Սուրբ Սարգիս եկեղեցի (Կրասնոյարսկ)
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կրասնոյարսկ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2003 |
Հիմնադրված | 2003 |
St. Sarkis church in Krasnoyarsk Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի, Կրասնոյարսկ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում[1]։ Համակարգում է Կրասնոյարսկում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Քաղաքի երկու հայկական եկեղեցիներից է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնոյարսկի երկրամասի հայ համայնքը կազմավորվել է 1980-ական թվականներին: Համայնքի ազգային կյանքը կազմակերպում է 1988 թվականի դեկտեմբերի 20-ին Կրասնոյարսկ քաղաքում ստեղծված «Սուրեն Սպանդարյան» հասարակական կազմակերպությունը: Զբաղվում են հիմնականում շինարարությամբ, շիննորոգման աշխատանքներով, առևտրով: Կան հայտնի մարդիկ գիտության, բժշկության, գործարարության բնագավառներում. ՌԴ վաստակավոր ճարտարապետ, Ռ-ի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Արեգ Դեմիրխանովը, ճարտարապետ և քանդակագործ Իշխանովը, Հյուսիսի բժշկական հիմնախնդիրների ինստիտուտի գլխավոր բժիշկ Գասպարովը, գործարարներ Սարգիս Մուրադյանը, Ալեքսանդր Խուրշուդյանը, Բորիս Սարգսյանը, «Եղբայրություն» հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Խաչիկ Խաչատրյանը, ջութակահար Վարդան Մարկոսյանը և ուրիշներ։
Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարությունը սկսվել է դեռևս 1998 թվականին՝ Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմերի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոսի կողմից հիմնադրամի օծումից հետո։ 2001 թվականին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը օծել է խաչը՝ դեռ կառուցվող եկեղեցու վրա։ Եկեղեցու կառուցումն իրականացվել է Կրասնոյարսկի հայերի և ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեն Սարգիս Մուրադյանի օգնությամբ։
2003 թվականի տվյալներով Կրասնոյարսկի երկրամասում ապրում է մոտ 12 հազար հայ։ Նրանց համար եկեղեցին դարձավ հայ հոգեւոր մշակույթի, լեզվի ու ժողովրդական ավանդույթների պահպանման ու զարգացման կենտրոն է։
Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Եկեղեցու կառուցման հովանավոր Սարգիս Մուրադյանի խոսքով՝ այն կառուցվել է՝ հաշվի առնելով հայկական ազգային բոլոր ավանդույթները և ստեղծվել հայկական ճարտարապետության համաձայն։ Կրասնոյարսկ քաղաքի ղեկավար Պյոտր Պիմաշկովի խոսքով՝ իրենց համար սա ոչ միայն հայկական սովորույթների պահպանման, այլև մարդկանց համախմբման խորհրդանիշ է։ Եկեղեցու բացումը կօգնի մեզ էլ ավելի մտերմանալ, հետևաբար էլ ավելի համախմբված[1]։
Հինգ տարի անց՝ 2008 թվականին, քաղաքում բացվում է հայկական մեկ այլ՝ սուրբ Հարություն եկեղեցին։ Նախքան այդ, սուրբ Սարգիսը եղել է առաջին հայկական եկեղեցին՝ կառուցված Ուրալից արևելք։
Ներկայիս վիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Սարգիս եկեղեցին փոքր է, ընդամենը 10x14 մետր: Ուստի, որպեսզի այն չկորչի բազմահարկ շենքերի մեջ, որոշվել է այն տեղադրել առաջին հարկում, ինչի արդյունքում շենքի ընդհանուր բարձրությունը հասնում է 28 մետրի։ Առաջին հարկում կա 50 տեղանոց նիստերի դահլիճ, գրադարան, հայոց լեզվի ուսուցման դասասենյակներ, հանդերձարան և միջանցքներ։ Գրադարան և դասասենյակներ անվճար մուտքի համար կան առանձին մուտքեր։
Եկեղեցում հաճախ են կազմակերպվում հայկական միջոցառումներ։ Գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եկեղեցում նկարահանվել են «Հայկական հարցը» վավերագրական ֆիլմի որոշ հատվածներ։