Վարխունո
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Վարխունո | ||
վրաց.՝ ვარხუნო | ||
Երկիր | Վրաստան | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Թեթրիծղարոյի | |
Համայնք | Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 1180 մ | |
Բնակչություն | 0[1] մարդ (2002) | |
|
Վարխունո (Վարխունա, վրացերեն՝ ვარხუნო), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 1 կմ հյուսիս-արևմուտք, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին։
Տնտեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց, գրադարան, ակումբ և կենցաղսպասարկման տաղավար։ Բնակիչներն զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրել էին Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից գաղթած հայերը` 16-րդ դարում։ Հետագայում գյուղում բնակություն են հաստատել նաև Լոռվա գավառի Սառնաղբյուր, Շնող գյուղերից և Ղազախի գավառից եկած հայերը։
Գյուղում կա եկեղեցի (16-րդ դար)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|