Jump to content

Վասիլի Լիվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Լիվանով
ռուս.՝ Василий Борисович Ливанов
Ծնվել էհուլիսի 19, 1935(1935-07-19)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի ակադեմիական գեղարվեստական ​​լիցեյ (1954), Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1958) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1966)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, գրող, կինոռեժիսոր, կրկնօրինակող, կինոդերասան, մանկագիր և մուլտիպլիկատոր
ԱշխատավայրՍոյուզմուլտֆիլմ
Ծնողներհայր՝ Բորիս Լիվանով
Ամուսին(ներ)Ելենա Լիվանովա
Պարգևներ և մրցանակներ
221b.ru

Վասիլի Բորիսովիչ Լիվանով (ռուս.՝ Василий Борисович Ливанов, հուլիսի 19, 1935(1935-07-19)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս կինոդերասան, կինոյի և մուլտիպլիկացիայի ռեժիսոր, գրող, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)։

Առավել մեծ ճանաչման է արժանացել Շերլոք Հոլմսի կերպարի շնորհիվ, որը կերտել է Իգոր Մասլեննիկովի՝ Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» հեռուստաֆիլմերի շարքում, ինչի համար 2006 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր անդամությամբ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բորիս Նիկոլաևիչ Լիվանովի (1904-1972) և Եվգենյա Կազիմիրովնա Լիվանովայի (օրիորդական ազգանունը՝ Պրավդզից-Ֆիլիպովիչ, 1907-1978) ընտանիքում։ Լիվանովների տան մշտական հյուրերն են եղել Վասիլի Կաչալովը, Բորիս Պաստեռնակը, Ալեքսանդր Դովժենկոն, Նիկոլայ Չերկասովը, Միխայիլ Տարխանովը, Պյոտր Կոնչալովսկին։ 1954 թվականին Վասիլի Լիվանովը ավարտել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիային կից Մոսկվայի միջնակարգ գեղարվեստական դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը (1958) և ԽՍՀՄ Պետկինոյի բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Միխայիլ Ռոմի արհեստանոց, 1966)։

Մտավորականության, հոգեկան նրբակրթության, ռոմանտիզմի, զգացմունքների անկեղծության համադրությունը որոշիչ են եղել Վասիլի Լիվանովի վաղ էկրանային կերպարներում։ Ձայնի եզակի տեմբրը Լիվանովի մոտ հայտնվել է այն պատճառով, որ ռեժիսոր Միխայիլ Կալատոզովն առաջարկել է «Չուղարկված նամակ» ֆիլմի ձմեռային տեսարանները հնչյունավորել հենց փողոցում՝ 40 աստիճան սառնամանիքի պայմաններում։ Դերասանները փորձել են բղավել քամու ուժեղ պոռթկումներից ավելի բարձր, և Լիվանովի ձայնը խզվել է[5]։

1966-1973 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրող ռեժիսոր։ Հնչյունավորել է մոտ 300 մուլտիպլիկացիոն կերպարներ, այդ թվում՝ Կառլսոնին, կոկորդիլոս Գենային և վիշապօձին «38 թութակներ» մուլտֆիլմում[6]։ Յուրի Էնտինի և Գենադի Գլադկովի հետ միասին ստեղծել են «Բրեմենյան երաժիշտներ» և «Բրեմենյան երաժիշտների հետքերով» մուլտֆիլմերը։

Պատրաստվելով ֆիլմ նկարահանել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին՝ Իգոր Մասլեննիկովը անմիջապես Լիվանովին դիտարկել է որպես Հոլմսի դերի հիմնական թեկնածու։ Մասլեննիկովը մինչ այդ աշխատել էր Լիվանովի հետ «Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին» ֆիլմում։ Ութ տարվա ընթացքում (1979-1986) նկարահանվել է չորս երկսերիանոց և մեկ եռասերիա հեռուստաֆիլմ, որոնք միանգամից մեծ ժողովրդականություն են ձեռք բերել ԽՍՀՄ-ում։ Նկարահանումների ընթացքում Լիվանովը ընկերացել է Վաթսոնի դերակատար Վիտալի Սոլոմինի հետ, իսկ Մասլեննիկովի հետ 1980-ականների կեսերին Լիվանովի հարաբերությունները խզվել են։

