Jump to content

Սևագիր:Զինաթափմանը նվիրված կոնֆերանսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինաթափմանը նվիրված կոնֆերանսներ, միջազգային ֆորումներ, որոնց նպատակն է քննարկել և սահմանել մեխանիզմներ, համաձայնագրեր և գործողություններ՝ ուղղված զենքերի, հատկապես զանգվածային ոչնչացման զենքերի նվազեցմանը, վերացմանը կամ վերահսկմանը, ներառում են կառավարության, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր աշխատում են համաշխարհային անվտանգության, խաղաղության հաստատման և զինված հակամարտությունների կանխման ուղղությամբ:

Զինաթափման կոնֆերանս՝ որպես բանակցային ֆորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինաթափման կոնֆերանսը միջազգային հանրության միակ մշտական ​​բազմակողմ բանակցային ֆորումն է՝ զինաթափման շուրջ փոխհամաձայնություն ձևավորելու համար: Անդամները 65-ն են, այդ թվում՝ միջուկային ներուժ ունեցող բոլոր պետությունները, իսկ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ Զինաթափման խորհրդաժողովի նիստերը տեղի են ունենում Շվեյցարիայի Ժնև քաղաքում[1]։

1979 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի զինաթափման վերաբերյալ առաջին հատուկ նստաշրջանից հետո ստեղծվեց Զինաթափման կոնֆերանսը, որը ժառանգորդն էր այնպիսի զինաթափման ինստիտուտների, որոնք էին Ժնևում նախկինում գործող տասը ազգերի զինաթափման կոմիտեն (1960 թվականին), տասնութ ազգերի զինաթափման կոմիտեն (1962-1968 թվականներին) և զինաթափման կոմիտեի խորհրդաժողովը (1969-1978 թվականներին): Ի սկզբանե այն ուներ 40 անդամ, բայց հետագայում նրա անդամությունն աստիճանաբար ընդլայնվեց, իսկ հետո 2003 թվականին անդամությունը 66-ից կրճատվեց մինչև 65-ի (Հարավսլավիան պաշտոնապես դուրս էր մնացել անդամների ցանկից): Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոնիու Գուտեռեշը զինաթափման համաժողովի գլխավոր քարտուղարն է, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը զինաթափման կոնֆերանսում[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինաթափման կոնֆերանսը մշակել է այպիսի բազմակողմ պայմանագրեր, ինչպիսիք են Քիմիական զենքի կոնվենցիան (1993 թվական) և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագիրը (1996 թվական), իսկ նախորդող փուլերում արդեն իսկ մշակվել էին այնպիսի կարևոր բազմակողմ պայմանգրեր ինչպիսիք են՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (1968 թվական) և Կենսաբանական զենքի կոնվենցիան (1972 թվական)։ Վերջինս զինաթափման առաջին բազմակողմ պայմանագիրն է, որն արգելում էր զենքի մի ամբողջ կատեգորիայի արտադրությունն ու օգտագործումը և ողջ միջազգային հանրության երկարաժամկետ ջանքերի արդյունքն էր։ Կենսաբանական զենքի կոնվենցիայի շուրջ բոլոր հանդիպումներն անցկացվում են Ժնևում և սպասարկվում են զինաթափման հարցերով գրասենյակի Ժնևյան հատվածի  կոնվենցիայի իրականացմանը աջակցող բաժնի կողմից:

Կոնվենցիան պաշտոնապես հայտնի է որպես «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքերի մշակման, արտադրության, պահեստավորման և դրանց ոչնչացման արգելքի մասին կոնվենցիա»։ Ստորագրման համար բաց էր 1972 թվականի ապրիլի 10-ին և ուժի մեջ է մտել 1975 թվականի մարտի 26-ին: Այն լրացնում է 1925 թվականի Ժնևի արձանագրությունը, որն արգելում էր միայն կենսաբանական զենքի օգտագործումը:

Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվել են «երբեք ոչ մի դեպքում մշակել, արտադրել, պահեստավորել կամ այլ կերպ ձեռք բերել կամ պահպանել մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութեր կամ տոքսիններ, անկախ դրանց ծագումից կամ արտադրության եղանակից»[3]։

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT) զինաթափման ոլորտում հանդիսանում է հիմնաքարային համաձայնագրերից մեկը[4]։ Այն միջազգային պայմանագիր է, որի նպատակն է կանխել միջուկային զենքի տարածումը և խթանել զինաթափումը: Բացվել է ստորագրման համար 1968 թվականին և ուժի մեջ է մտել 1970 թվականին։ Պայմանագիրը հիմնված է երեք հիմնական սյուների վրա՝ չտարածում, զինաթափում և միջուկային էներգիայի խաղաղաղանպատակ օգտագործում[5]։

