Վահան Փափազյան (դիվանագետ)
Վահան Հակոբի Փափազյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան, դիվանագետ |
Աշխատանք | Արտաքին գործերի նախկին նախարար |
Աշխատավայր | Հայաստանի արտաքին գործերի նախարարություն |
Վահան Հակոբի Փափազյան (հունվարի 29, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ։ 1993-1996 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահան Փափազյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 26-ին Երևանում։
1974-1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1980- 1991 թվականներին Փափազյանը աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում։ 1991 թվականին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 1992 թվականը։ 1992 թվականին նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև 1993 թվականը։
1993-1996 թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ արդեն 1997-1998 թվականներին եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Վահան Փափազյանն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kutaisyan, Tigran. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». www.divanaget.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.