Վարդան Վահրամյան
Վարդան Վահրամյան | |
---|---|
Ծնվել է | 1955 Թավրիզ, Իրան |
Երկիր | Իրան և Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ և կոմպոզիտոր |
Վարդան Գրիգորի Վահրամյան (1955, Թավրիզ, Իրան), իրանահայ կոմպոզիտոր, երաժշտագետ, սյուրռեալիստ նկարիչ։ Հանդես է գալիս որպես մենակատար (բարիտոն), երգչախմբի ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Վահրամյանը ծնվել է 1955 թվականին Թավրիզում[1]՝ նկարիչ Գրիգոր Վահրամյանի և երաժիշտ-նկարիչ Մարուսյա Առաքելյանի ընտանիքում[2]։
Վարդան Վահրամյանը հարմոնիա է ուսանել ինչպես իրանցի, այնպես էլ հայաստանցի մաեստրոների մոտ։ 1980 թվականից «Կոմիտաս» եկեղեցական երգչախմբի հիմնադիրն ու դիրիժորն է։
2000-2001 թվականներին նրա Ռեքվիեմը կատարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգչախումբը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության հիմնադրման 1700-ամյակին։ 2006 թվականին հրավիրվել է Հայաստան, որտեղ նրա «Լույս առավոտ» ստեղծագործությունը կատարվել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի ժամանակ[3]։ Վահագն Դավթյանի խոսքերի հիման վրա ստեղծված «Լույս առավոտի» և Վարանդի խոսքերով գրված «Հավերժական ջահ» ստեղծագործությունները ստեղծվել են մեծ ոգեշնչմամբ, զգացմունքայնությամբ ու նվիրումով։
2011 թվականին ռեժիսոր Ռեզա Շամսի Սուրբ Ստեփանոսի տաճար կարճամետրաժ ֆիլմի երաժշտության հեղինակը Վարդան Վահրամյանն է[4], ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 13-ին Երևանում Ոսկե ծիրան կինոփառատոնի ժամանակ ցուցադրված «Մարուսյա» ֆիլմի երաժշտության հեղինակն է[5][6]։
Երգահանների և կոմպոզիտորների միջազգային գիլդիայի (Միացյալ Թագավորություն) թղթակից անդամ է[7]։
Նկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Վահրամյանը նաև տաղանդավոր նկարիչ է, որը հայտնի է իր սյուրռեալիստական ոճով։ Նրա յուղաներկի վրա արված կտավները ներկայացվել են Իրանի տարբեր պատկերասրահներում, լուսաբանվել ինչպես իրանական, այնպես էլ օտարերկրյա թերթերում և լրատվամիջոցներում[8]։
Վահրամյանը նկարազարդել է Բևեռլի Կողլանի «Խոսող կատուն» վիպակը[9]։
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Վարդան Վահրամյանը նկարահանվել է Թավրիզ. պատկերներ մոռացված աշխարհից ֆիլմում։ Վահրամյանը հանդիսանում է նաև ֆիլմի սաունդթրեքի հեղինակը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Biography, Interview, Interview from Iran-Newspaper
- ↑ Biography, Iranian Painters: Armenian
- ↑ One Nation, One Culture Report Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, One Nation, One Culture Report
- ↑ Saint Stepanos Monastery Video, YouTube
- ↑ Maroosya Արխիվացված 2015-12-22 Wayback Machine, Maroosya
- ↑ http://www.arpafilmfestival.com/documentary-maroosya-at-2014-arpa-festival/
- ↑ Report masde arte.com, Report from masde arte.com
- ↑ Iran-Newspaper Report, Iran-Newspaper Report
- ↑ 9781326095840
- ↑ Tabriz: Images from the Forgotten World (2006), Movie on IMDb.
|