Միջուկային զենք չունեցող երկրները պարտավորվում են ձեռք ձբերել կամ չմշակել միջուկային զենք, մինչդեռ միջուկային զենք ունեցող երկրները պարտավորվում են չփոխանցել միջուկային զենք կամ չաջակցել միջուկային զենք չունեցող պետություններին դրանք ձեռք բերելու հարցում: Միջուկային զենքի օրինական տերերը պարտավորություն են ստանձնել շարունակել բանակցությունները միջուկային սպառազինությունների կրճատման ուղղությամբ՝ ընդհուպ վերջնական վերացումը։ Այսա ամենի հետ մեկտեղ պայմանգիրը չի սահմանփակել միջուկային էներգիան խաղաղ կիրառելու պետությունների օրինական իրավունքները՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։

Սակայն քիչ չեն նաև տարակարծությունները, որոնք արգելակում են կառույցի բնականոն աշխատանքները։ Նման իրավիճակ էր ստեղծվել 1998 թ․-ին, երբ առաջացել եին անդամ պետությունների մոտեցումների տարբերություններ, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք էին միջուկային զինաթափում, զենքի համար նախատեսված տրոհվող նյութերի արտադրության արգելում, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխում և անվտանգության «բացասական» երաշխիքներ։

2009 թվականի մայիսին Ալժիրի նախագահության օրոք 1998 թվականից ի վեր առաջին անգամ ընդունվեց զինաթափման կոնֆերանսի աշխատանքային ծրագիրը, և պայմանավորվածություն ձեռք բերվեց օրակարգային բոլոր չորս հիմնական թեմաներով աշխատանքային խմբեր ստեղծելու շուրջ, սակայն Պակիստանի փոփոխվող դիրքորոշման պատճառով տրոհվող նյութերի կրճատման հետ կապված ծրագրի շուրջ այդպես էլ պայմանավորվածություն ձեռք չբերվեց։

Թեև զինաթափման կոնֆերանսը Միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքում չէ, սակայն այն հաշվի է նստում Գլխավոր Ասամբլեայի հետ և հաշվետվություն է ներկայացնումիր կատարած աշխատանքների վերաբերյալ։ Բացի այս բյուջեն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության բյուջեում։ Կառույցում առկա տարակարծությունները շատ հաճախ ազդում են գործունեության արդյունավետության վրա, որի արտահայտութնունն էր նաև այն, որ միջուկային սպառազինությանն առնչվող հարցերը 2017 թ․ քննարկվեցին ոչ թե այս հարթակում, այլ Միավորված ազգերի կազմակերպությունում։

Ներկայումս զինաթափման կոնֆերանսի աշխատանքը կենտրոնացնում է օրակարգային հետևյալ հարցերի վրա․

  • Միջուկային սպառազինությունների մրցավազքի դադարեցում և զինաթափում։
  • Միջուկային հնարավոր պատերազմի կանխարգելում:
  • Տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելում.
  • Միջազգային պայմանավորվածություններ՝ միջուկային զենք չունեցող պետություններին միջուկային զենքի կիրառումից կամ օգտագործման սպառնալիքից պաշտպանության համար:
  • Զինաթափման համապարփակ ծրագիր։
  • Թափանցիկություն սպառազինության մեջ[6]։

Քաղաքացիական հասարակություն և զինաթափման կոնֆերանսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղհասարակության ներգրավվածությունը տևական ժամանակ եղել է  պառակտող խնդիր։ Առկա էր սահմանափակ ներգրավվածություն, քանի որ ընթացակարգային հարցերը թույլ էին տալիս ունենալ միայն սահմանափակ փոխգործակցություն այլ կառույցների ու մարմինների հետ։ 2004 թվականին այս մոտեցումը վերանայվեց, սակայն հարակական կազմակերպություններին թույլատրվեց ունենալ մասնակցություն տարեկան մեկ, ոչ պաշտոնական լիագումար նիստի, երբ ընդունվում է աշխատանքային ծրագիրը:

Քաղաքացիական հասարակությունը հաճախ իրականացնում է հետազոտություններ, վերլուծություններ և առաջարկում փորձագիտական ​​կարծիքներ զինաթափման խնդիրների վերաբերյալ՝ նպաստելով համաժողովի ընթացում կոնկրետ մոտեցումների ձևավորմանը: Միաժամանակ, մեծ է քաղաքացիական հասարակության դերը կառավարության գործողությունները վերահսկելու տեսակետից՝ կապված զինաթափման պարտավորությունների հետ, նրանց պատասխանատվության ենթարկելով իրենց խոստումների համար և ապահովելով միջազգային համաձայնագրերի նկատատմամբ հետևաողական մոտեցման ձևավորմանը: Այն օգնում է նաև զարգացնել կառավարությունների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունները՝ հասկանալու և լուծելու զինաթափման մարտահրավերները՝ վերապատրաստման, սեմինարների և կրթական նախաձեռնությունների միջոցով: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցում են զինաթափման համաժողովներին՝ տրամադրելով այլընտրանքային տեսակետներ, առաջարկելով լուծումներ և անմիջականորեն շփվելով պետական ​​պաշտոնյաների և դիվանագետների հետ։ Նրանք համագործակցում են համախոհ կազմակերպությունների և կառավարությունների հետ՝ կոալիցիաներ ձևավորելով և մեծացնելով իրենց ազդեցությունը զինաթափման բանակցություններում:

Քաղհասարակության անմիջական ներգրավվածության օրինակները բազմաթիվ են զինաթափմանն ուղղված միջազգային արշավներում․

Միջուկային զենքի վերացման միջազգային արշավը շուրջ 100 երկրների ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիա է, որը նշանակալի դեր է խաղացել 2017 թվականին Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի  բանակցություններում և ընդունման գործում: Նրա կողմից իրազեկման արշավներն օգնեցին մոբիլիզացնել հասարակական կարծիքը և ճնշում գործադրել կառավարությունների վրա՝ աջակցելու պայմանագրին: Կարևոր է նաև Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի կողմից «Քաղաքացիական հասարակություն և զինաթափում. ուղեցույց ակտիվիստների համար» հրապարակումը, որը գործնական խորհուրդներ և ռազմավարություններ է տրամադրում քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, ովքեր ներգրավված են զինաթափման ջանքերում[7]:

Կասետային զինամթերքի կոալիցիան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանց է, որն աշխատում է կասետային զինամթերքի ոչնչացման և դրանց մարդասիրական ազդեցության դեմ պայքարի ուղղությամբ: Նրա ջանքերով 2008 թվականին հաջողությամբ կայացան կասետային զինամթերքի մասին կոնվենցիայի բանակցություններն ու այն ընդունվեց՝ արգելելով կասետային զինամթերքի օգտագործումը, արտադրությունը, փոխանցումը և պահեստավորումը:

Սպառազինությունների վերահսկման կոալիցիան բաղկացած է հասարակկական կազմակերպություններից, ինչպիսիք են Amnesty International-ը, Oxfam-ը և Small Arms on International Action Network։ Այն քարոզարշավ է իրականացրել հանուն զենքի առևտրի պայմանագրի ընդունման, որի արդյունքում 2013 թվականին կայացան բանակցություններ և կնքվեց պայմանգիր, որը կարգավորում է սովորական սպառազինությունների միջազգային առևտուրը[8]:

Կանանց միջազգային միություն՝ հանուն խաղաղության և ազատության հիմնադրվել է 1915 թվականին, ավելի քան մեկ դար է, ինչ ջանքեր է ներդնում զինաթափման և խաղաղության ուղղությամբ: Կազմակերպությունը ակտիվորեն մասնակցել է զինաթափման վերաբերյալ տարբեր կոնֆերանսների և բանակցությունների, այդ թվում՝ Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին:

Pax Christi International-ը կաթոլիկ խաղաղության շարժում է, որը երկար տարիներ զբաղվել է զինաթափման քարոզչությամբ: Կազմակերպությունը մասնակցել է զինաթափման կոնֆերանսներին և միջուկային զինաթափման և չտարածման արշավներին: Այս և նման բազմաթիվ օրինակները ընդգծում են քաղաքացիական հասարակության կարևոր դերը զինաթափման նպատակներն առաջ մղելու և միջազգային համաձայնագրերի ու պայմանագրերի վրա ազդելու գործում: Դրա մասին է վկայում նաև Միավորված ազգերի կազմակերպության զինաթափման հետազոտությունների ինստիտուտի հրապարակումը՝ «Քաղաքացիական հասարակություն և զինաթափում 2015. վերջին հետազոտությունների ժողովածու»[9] վերտառությամբ, ներկայացնում է զինաթափման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ վերջին հետազոտությունները, ներառյալ դեպքերի ուսումնասիրությունները և վերլուծությունները:

Զինաթափման վերաբերյալ կոնֆերանսները դիվանագիտության և համագործակցության կարևոր հարթակներ են միջազգային հանրության առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքը և սովորական սպառազինությունների տարածումը կանխելու համար: Սրանք այն գլոբալ խնդիրներն են, որոնք ենթակա չեն լուծման պետության ուրույն ջանքերով, ուստի համընդհանուր մարտահրավերները պահանջում են մեկտեղված գործելակերպ, որոնք ներառում են և պետք  է ներառեն ոչ միայն պետական դերակատարներին, այլև ինստիտուցիոնալացված այլ կառույցների, այդ թվում ոչ կառավարական ակտիվ դերակատարների մասնակցայնությունը[10]։

