Jump to content

Սևագիր:Առևտրի համաշխարհայւն կազմակերպության հանրային ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առևտրի համաշխարհային կազմակերպություն, (ԱՀԿ) բազմակողմ կազմակեպություն, որտեղ երկրները հանդիպում են՝ համաձայնեցնելու առևտրային կանոնները, վերանայելու առևտրային քաղաքականությունը և կարգավորելու առևտրային վեճերը։ ԱՀԿ-ն միջազգային առևտուրը կարգավորող հիմնական ինստիտուտն է՝ նպատակ ունենալով ապահովել առևտրային հարաբերություններում որոշակիություն ու կայունություն և նպաստել իր անդամների տնտեսական աճին և զարգացմանը: ԱՀԿ-ն վերջին շրջանում բախվել է բազմաթիվ մարտահրավերների՝ կապված համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական համատեքստի փոփոխությունների հետ: Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների և ԱՀԿ անդամների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) և Չինաստանի միջև առևտրային բարդ հարաբերությունները նույնպես դրականորեն չեն ազդում ԱՀԿ-ի գործունեության վրա, քանի որ հաճախ հանգեցնում են համաշխարհային առևտրի ոլորտում միակողմանի միջոցառումների[1]։

ԱՀԿ Հանրային ֆորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՀԿ-ի ստեղծումից ի վեր նրա հարաբերությունները քաղաքացիական հասարակության հետ զգալիորեն փոփոխվել են։ Հանրային ֆորումը, որը հայտնի է որպես Քաղաքացիական հասարակության ֆորում, ԱՀԿ-ի խոշորագույն իրազեկման միջոցառումն է, որը եզակի հարթակ է տրամադրում շահագրգիռ կողմերին ամբողջ աշխարհից՝ քննարկելու համաշխարհային առևտրի վերջին զարգացումները և առաջարկելու առևտրային բազմակողմ համակարգի ընդլայնման ուղիներ: Միջոցառումն ամեն տարի ներգրավում է ավելի քան 2000 ներկայացուցիչների քաղաքացիական հասարակությունից, ակադեմիական հատվածից, բիզնեսից, կառավարությունից, միջազգային կազմակերպություններից և լրատվամիջոցներից[2]:

Հանրային ֆորումը նպատակ ունի խթանել առևտրային հարաբերությունների զարգացման շուրջ երկխոսությունը՝ հնարավորություն տալով շահագրգիռ կողմերին կիսել իրենց տեսակետները բազմակողմ առևտրային համակարգի, ներառական տնտեսական աճի և կայուն զարգացման խթանման գործում նրա դերի վերաբերյալ: Ֆորումին մասնակցում են ներկայացուցիչներ ոչ կառավարական կազմակերպություններից (ՀԿ-ներ), միջկառավարական կազմակերպություններից, մասնավոր հատվածից, ակադեմիական հատվածից և լրատվամիջոցներից: Ամեն տարի ֆորումը կենտրոնանում է համաշխարհային առևտրի հետ կապված որոշակի թեմայի վրա: Միջոցառումը ներառում է բազմաթիվ նիստեր, այդ թվում՝ պանելային քննարկումներ, աշխատաժողովներ և ինտերակտիվ երկխոսություններ՝ ընդգրկելով թեմայի տարբեր ասպեկտներ: Այս նիստերը մասնակիցներին թույլ են տալիս խորանալ կոնկրետ թեմաների մեջ, կիսվել լավագույն փորձով և առաջարկել լուծումներ առևտրի հետ կապված մարտահրավերների վերաբերյալ: ֆորումը եզակի ցանցային հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ կապվելու առևտրի ոլորտի փորձագետների, քաղաքականություն մշակողների և պրակտիկանտների հետ ամբողջ աշխարհից՝  հեշտացնելով մտքերի փոխանակումը և գործընկերության ձևավորումը: Թեև Հանրային ֆորումն ինքնին չի հանգեցնում պարտադիր որոշումների, այն առաջացնում է արժեքավոր պատկերացումներ և առաջարկություններ, որոնք կարող են ազդել ԱՀԿ-ի և նրա անդամ երկրների աշխատանքի վրա: Քննարկումները հաճախ նպաստում են ապագա առևտրային քաղաքականության և բանակցությունների ձևավորմանը:

2023 թվականի Հանրային ֆորումը կրում էր «Գործելու ժամանակն է» անվանումը, որն ընդգրկում էր 131 նիստ և կայացավ սեպտեմբերի 12-ից 15-ը։ Նիստերը կազմակերպվել էին ԱՄԿ անդամ կառավարությունների, գործարարների, ոչ կառավարական կազմակերպությունների, ակադեմիական և միջազգային կազմակերպությունների կողմից, որոնցից շատերն ուղիղ հեռարձակվում էին ԱՄԿ կայքում[3]: Այս ֆորումը միտված էր ուսումնասիրել, թե առևտուրը և ԱՄԿ-ն ինչպես  կարող են օգնել ստեղծել ավելի կանաչ և կայուն ապագա, և թե ինչպես կարող են ծառայությունների ոլորտը, թվայնացումը և ներառական առևտրի քաղաքականությունն աջակցել այս նպատակի իրականացմանը: Ֆորումը դեմ առ դեմ միջոցառում է, որն անցկացվում է ԱՀԿ-ի Ժնևի կենտրոնակայանում, սակայն բոլորին հասանելի դարձնելու նպատակով հեռարձակվում է նաև ուղիղ ձևաչափով։

2023 թվականի Հանրային ֆորումի վերաբերյալ նոր հրապարակումը ցույց է տալիս, թե ինչպես են ԱՄԿ անդամները որպես հիմք օգտագործել ԱՄԿ-ից դուրս տարբեր միջազգային համաձայնագրեր և կոնվենցիաներ՝ արտահանման կանոնակարգեր սահմանելու համար, որոնք ուղղված են այնպիսի նպատակների ապահովմանը, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, վտանգավոր թափոնների կառավարումը, զենքի վերահսկումը և թմրամիջոցների ապօրինի վաճառքը։ Հանրային ֆորումի նիստի մասնակիցները կիսվեցին իրենց տեսակետներով, թե ներդրումների խթանման մասին ԱՀԿ համաձայնագիրն ինչպես կարող է հնարավորություններ ստեղծել զարգացող և թույլ զարգացած երկրների համար՝ ստեղծելու ավելի կայուն ապագա՝ ներգրավելով օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ)[4]:

ԱՀԿ հանրային ֆորումը նպատակ ունի ապահովել հարթակ ԱՀԿ-ի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության համար, հնարավորություն տալ շահագրգիռ կողմերին, ներառյալ ՀԿ-ներին, արտահայտել իրենց տեսակետները բազմակողմ առևտրային համակարգի վերաբերյալ, ինչպես նաև խթանել թափանցիկությունը և ներառականությունը առևտրային քննարկումներում:

ՀԿ-ները նշանակալի դեր են խաղում ԱՀԿ հանրային ֆորումում հետևյալ կերպ։

ՀԿ-ները կարող են ոչ միայն մասնակցել, այլև միաժամանակ կազմակերպել և ներկա գտնվել տարբեր նիստերի, աշխատաժողովների և պանելային քննարկումների: Այս նիստերն ընդգրկում են առևտրի, զարգացման, մարդու իրավունքների, բնապահպանական կայունության և այլնի հետ կապված թեմաների լայն շրջանակ:

Փորձաքննության տրամադրում. ՀԿ-ները հաճախ մասնագիտացված գիտելիքներ և փորձառություն են հաղորդում ֆորումին՝ նպաստելով առևտրի բարդ խնդիրների վերաբերյալ արդյունավետ քննարկումներին:

Շահերի պաշտպանություն և ցանցային համագործակցություն. Ֆորումը ՀԿ-ներին թույլ է տալիս բարձրաձայնել հատուկ խնդիրները, կապ հաստատել այլ շահագրգիռ կողմերի հետ և «դաշինքներ» ստեղծել՝ դրանց պատճառները վերացնելու համար:

Պանելային քննարկումներ և աշխատաժողովներ. ՀԿ-ները կարող են առաջարկել և վարել նիստեր հետաքրքրող թեմաներով: Այս նիստերը հեշտացնում են լայն քննարկումները և հարթակ են ապահովում՝ հետազոտությունների և քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար:

Խորհրդակցական գործընթացներ. ԱՀԿ-ն համագործակցում է ՀԿ-ների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական խորհրդատվական գործընթացների միջոցով: Սա ապահովում է, որ ՀԿ-ների տեսակետները հաշվի առնվեն առևտրային քաղաքականության և համաձայնագրերի ձևակերպման ժամանակ:

Համատեղ հրապարակումներ և զեկույցներ. ՀԿ-ները և ԱՀԿ-ն հաճախ համագործակցում են զեկույցների և հրապարակումների մշակման շուրջ, որոնք վերլուծում են առևտրի խնդիրները տարբեր տեսանկյուններից՝ նպաստելով առևտրային քաղաքականության ազդեցության առավել համապարփակ ըմբռնմանը:

Կարողությունների զարգացում և ուսուցում. ԱՀԿ-ն ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռում զարգացնել կարողություններ՝ օգնելով նրանց ավելի լավ հասկանալ ԱՀԿ-ի գործունեության նպատակը և բարձրացնելու առևտրի հետ կապված հանրային շահերը պաշտպանելու նրանց կարողությունը[5]:

Համագործակցության ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականության վրա ազդեցություն. ՀԿ-ները կարող են ազդել ԱՀԿ քաղաքականության վրա՝ ներկայացնելով հիմնավոր փաստարկներ և քարոզելով փոփոխություններ, որոնք նպաստում են սոցիալական, տնտեսական և բնապահպանական արդարությանը:

Թափանցիկության բարձրացում. ՀԿ-ների ներգրավվածությունը մեծացնում է ԱՀԿ-ի աշխատանքի թափանցիկությունը՝ ապահովելով, որ առևտրային բանակցություններում դիտարկվեն տարբեր տեսակետներ:

Հանրային իրազեկում. Մասնակցելով Հանրային ֆորումին՝ ՀԿ-ներն օգնում են բարձրացնել հանրության իրազեկվածությունը համաշխարհային առևտրի քաղաքականության հետևանքների և ներառական առևտրային պրակտիկայի կարևորության վերաբերյալ:

ԱՀԿ-ի կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգի խթանման և օրինականացման գործում հաջողությունը մեծապես հիմնված է քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ հարաբերությունների պահպանման վրա, այդ թվում՝ ոչ կառավարական կազմակերպությունների[6]։ ԱՀԿ-ի քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության հիմքը Մարաքեշի 1995 թվականի հիմնադիր համաձայնագրի[7] 5-րդ հոդվածի 2-րդ կետն է, որում նշվում է, որ Գլխավոր խորհուրդը կարող է խորհրդակցություններ անցկացնել քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր մտահոգված են ԱՀԿ-ին առնչվող հարցերով։ Սակայն հոդվածը չի հստակեցնում խորհրդակցություններ անցկացնելու ձևաչափը և ընթացակարգը։ Այս մասին որոշակի հստակեցումներ կան արդեն 1996 թվականին Գլխավոր խորհրդի կողմից ընդունված հասարակակական կազմակերպությունների հետ հարաբերությունների վերաբերյալ ուղեցույցում[8], որը ստեղծվելիս հիմք է ընդունվել վերոնշյալ համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետը։

1996 թվականի ուղեցույցը հստակ սահմանել է ԱՀԿ-ի և ՀԿ-ների միջև փոխգործակցության սահմանները՝ նշելով ՀԿ-ների հետ ավելի սերտ համագործակցության կարևորությունը առևտրային քաղաքականության ոլորտում ազգային շահերի պաշտպանության, խորհրդատվության, հասարակական իրազեկվածության բարձրացման և կառուցողական գործելակերպի տեսանկյունից[9]։

ՀԿ-ների հավատարմագրումը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հավատարմագրումը ԱՀԿ հանրային ֆորումներին մասնակցելու համար սովորաբար ներառում է պաշտոնական դիմումի գործընթաց[10]: Նրանք պետք է բավարարեն որոշակի չափանիշների։ Նախ կազմակերպությունը պետք է լինի ոչ կառավարական, շահույթ չհետապնդող և կապված չլինի պետական մարմինների հետ։ Այն պետք է շահագրգռված լինի միջազգային առևտրի կամ տնտեսական զարգացման մեջ: ՀԿ-ն պետք է գործունեություն ծավալի ԱՀԿ-ի նպատակային գործելակերպին համահունչ։