1986 թվականին թողարկվել է «Իմ սիրելի ծաղրածուն» ֆիլմը, որը նկարահանվել էր ռեժիսոր Յուրի Կուշներևի կողմից՝ Վասիլի Լիվանովի համանուն վիպակի մոտիվներով։ Ֆիլմի սցենարը գրել են Նիկիտա Միխալկովը և Ալեքսանդր Ադաբաշյանը։

Շերլոկ Հոլմսի մասին հեռուստասերիալի նկարահանումների ավարտից հետո Լիվանովը, որն այդ ժամանակ ընդամենը 50 տարեկան էր, աստիճանաբար գրեթե դադարել է հայտնվել էկրանին՝ նախկինի պես երբեմն աշխատելով որպես հնչյունավորող դերասան։ Կինոյում միակ խոշոր աշխատանքը եղել է Դոն Կիխոտի դերը 1997 թվականի «Դոն Կիխոտը վերադառնում է» ֆիլմում, որը բեմադրվել էր հենց Լիվանովի կողմից Օլեգ Գրիգորովիչի հետ միասին։ Լիվանովն այդ ֆիլմում հանդես է եկել նաև որպես սցենարիստ և պրոդյուսեր։ 2005 թվականին Լիվանովը նկարահանվել է Վլադիմիր Բորտկոյի «Վարպետը և Մարգարիտան» հեռուստասերիալում՝ կատարելով պրոֆեսոր Ստրավինսկու ոչ մեծ դերը։ Վերջին անգամ Լիվանովը էկրանին հայտնվել է ռեժիսոր Վալերի Նիկոլաևի «Արջի որս» 2007 թվականի ֆիլմում։

1988 թվականին Վասիլի Լիվանովին շնորհվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ Նույն թվականին Լիվանովը (Յուլիան Սեմյոնովի հետ համատեղ) Մոսկվայում ստեղծել է «Դետեկտիվ» փորձարարական թատրոնը, որը տեղակայված էր Լուբյանկայում՝ ՆԳՆ սպաների կենտրոնական տանը։ Թատրոնի ֆինանսավորումն իրականացվել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի կոմիտեի կողմից, իսկ թատրոնը մինչև 1992 թվականը ինքնուրույն ապահովել է իր ծախսերի ընդամենը 10 տոկոսը։ 1992 թվականի կեսերին Սպաների կենտրոնական տունը խզել է թատրոնի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը։ Գեղարվեստական ղեկավար Լիվանովը միաժամանակ մեղադրվել է ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով թատրոնի աշխատանքը և Սպաների կենտրոնական տան միջոցառումները խափանելու մեջ (դերասանն այդ ժամանակ բուժվել է նևրոզների կլինիկայում)։ Դերասաններն ընդհանուր ժողովում որոշում են կայացրել լքել «Դետեկտիվ» թատրոնը և նրա հիման վրա ստեղծել ՆԳՆ կենտրոնական թատրոն[7]։

1990-2000-ական թվականներին Լիվանովը հիմնականում զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է հուշեր։ Հեղինակել է «Մեր ընկերը Շերլոկ Հոլմսն է» (ռուս.՝ «Наш друг — Шерлок Холмс») էսսեն։

2003 թվականին խաղացել է ծովահեն Ֆուրայի դերը «Ֆորտ Բոյար» հեռուստախաղում[8]։ Ծրագրի ղեկավարության հետ կազմակերպչական տարաձայնությունների պատճառով հրաժարվել է մասնակցել հաջորդ տարվա սեզոնի նկարահանումներին[9]։

2006 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Բրենտոնը 70-ամյա Վասիլի Լիվանովին է հանձնել Բրիտանական կայսրության շքանշանի նշանները, դերասանը դարձել է շքանշանի պատվավոր անդամ «թատրոնին և կատարողական արվեստին ծառայելու համար»[10]։ Ավելի ուշ անգլիացի շերլոքականների համար ոչ պաշտոնական մեկնաբանության մեջ Նախարարների կաբինետի արարողակարգային քարտուղարության աշխատակից Ալան Թուոմին հայտարարել է․

Ես, սակայն, կարող եմ ասել ձեզ, որ պարոն Լիվանովը պարգևատրվել է 1979-1986 թվականներին նախկին ԽՍՀՄ-ում արտադրված հեռուստատեսային ֆիլմերի շարքում Շերլոկ Հոլմսի դերը կատարելու համար։

— Ալան Թուոմի[11]

