Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ | |
---|---|
Տեսակ | Միջին մասնագիտական ուսումնական հաստատություն |
Հիմնադրված է | 1925 թ. |
Տնօրեն | Վարդան Սիմոնյան |
Երկիր | Հայաստան, Լոռու մարզ |
Հասցե | ք. Վանաձոր, Ուսանողական 9 |
Կայք | vsac.am |
«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»[1], միջին մասնագիտական ուսումնական հաստատություն Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ ստեղծված 1925 թվականին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։
Քոլեջի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է 1925 թվականին, Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ 5 տարի անց այն վերածվել է կոլտնտուսի։ 1932 թվականից կոլտնտուսը վերափոխվել է երկամյա, ապա եռամյա, իսկ արդեն 1935 թվականից՝ քառամյա գյուղատնտեսական տեխնիկումի։ Որոշ ժամանակ անց տեխնիկումին են միացել Օձունի և Իջևանի տեխնիկումները և Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) անտառ-դպրոցը։
1985 թվականին տեխնիկումին շնորհվել է գիտնական, գյուղատնտեսական ԳԱ թղթակից անդամ Խորեն Խաչատրյանի անունը։
2001 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջը և Վանաձորի գյուղական շինարարական պետական քոլեջը (հիմնադրված՝ 1958 թ.) միաձուլվել և վերակազմավորվել են՝ անվանվելով «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»:
Իր գործունեության ընթացքում քոլեջը տվել է շուրջ 18500 շրջանավարտ։ Նրանք աշխատել ու այսօր էլ շարունակում են իրենց գործը Հայաստանի բոլոր մարզերում[փա՞ստ], ինչպես նաև երկրի սահմաններց դուրս։
Ուսումնական հաստատության շրջանավարտներից են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գյուղատնտեսական ԳԱԱ թղթակից անդամ Հայկ Ղուշչյանը, դոկտոր-պրոֆեսոր Կորյուն Գրիգորյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, սամբո ըմբշամարտի աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը և այլք։
Արցախյան առաջին պատերազմում իրենց քաջությամբ և մեծ հայրենասիրությամբ աչքի են ընկել շրջանավարտներ Արծվիկ Կարապետյանը, Միշա Մախսուտյանը, Սուրեն Մարկոսյանը, Արսեն Ավետիսյանը, Հայաստանի ծանրամարտի պատանիների կրկնակի մեդալակիր, Հայաստանի զինված ուժերի զինծառայող, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհված Մհեր Քոչինյանը և շատ այլ անձինք։
Քոլեջն իրականացնում է առկա և հեռակա ուսուցում միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհետագործական) կրթական ծրագրերով։
Մասնագիտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին մասնագիտական կրթական ծրագրով.
- Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
- Գյուղատնտեսագիտություն
- Փոխադրումների կազմակերպում եվ կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում)
- Համակարգչային գեղարվեստական նախագծում
- Հաշվապահական հաշվառում
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով
- Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում
Կարիերայի կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի կենտրոնը քոլեջի այն կառույցն է, որը զբաղվում է շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։ Կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և ուսումնական հաստատության միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը։
Կենտրոնի գործունեության շրջանակում կազմակերպվում են սեմինար-դասընթացներ, հանդիպումներ գործատուների հետ։ Կենտրոնը ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար խորհրդատվութուն է տրամադրվում ռեզյումե կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ։ Կենտրոնի միջոցով տեղեկատվություն են ստանում թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների վերաբերյալ։
Գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի գրադարանը Արխիվացված 2021-06-23 Wayback Machine ունի 8180 միավոր գրականություն։ Առկա են մասնագիտական գրականություն, պատմական, գեղարվեստական, տեղեկատվական գրականություն։ Գրադարանային ֆոնդը պարբերաբար համալրվում է ժամանակակից մասնագիտական գրականությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՎՊԳՔ պաշտոնական էջ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.