Վարդան Մեշտուճյան
Վարդան Մեշտուճյան արմտ. հայ.՝ Վարդան Մեշտուճեան | |
---|---|
Ծնվել է | 1869[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1942[1] |
Մասնագիտություն | հրապարակախոս, ուսուցիչ, գրող, պատմաբան և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ռումինիայի թագավորություն |
Աշխատավայր | Իրավունք[1], Շարժում (եռօրյա թերթ)[1], Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան[1] և Արարատ[1] |
Վարդան (Վիկտոր) Գեորգի Մեշտուճյան (1869[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1942[1]), ռումինահայ հրապարակախոս, մանկավարժ, գրող, պատմաբան, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել, ապա դասավանդել է Կ․ Պոլսի Ենի Գափու թաղամասում՝ հոր բացած Մեշտուճյան վարժարանում։ 1890-ական թթ․ կեսին, հետապնդվելով թուրք ոստիկանությունից, անցել է Բուլղարիա, 1896-1897 թվականներին աշխատակցել է «Իրավունք» թերթին, 1898 թվականին գրող Երուխանի հետ հիմնադրել «Շարժում» թերթը։ 1899 թվականին տեղափոխվել է Բուխարեստ։ 1906 թվականին հրատարակել է «Աուրորա», 1924-1942 թթ «Արարատ» ռումինական հայագիտական ամսագրերը։ Եղել է 1920 թվականին Բուխարեստում վերաբացված Միսաքյան ազգային վարժարանի տնօրենը, հայ գաղթականների հարցով զբաղվող «Ռումինիայի հայերի միության» ընդհանուր քարտուղարը, ապա՝ տնօրենը։ Մեշտուճյանը հրապարակել է ռումինական «Նախագծեր և ֆիլմեր» (1913) պատմվածքների ժողովածուն, «Զետտա» (1916) վեպը, «Բուխարեստ Սահարա» (1913), Երուսաղեմ (1914) ուղեգրությունները, «Հայոց պատմություն» (1923-1926) պատմաքննական երկը։ Ռումինիայում է թարգմանել Հ․ Զոհրաբյանի «Հայ եկեղեցու պատմությունը քրիստոնեության մուտքից մինչև մեր օրերը» (1934), «Հայկական պատարագը» (1937), կազմել և թարգմանել «Հայ բանաստեղծների փոքր ժողովածու»-ն (1934)։ Ֆրանսերենից ռումիներեն է թարգմանել Վ․ Հյուգոյի «Թշվառները» (1913), Գի դը Մոպասանի նովելներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 466)։ |