Հասարակական կազմակերպությունների հավատարմագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ կառավարական կազմակերպությունների հավատարմագրում զինաթափման միջազգային համաժողովներին մասնակցելու համար, ինչպիսիք են օրինակ Միավորված ազգերի կազմակերպությունան մեջ անցկացվողները, կարևոր գործընթաց է, որը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը ներգրավվել սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման ուղղությամբ քննարկումների ընթացքին:

Միավորված ազգերի կազմակերպության զինաթափման հարցերով գրասենյակը հեշտացնում է հավատարմագրման գործընթացը այն ՀԿ-ների համար, ովքեր հետաքրքրված են զինաթափման թեմայով համաժողովներին մասնակցությամբ:

Հասարակական կազմակերպությունները կարող են ներգրավվել Միավորված ազգերի կազմակերպության զինաթափման կոնֆերանսներին մի քանի ձևով, ներառյալ՝ մասնակցություն հանդիպումներին, հայտարարություններով հանդես գալը, հարակից միջոցառումների կազմակերպում և գրավոր առաջարկությունների ներկայացում[11]:

Հասարակական կազմակերպությունների հավատարմագրման տարբեր մակարդակներ կան.

Ընդհանուր հավատարմագրում. ընդհանուր հավատարմագրում ունեցող հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել Միավորված ազգերի կազմակերպության զինաթափման մարմինների համաժողովների մեծամասնությանը, ինչպիսիք են զինաթափման համաժողովը և դրա օժանդակ մարմինները:

Հատուկ հավատարմագրում. ընդհանուր հավատարմագրում չունեցող հասարակական կազմակերպությունները կարող են դիմել հատուկ հավատարմագրման՝ կոնկրետ հանդիպումներին կամ միջոցառումներին մասնակցելու համար:

Հավատարմագրմամբ հետաքրքրված Հասարակական կազմակերպությունները պետք է դիմում ներկայացնեն Միավորված ազգերի կազմակերպության զարգացման գործակալությանը՝ տրամադրելով տեղեկատվություն իրենց կազմակերպության, գործունեության և զինաթափման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Դիմումը վերանայվում զարգացման գործակալության կողմից, որը հանձնարարական է տալիս Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմնին:

Հավատարմագրման չափանիշները սովորաբար ներառում են.

  • ՀԿ-ի հավատարմությունը զինաթափման և չտարածման նպատակներին և խնդիրներին:
  • ՀԿ-ի զինաթափման աշխատանքներին ներգրավվածության փորձը:
  • ՀԿ-ի իրավական կարգավիճակը և կազմակերպչական կառուցվածքը։

Հավատարմագրված հասարակական կազմակերպությունները կարող են.

  • Մասնակցել հանդիպումներին և մասնակցել քննարկումներին:
  • Ներկայացրել հայտարարություններ՝ կիսելու իրենց տեսակետներն ու առաջարկությունները:
  • Կազմակերպել հարակից միջոցառումներ և սեմինարներ՝ կոնկտրետ խնդիրներ բարձրաձայնելու համար:
  • Զինաթափման աշխատանքներում ներգրավված դիվանագետների, փորձագետների և այլ ՀԿ-ների հետ ցանցային կապերի ստեղծում:

Հասարակկական կազմակերպությունների հավատարմագրումը զինաթափման միջազգային համաժողովներում թափանցիկության, ներառականության և քաղաքացիական հասարակության ներգրավվածության խթանման կարևոր մասն է՝ միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ աշխարհին հասնելու ճանապարհին[12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ungeneva.org/ru/topics/disarmament. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://disarmament.unoda.org/conference-on-disarmament. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://disarmament.unoda.org/biological-weapons. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://disarmament.unoda.org/wmd/nuclear/npt/#:~:text=The%20NPT%20is%20a%20landmark,and%20general%20and%20complete%20disarmament. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. https://www.iaea.org/topics/non-proliferation-treaty. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. (PDF) https://unidir.org/wp-content/uploads/2023/05/civil-society-and-the-conference-on-disarmament-360.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. (PDF) https://unidir.org/wp-content/uploads/2023/05/the-conference-on-disarmament-and-engagement-with-civil-society-361.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. (PDF) https://unidir.org/wp-content/uploads/2023/05/civil-society-and-the-conference-on-disarmament-360.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. (PDF) https://unidir.org/files/publication/pdfs/oewg-briefing-paper-no-2-en-646.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. https://www.reachingcriticalwill.org/news/latest-news/17163-information-available-about-civil-society-participation-in-the-2024-npt-prepcom. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  11. https://reachingcriticalwill.org/disarmament-fora/npt/2023/ngos. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. https://disarmament.unoda.org/civil-society/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)