Ստյոպա Սաֆարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստյոպա Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Ոսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Ժառանգության |
Styopa Safaryan Վիքիպահեստում |
Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան, (հոկտեմբերի 7, 1973, Ոսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, 4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997 թ.` ՀՀ կառավարման դպրոցի (այժմ ՀՀ Պետական կառավարման ակադեմիա) պետական կառավարում և տեղական ինքնակառավարում ֆակուլտետը, 1999 թ.` Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Երկրաբան-երկրաֆիզիկոս, պետական ծառայող։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-1994 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ, 1995-2000 թթ.` դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ, 1998-2002 թթ.` ՀՀ կառավարման ակադեմիայում «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ, 2002-2004 թթ.` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական և քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005 թթ.` հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ.` հետազոտությունների ղեկավար։
Ավելի քան 50 գիտական հրապարակախոսական հոդվածների, վերլուծությունների, 3 մենագրությունների հեղինակ է և 4 ժողովածուների համահեղինակ։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից։ 2007 թ. հունիսի 7-ից 2009 թ. փետրվարի 4-ը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար։ 2009 թ. սեպտեմբերի 9-ից 2012 թ. մայիսի 31-ը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2012 թ. հունիսի 2-ին ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար։ 2014 թ․ դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից։ Ամուսնացած է։ Ունի մեկ երեխա ։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն քարտուղար Ստյոպա Սաֆարյան 07 հունիսի 2007-04 փետրվարի 2009 |
Հաջորդող Լարիսա Ալավերդյան |
Նախորդող Արմեն Պ. Մարտիրոսյան |
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար Ստյոպա Սաֆարյան 09 սեպտեմբերի 2009-31 մայիսի 2012 |
Հաջորդող Ռուբիկ Հակոբյան |
Նախորդող Կարինե Հակոբյան |
«Ժառանգություն» կուսակցություն վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյան 2 հունիսի 2012-2014 |
Հաջորդող Զարուհի Փոստանջյան |
Նախորդող Վազգեն Մանուկյան |
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան դեկտեմբերի 19, 2019-ից[1] |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նոր նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.