Ստորոգելի
Արտաքին տեսք
Ստորոգելի, բաղադրյալ ստորոգյալի այն բաղադրիչը, որի միջոցով արտահայտվում է նախադասության ենթակային ստորոգվող-վերագրվող որակը (հատկանիշ կամ առարկա)[1]։ Օրինակ՝ Ի՜նչ տխուր են զանգերը, քո՛ւյր, մայրամուտի։ Նա ոսկի է, երկինք նետած մի կտոր ոսկի։
Ստորոգելին կարող է արտահայտվել՝
- գոյականով՝ Ասում են՝ ուռին Աղջիկ էր ինձ պես։
- ածականով՝ Քո՛ւյր, վայրկյանը սրբազան է։
- դերանունով՝ Ես էլ դու եմ, ես չկամ։
- անկախ դերբայով՝ Դա կարդալ չէ (անորոշ դերբայ)։ Այդ ջուրը խմելու չէ(անորոշ դերբայ, սեռ. հոլ.)։ Նա արտ հնձած չկա (հարակատար դերբայ)։ Թաթուլն ասմունքող է (ենթակայական դերբայ)։
- մակբայով՝ Կառքի ընթացքը չափազանց արագ էր։
- փոխանվանաբար գործածված բառով՝ Նրանք երկուսն էին։ Վահանը մեր կուրսի ամենահամեստ տղան է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 103-104։