Je vais battre Affi sans problème"». AllAfrica (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Polichinelle, Dreyfus (2018 թ․ սեպտեմբերի 1). «Côte d'Ivoire: Régionales, Affi N'Guessan candidat contre Véronique Aka». Afrique Sur (ֆրանսերեն). Abidjan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Côte d'Ivoire: le président du FPI accusé d'intimidation dans une élection régionale». Africa 1 (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Moronou, Véronique Aka accuse: " Il y a eu braquage, Affi n'est pas au-dessus des lois"». Ivoire Soir (ֆրանսերեն). Moronou. 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.