Վասիլի Կոլոմասով
Վասիլի Կոլոմասով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1909 |
Ծննդավայր | Starye Naymany, Ardatovsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 6, 1987 (77 տարեկան) |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Լեզու | էրզյաներեն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Վասիլի Մաքսիմովիչ Կոլոմասով (օգոստոսի 14, 1909, Starye Naymany, Ardatovsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1987), էրզիացի խորհրդային գրող և բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1938)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Կոլոմասովը ծնվել է Սիմբիրսկի նահանգի Արդատովսկի շրջանի մորդովական Նայմանի գյուղում (այժմ՝ Մորդովիայի Բոլշեբերեզնիկովսկի շրջանի Ստարիե Նայմանի) գյուղացու ընտանիքում։ 1933 թվականին սովորել է Մորդովական խորհրդային կուսակցական դպրոցում, այնուհետև աշխատել է «Էրզյան կոմունա» թերթում և «Սյատկո» («Կայծ») ամսագրում որպես գրական աշխատակից, «Մոլնիա» կոլտնտեսության նախագահ, զբաղվել է մանկավարժությամբ։ Ավարտել է Մորդովական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, 1943 թվականին ծանր վիրավորվել է և զորացրվել։ 1956 թվականին տեղափոխվել է Սարանսկ, աշխատել Մորդովական գրահրատարակչությունում։ Կյանքի վերջին տարիները (1970-1987) անցկացրել է Մոլնիա ավանում[1][2]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես բանաստեղծ՝ հանդես է եկել 1931 թվականից։ Նա գրականություն մտավ որպես արձակագիր և դրամատուրգ։ Գրելու հումորային ոճը դրսևորվեց նրա առաջին ստեղծագործություններում՝ «Պրոկոպիչ» (1935) պատմվածքում և «Յահիմ Լավգինով» (1936) վիպակում, որոնցից էլ ծնվեց նրա հիմնական աշխատանքը, «Лавгинов» (1941-1956) վեպը։ Վեպի գլխավոր թեման մորդովական գյուղի կոլեկտիվացումն էր, գյուղացու վերադաստիարակումը կոլտնտեսային կոլեկտիվում։ Վեպի հերոսի անունը դարձավ հարգված Մորդովիայում։ Վեպը իրավամբ մտավ մորդովական գրականության ոսկե ֆոնդ։ 1962 թվականին «Լավգինով»-ը բեմականացվեց և ցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Լ. Ելիսեևի թարգմանությամբ վեպը հրատարակվել է ռուսերեն (1959)[3]:
Ընտրյալ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Яхим Лавгинов» (վիպակ, 1936)
- «Прокопыч» (պիես, 1940)
- «Норовава» (դրամա, 1945։ 1946 թվականին բեմադրվել է Մորդովական դրամատիկական թատրոնում)
- «Каракужонь свадьба» (պիես «Հարսանիք Կարակուժայում», 1960)
- «Пайстомо пиштяка» (պատմվածք «Դժբախտը», 1956)
- «Кавто церынеть» (պատմվածք «Երկու տղա», 1957),
- «Телень ки» (պատմվածք «Ձմեռային ճանապարհ», 1984)
Էրզիական լեզվով թարգմանել է բուլղարացի գրողների ստեղծագործությունները, Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» կատակերգությունը, Հայնրիխ Հայնեի մի շարք բանաստեղծություններ, Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիր» պատմվածքը և այլն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Василий Максимович Коломасов
- ↑ «Коломасов Василий Максимович (14.08.1909–06.03.1987)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Алфавитный указатель». www.lib.e-mordovia.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 6 մահեր
- 1987 մահեր
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էրզիացի գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս թարգմանիչներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային դրամատուրգներ