Վարդան Ավագյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մարտի 1, 1900 |
---|---|
Ծննդավայր | Օշական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 23, 1978 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գիտնական |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Վարդան Մարգարի Ավագյան (մարտի 1, 1900, Օշական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի արական գիմնազիայում, իսկ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1925-1937 թվականներին որպես բժիշկ ծառայել է ՌԿԲԿ և ՆԳԺԿ զորամասերում։ 1937 թվականի սեպտեմբերին՝ զինվորական ծառայության մայորի կոչումով թողնում է զինվորական ծառայությունը և անցնում գիտամանկավարժական գործունեություն։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո կրկին զինվորական համազգեստ է հագնում։ Կարճ ժամանակ տարբեր հոսպիտալներում հոսպիտալի պետի՝ բուժական գծով տեղակալ էր, ապա՝ հոսպիտալի պետ, այնուհետև՝ վիրաբուժական պրոֆիլ ունեցող խոշորագույն հոսպիտալի պետի ու առաջատար թերապևտի պաշտոններում էր։ Հոսպիտալը պարգևատրվել է ԽՍՀՄ առժողկոմատի պատվոգրով, իսկ պետը՝ Կարմիր աստղի շքանշանով, բազմաթիվ մեդալներով ու շնորհակալագրերով, «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշանով[1]։
1945-1950 թվականներին եղել է ՀԽՍՀ Կարմիր խաչի կենտրոնական կոմիտեի նախագահ։ 1950-1952, 1954-1957 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, 1955-1975 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենային և մանկաբուժական ֆակուլտետների ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1963-1977 թվականներին՝ Հայաստանի սրտաբանների գիտական ընկերության նախագահ[2]։
Հեղինակ է գիտագործնական շուրջ 60 աշխատությունների[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիպերտոնիկ հիվանդություն, Ե., 1963:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Ավագյան» հոդվածին։ |
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Օշական (Արագածոտնի մարզ) գյուղում ծնվածներ
- Հունիսի 23 մահեր
- 1978 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ թերապևտներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