  • Առաջին կինը (1958-1970) – Ալինա Վլադիմիրովնա Էնգելգարդտ (ծնվ.՝ 21 մարտի, 1933), կենսաքիմիկոս Վլադիմիր Էնգելգարդտի դուստրը (1894-1984),
    • Դուստրը՝ Անաստասիա (ծնվ.՝ 1963), ավարտել է ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետը, դարձել քանդակագործ[12][13],
      • Թոռը՝ Վլադիմիր (ծնվ.՝ 1984)[14],
      • Թոռնուհին՝ Քսենյա[14]։
  • Երկրորդ կինը (1972 թվականից) – Ելենա Լիվանովա (ծնվ.՝ 11 սեպտեմբերի, 1949), մուլտիպլիկատոր[15],
    • Որդին՝ Բորիս (ծնվ.՝ 2 ապրիլի, 1974), դերասան, հեռուստահաղորդավար, նկարիչ, գրող, բանաստեղծ։ 2009 թվականին դատապարտվել է սպանության համար, պատիժը կրել է մասամբ, ազատ է արձակվել ժամկետից շուտ 2014 թվականին[12],
      • Թոռնուհին՝ Եվա (ծնվ.՝ 2002)[14],
    • Որդին՝ Նիկոլայ (ծնվ.՝ 3 մայիսի, 1984), նկարիչ, մուլտիպլիկատոր, դերասան, ավարտել է ՎԳԻԿ[12],
        • Թոռնուհին՝ Ալիսա (ծնվ.՝ 2017)[14]։

Քաղաքական դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աջակցել Է Ղրիմի միացմանը Ռուսաստանի Դաշնությանը։
  • 2015 թվականին «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում Ուկրաինական հասարակությանն անվանել է «թունավորված բանդերովշչինա»[16]։
  • 2017 թվականի հունվարին (2018 թվականի ընտրություններից 1 տարի և 2 ամիս առաջ) հրապարակավ դիմել է Պուտինին՝ խնդրելով այդուհետ ևս մնալ Ռուսաստանի նախագահ և «նույնիսկ չմտածել» այդ պաշտոնից հեռանալու մասին[17]։
  • 2022 թվականի մարտին ռուսական մշակույթի այլ գործիչների հետ միասին ստորագրել է մի նամակ, որով նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկսելու Պուտինի որոշմանը[18]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1959 – Քաղաքն արշալույսին (ռուս.՝ Город на заре) – էպիզոդ
  • 1959 – Չուղարկված նամակ (ռուս.՝ Неотправленное письмо) – երկրաբան Անդրեյ
  • 1960 – Հարություն (ռուս.՝ Воскресение) – նարոդովոլեց Կռիլցով
  • 1960 – Կույր երաժիշտը (ռուս.՝ Слепой музыкант) – Պյոտր Պոպելսկի
  • 1961 – Երկու կյանք (ռուս.՝ Две жизни) – ուսանող
  • 1962 – Կոլեգաները (ռուս.՝ Коллеги) – Սաշա Զելենին
  • 1962 – Խելագարների դատը (ռուս.՝ Суд сумасшедших) – պրոֆեսոր Վերներ
  • 1963 – Կապույտ տետրը (ռուս.՝ Синяя тетрадь) – Ֆելիքս Ձերժինսկի
  • 1963 – Մեծեր և փոքրեր (ռուս.՝ Большие и маленькие) – ուսուցիչ Սերգեյ Սերգեևիչ
  • 1964 – Վերոնիկայի վերադարձը (ռուս.՝ Возвращение Вероники) – Վադիմ
  • 1965 – Տարին որպես կյանք (ռուս.՝ Год как жизнь) – բանաստեղծ Գեորգ Վեերտ
  • 1965 – Կանաչ բոց (ռուս.՝ Зелёный огонёк) – տաքսու ուղևոր վիրաբույժ Կորժիկով
  • 1966 – Ճանապարհորդություն (ռուս.՝ Путешествие) – լրագրող Գենա (նովել «Папа, сложи!»)
  • 1967 – Ապարանջան-2 (ռուս.՝ Браслет-2) – Աֆրիկան Սավին
  • 1968 – Ես տասնինը տարեկան էի (ռուս.՝ Мне было девятнадцать) – ռազմական թարգմանիչ Վադիմ Գեյման
  • 1970 – Վաթեռլոո (ռուս.՝ Ватерлоо) – սպա Վելինգտոնի շքախմբից
  • 1972 – Խաղացողը (ռուս.՝ Игрок) – դը Գրիե
  • 1975 – Դյութիչ երջանկության աստղը (ռուս.՝ Звезда пленительного счастья) – կայսր Նիկոլայ I
  • 1976 – Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահը (ռուս.՝ Жизнь и смерть Фердинанда Люса) – բժիշկ Փեյն
  • 1978 – Տափաստան (ռուս.՝ Степь) – Կազիմիր Միխայլովիչ
  • 1978 – Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին (ռուս.՝ Ярославна, королева Франции) – ասպետ Բենեդիկտուս
  • 1979 – Շերլոք Հոլմսն ու բժիշկ Վաթսոնը (ռուս.՝ Шерлок Холмс и доктор Ватсон) – Շերլոք Հոլմս
  • 1980 – Շերլոք Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները (ռուս.՝ Приключения Шерлока Холмса и доктора Ватсона) – Շերլոք Հոլմս
  • 1981 – Շերլոք Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ Բասկերվիլների շունը (ռուս.՝ Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Собака Баскервилей) – Շերլոք Հոլմս
  • 1982 – Ո՞վ է թակում իմ դուռը (ռուս.՝ Кто стучится в дверь ко мне?) – Վիկտոր
  • 1983 – Շերլոք Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ Ագրայի գանձերը (ռուս.՝ Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Сокровища Агры) – Շերլոք Հոլմս
  • 1983 – Լուսնային ծիածան (ռուս.՝ Лунная радуга) – Գելբրայթ
  • 1986 – Շերլոք Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ Քսաներորդ դարն սկսվում է (ռուս.՝ Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Двадцатый век начинается) – Շերլոք Հոլմս
  • 1987 – Կարիկի ու Վալյայի արտասովոր արկածները (ռուս.՝ Необыкновенные приключения Карика и Вали) – պրոֆեսոր Ենոտով
  • 1988 – Սեր հարզատի հանդեպ (ռուս.՝ Любовь к ближнему) – Ոմն (նովել «Հուշարձան»)
  • 1992 – Նա ամեն ինչ կստանա (ռուս.՝ Он своё получит) – Դելանի
  • 1994 – Որս (ռուս.՝ Охота)
  • 1997 – Դոն Կիխոտը վերադառնում է (ռուս.՝ Дон Кихот возвращается) – Դոն Կիխոտ
  • 2004 – Խուզարկուները (ռուս.՝ Сыщики 3) – պրոֆեսոր (սեզոն 3, սերիա 5՝ «Операция под наркозом», հնչյունավորել է այլ դերասան)
  • 2005 – Վարպետը և Մարգարիտան (ռուս.՝ Мастер и Маргарита) – պրոֆեսոր Ալեքսանդր Նիկոլաևիչ Ստրավինսկի
  • 2006 – Տղամարդկանց սեզոն։ Թավշյա հեղափոխություն (ռուս.՝ Мужской сезон: Бархатная революция) – Սան Սանիչ Շուվալով, պետանվտանգության վետերան
  • 2008 – Արջի որս (ռուս.՝ Медвежья охота) – Սերգեյ Կիրիլովիչ Կորսակով, խորհրդական միջազգային հարաբերությունների գծով

Մուլտֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2000 – Շերլոք Հոլմս։ Մորիարտիի վերադարձը (ռուս.՝ Шерлок Холмс: Возвращение Мориарти) — Շերլոք Հոլմս[19]
  • 2004 – Շերլոք Հոլմս։ Արծաթե ականջօղի գաղտնիքը (ռուս.՝ Шерлок Холмс: Загадка серебряной серёжки) – Շերլոք Հոլմս[20]
  • 2005 – Կառլսոնը, որն ապրում է տանիքում — Կառլսոն[21]
  • 2008 – Շերլոք Հոլմս։ Պարսկական գորգի գաղտնիքը (անգլ.՝ Adventures of Sherlock Holmes: The Mystery of the Persian Carpet) – Շերլոք Հոլմս

Ֆիլերի ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկացիայի ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 – Ֆորտ Բոյար (ռուս.՝ Форт Боярд) – Ծովահեն Ֆուրա

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական մրցանակներ

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (27 նոյեմբերի, 1981)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (18 ապրիլի, 1988)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (1 դեկտեմբերի, 2005) – Հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[22],
  • Պատվո շքանշան (27 հոկտեմբերի, 2016) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[23],
  • «Հայրենիքի հերոսների հիշատակին» մեդալ – պատմահայրենասիրական ուղղվածության նախագծերի իրականացման համար (Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի № 870 հրաման)[24]։

