Վարդանես քահանայի և Արևի խաչքար (Մայր Աթոռ)
Վարդանես քահանայի և Արևի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է։ |
Սկզբնական տեղադրություն | Կանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի վարչական միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում՝ երեսնիվայր։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Վարդանես քահանային և Արևին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1543 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
1543 khatchkar in Vagharshapat Վիքիպահեստում |
Վարդանես քահանայի և Արևի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.22)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է։ Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Կանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում՝ երեսնիվայր[2]։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի քիվին՝ ելնդատառ, և աջ կողմում՝ խորագիր, առկան են վիմական արձանագրություններ[3][4]։
Արձանագրություն 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի քիվին 1 տող ելնդատառ վիմական արձանագրություն.
- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ՎԱՐԴԱՆԷՍ ՔԱՀԱՆԱՅԻ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Վարդանես քահանային։
Արձանագրություն 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի աջ կողմում 18 տող խորագիր վիմական արձանագրություն.
- Թ[ՎԻՆ]
- ՋՂ[Բ.] (1543)
- ԿԱՄԱՒՆ [Ա̅Յ]
- ՄԷՔ` ՈՐԴԻԳՍ,
- ՍԿԱՆՍ,
- ՏՐ Գ[ՐԻ]ԳՈՐՍ,
- ՍՈՒԼԹԱՆՍ,
- ԱՂԷՍ Կ[ԱՆ]ԿՆ
- ԵՑԱՔ Զ
- ԽԱՉՍ ՏՐ
- ՎԱՐԴԱՆ
- ԻՍԻՆ, ԻՒՐ
- ԿՈՂԱԿԻ
- Ց ԱՐԷ
- ՎԻՆ,
- Ա̅Ծ ՈՂ
- ՈՐՄԻ
- ԱՄԷՆ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել են Ոսկանի որդիներ Տեր Գրիգորը, Սուլթանը, Աղեն ի հիշատակ Վարդանես քահանային և նրա կողակից Արևին։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչքարը Մայր Աթոռ տեղափոխվել է 1975 թվականին։
- «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում երեսնիվայր ընկած լինելու պատճառով Ս. Բարխուդարյանը չի նկատել քիվի վրա եղած ելնդագիր վիմական արձանագրությունը և գրի չի առել[5]։ Այդ ժամանակ արդեն իսկ կոտրված է եղել խաչքարի վերին աջ անկյունը, և Բարխուդարյանը թվականը լրացրել է ՋՂԲ. (1543)` համաձայն Ե. Լալայանի ընդօրինակման[6], ում ժամանակ խաչքարն ամբողջական է եղել և հավանաբար կանգուն։ Արձանագրությանը զուգահեռ Բարխուդադյանը ներկայացնում է նաև տեր Վարդանեսի տապանագիրը. «ԱՅՍ Է ՀԱ[Ն]ԳԻՍՏ ՏՐ ՎԱՐԴԱՆԻՍԻՆ»[7]
- Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմից Մայր Աթոռ է տեղափոխվել նաև Թամթոյի խաչքարը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
- ↑ Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ. էջ 356, արձանագրություն 1433
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ., էջ 299, արձանագրություն 1242
- ↑ Ե. Լալայան, Նոր-Բայազէտի գաւառ, «Ազգագրական հանդէս», գ. XIX, Թիֆլիս, 1910, թ. 1, էջ 14։
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ., էջ 357, արձանագրություն 1434