Դիմումի նախապատրաստման համար անհրաժեշտ են կազմակերպության կանոնադրությունը, տարեկան հաշվետվությունները, հիմնական գործունեության ուղղությունների մասին տեղեկատվություն  և ցանկացած այլ փաստաթուղթ, որը ցույց է տալիս ՀԿ-ի աշխատանքը և համապատասխանությունը ԱՀԿ-ի նպատակներին:

Դիմումի գործընթացն առցանց է․ պետք է մուտք գործել ԱՀԿ պաշտոնական կայքի քաղաքացիական հասարակության կամ ՀԿ-ների ներգրավվածության բաժին, ապա լրացնել հայտի ձևը` տրամադրելով մանրամասն տեղեկություններ կազմակերպության մասին, ներառյալ նրա առաքելությունը, նպատակները, գործունեությունը և միջազգային առևտրի խնդիրներին իր առնչությունը:

Հարկ է վերբեռնել օժանդակ փաստաթղթեր, կցել բոլոր պահանջվող փաստաթղթերը՝ դիմումը հաստատելու համար։ Երբ ձևը լրացվի և բոլոր փաստաթղթերը կցվեն, անհրաժեշտ է ներկայացնել հայտը առցանց պորտալի միջոցով: Հաստատումը ստացվում է էլփոստի կամ ԱՀԿ պորտալի միջոցով, որում կատարված է գրանցումը։ ԱՀԿ քարտուղարությունն իրականացնում է հայտի նախնական զննում` անհրաժեշտ բոլոր տեղեկությունների ու փաստաթղթերի առկայության  մեջ համոզվելու համար: Այնուհետև հայտը մանրամասն վերանայվում է՝ գնահատելու ՀԿ-ի իրավասությունների շրջանակը և համապատասխանությունը ԱՀԿ-ի գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում ԱՀԿ-ն կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել հավատարմագրում հայցող ՀԿ-ից: Եթե հայտը, այնուամենայնիվ, չի հաստատվում, ապա ԱՀԿ-ն ներկայացնում է որոշման պատճառները, և եթե առկա են առաջարկներ, ապա ներկայացվում են ՀԿ-ին՝  հետագայում հայտը բարելավելու համար:

Հավատարմագրված ՀԿ-ները կարող են գրանցվել ԱՀԿ հանրային ֆորումների և այլ համապատասխան հանդիպումների համար: Առաջիկա միջոցառումների և գրանցման ընթացակարգերի մասին նրանց տրամադրվում է տեղեկատվություն: Հավատարմագրված ՀԿ-ներին խրախուսվում է ակտիվորեն մասնակցել քննարկումներին, ներկայացնել առաջարկություններ և ներգրավվել այլ շահագրգիռ կողմերի հետ իրականացվող միջոցառումներին: ՀԿ-ները պետք է հետևեն ԱՀԿ միջոցառումներին մասնակցելու ուղեցույցներին և վարքագծի կանոններին: Նրանցից կարող է պահանջվել ԱՀԿ-ին ներկայացնել իրենց գործունեության և շարունակական համապատասխանության վերաբերյալ պարբերական հաշվետվություններ:

Այս տարվա [TG1] կոնֆերանսին մասնակցելու համար նախատեսված առցանց պորտալն արդեն իսկ փակ է՝ հաշվի առնելով գրանցման ժամկետների ավարտը, սակայն ամենամյա միջոցառմանը մասնակցության սկզբունքները նույնն են[11]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (PDF) https://researchbriefings.files.parliament.uk/documents/CBP-9942/CBP-9942.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://www.wto.org/english/forums_e/public_forum_e/public_forum_e.htm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://www.wto.org/english/news_e/news23_e/pf23_31aug23_e.htm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://www.wto.org/english/news_e/archive_e/pf23_arc_e.htm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «WTO | For NGOs». www.wto.org. Վերցված է 2024-08-30-ին.
  6. (PDF) https://www.wto.org/english/res_e/reser_e/ersd201214_e.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. https://www.wto.org/english/docs_e/legal_e/04-wto_e.htm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. (PDF) https://www.wto.org/english/forums_e/ngo_e/162.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. «WTO opens NGO accreditation for Abu Dhabi Ministerial Conference». www.wto.org (անգլերեն). Վերցված է 2024-08-30-ին.
  10. (PDF) https://www.wto.org/english/thewto_e/minist_e/mc13_e/ngo_accreditation_procedure_e.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  11. «WTO | 2023 News items - WTO opens NGO accreditation for Abu Dhabi Ministerial Conference».