Օտարերկրյա մրցանակներ

  • Հենրիխ Գրայֆի մրցանակի դափնեկիր (1969)[25],
  • Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր անդամ (20 փետրվարի, 2006) – թատրոնի և կատարողական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[4][26]։

Հանրային ճանաչում

  • ՌԴ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (2002),
  • «Ոսկե արծիվ-2017» հատուկ մրցանակ «կինեմատոգրաֆիայի բնագավառում ունեցած ավանդի համար» (2016 թվականի արդյունքներով)[27]։

Գրական ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարներից ու պիեսներից բացի Վասիլի Լիվանովը հեղինակել է վիպակներ, պատմվածքներ, էսսեներ, հուշագրություններ մշակույթի ականավոր գործիչների մասին։ Սկյութների մասին պատմող «Ագնիան՝ Ագնիայի դուստր» (ռուս.՝ «Агния, дочь Агнии», 1976), «Իմ սիրելի ծաղրածուն» (ռուս.՝ «Мой любимый клоун», 1979)[28], «Գիշերային «Նետը» (ռուս.՝ «Ночная „Стрела“», 1980), «Ռազմական կցորդի հարստությունը» (ռուս.՝ «Богатство военного атташе», 1984) վիպակներն առաջին անգամ հրապարակվել են «Յունոստ» ամսագրում։ 1985 թվականին լույս է տեսել Վասիլի Լիվանովի արձակ ստեղծագործությունների «Լեգենդ և իրականություն» (ռուս.՝ «Легенда и быль») ժողովածուն («Սովետսկի պիսատել» հրատարակչություն)։ «Նևա» ամսագրում (1989, № 4) հրապարակվել է «Իրեն չհիշող Իվանը» (ռուս.՝ «Иван, себя не помнящий») հումորային վիպակը։ Հետագայում բազմիցս հրատարակվել են նրա տարբեր ժանրերի ստեղծագործությունների ժողովածուներ, լույս են տեսել ստեղծագործությունների եռահատոր (2005) և երկհատոր (2010) ժողովածուներ։

«Իմ սիրելի ծաղրածուն» վիպակի մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմը։ Վասիլի Լիվանովի հեքիաթի հիման վրա բեմադրվել է «Նապաստակը կաղամբի բանջարանոցիցի» կարճամետրաժ մուլտֆիլմը («Սոյուզմուլտֆիլմ», 2006)։ 2009 թվականին Վասիլի Լիվանովի «Ռազմական կցորդի հարստությունը» վիպակի հիման վրա նկարահանվել է «Կրոմով» կինոֆիլմը, սակայն պրոդյուսերների հետ տարաձայնությունների պատճառով Լիվանովը պահանջել է հանել իր ազգանունը լուսագրերից։

Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Վասիլի Լիվանով։ «Կյանքում ես Շերլոք Հոլմսը չեմ» (ռուս.՝ «Василий Ливанов. „В жизни я не Шерлок Холмс“», «Առաջին ալիք», 2010)[29]
  • «Վասիլի Լիվանով; Ես կարող եմ պատասխանել հարվածին» (ռուս.՝ «Василий Ливанов. „Я умею держать удар“», «ՏՎ Ցենտր», 2015)[30]
  • «Վասիլի Լիվանով։ Ասպետ և ջենտլմեն» (ռուս.՝ «Василий Ливанов. „Кавалер и джентльмен“», «Առաջին ալիք», 2015)[31][32]
  • «Շերլոք Հոլմս և բժիշկ Վաթսոն. խորհրդային Բեյքեր սթրիթի պատմությունը» (ռուս.՝ «Шерлок Холмс и доктор Ватсон»: история советской Бейкер-стрит, «Միր», 2020)[33]
  • «Շերլոք Հոլմսը և բժիշկ Վաթսոնը միասին ընդմիշտ» (ռուս.՝ «Шерлок Холмс и доктор Ватсон вместе навсегда», «Առաջին ալիք», 2021)[34][35]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ливанов В. Б. Неизвестный Шерлок Холмс ; Помни о белой вороне. — М. : Эксмо, 2010. — 272 с. — ISBN 978-5-699-43373-5.
  • Ливанов В. Б. Путь из детства ; Эхо одного тире. — М. : АСТ, 2013. — 256 с. — ISBN 978-5-170-77885-0.
  • Ливанов В. Б. Люди и куклы : [сб.]. — М. : Litres, 2014. — ISBN 5457423026. — ISBN 9785457423022.
  • Ливанов В. Б. Мой отец — Борис Ливанов. — 2015. — 205 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201610270009?index=19&rangeSize=1
  4. 4,0 4,1 «List of Honorary Awards January-June 2006» (PDF) (անգլերեն). gov.uk; archive.org — Список награждённых почётным членством Ордена Британской империи в январе—июне 2006 года. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին. «Mr Vasily Borisovitch Livanov formally approved 20 February 2006 for service to the theatre and performing arts…»
  5. Василий Ливанов: «В современных „Шерлоках“ нет никакого Конана Дойла» Արխիվացված 2015-07-23 Wayback Machine // lifenews.ru
  6. Кино, 1986, էջ 236
  7. Самошин С. От Василия Ливанова ушёл театр «Детектив»: Шерлок Холмс запил, солдаты выносят мебель Արխիվացված 2020-11-28 Wayback Machine // «Коммерсантъ-Власть»: журнал. — 1992. — № 122. — 1 июня.
  8. «Миллион долларов за восемьдесят минут». Известия. 2003 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Василий Ливанов: Меня не выгоняли, я ушел сам! Почему актер отказался сниматься в игре «Форт Байяр»?». Կոմսոմոլսկայա պրավդա. 2004 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. «List of Honorary Awards January-June 2006». Foreign and Commonwealth Office (անգլերեն) — Список награждённых почётным членством Ордена Британской империи в январе—июне 2006 года. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. «The Newsletter The Sherlock Holmes Society of London» (PDF). The Sherlock Holmes Society of London (անգլերեն). 2006 թ․ ապրիլի 4. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. 12,0 12,1 12,2 Дети Василия Ливанова Արխիվացված 2018-11-09 Wayback Machine // bez-makiyazha.ru
  13. Пахомова А. Василий Ливанов пытался взорвать машину жены Արխիվացված 2014-12-13 Wayback Machine // Собеседник. — 2012. — апреля.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Василий Ливанов стал дедом в четвёртый раз Արխիվացված 2018-11-09 Wayback Machine // StarHit.ru
  15. «Елена Ливанова». Энциклопедия отечественного кино. russiancinema.ru. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  16. «Василий Ливанов: «Враньё о России зашкаливает!»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  17. «Актёр Ливанов посоветовал Путину «даже не думать» уходить с поста президента». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  18. «Свыше 150 деятелей культуры поддержали президента и спецоперацию на Украине - ИА REGNUM». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  19. «Игра «Шерлок Холмс: Возвращение Мориарти»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  20. «Игра «Шерлок Холмс: Загадка серебряной серёжки»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  21. «Игра «Карлсон, который живёт на крыше»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  22. «Указ Президента Российской Федерации от 1 декабря 2005 г. № 1381». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  23. «Указ президента Российской Федерации от 26 октября 2016 года № 572 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  24. Василий Ливанов получил медаль Минобороны России «Памяти героев Отечества» Արխիվացված 2017-01-16 Wayback Machine // Рамблер-новости
  25. DEFA-Chronik für das Jahr 1969 Արխիվացված 2020-10-18 Wayback Machine // defa-stiftung.de
  26. «Ливанов — Кавалер ордена Британской Империи» (ռուսերեն). bbc.co.uk. 2006 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  27. Лауреаты премии «Золотой Орёл» за 2016 год Արխիվացված 2021-02-24 Wayback Machine // Портал Национальной академии кинематографических искусств и наук России
  28. «Повесть «Мой любимый клоун»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  29. ««Василий Ливанов. В жизни я не Шерлок Холмс». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Առաջին ալիք. 2010 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  30. ««Василий Ливанов. Я умею держать удар». Документальный фильм». www.tvc.ru (ռուսերեն). ՏՎ Ցենտր. 2015. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  31. ««Василий Ливанов. Кавалер и джентльмен». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Առաջին ալիք. 2015 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  32. ««Василий Ливанов. Кавалер и джентльмен». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Առաջին ալիք. 2015. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  33. ««Шерлок Холмс и доктор Ватсон»: история советской Бейкер-стрит. Телепередача». mirtv.ru (ռուսերեն). Միր. 2010 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  34. ««Шерлок Холмс и доктор Ватсон вместе навсегда». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Առաջին ալիք. 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  35. ««Шерлок Холмс и доктор Ватсон вместе навсегда». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Առաջին ալիք. 2021 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ливанов Василий Борисович // Кино : Энциклопедический словарь / гл. ред. С. И. Юткевич. — М. : Советская энциклопедия, 1986. — С. 236.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Լիվանով» հոդվածին։