Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Եսենտուկի)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եսենտուկի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2011 |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2011 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Եսենտուկի քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում։ Համակարգում է Եսենտուկիում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եսենտուկիում հայերը բնակություն են հաստատել 20-րդ դարի սկզբին[1]: 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը 1912 էր: Ներկայումս Եսենտուկիում բնակվում է 7 հազարից ավելի հայ: Գործում են «Բարեկամություն» և մարզական «Արարատ» ընկերությունները, կառուցվել է հայկական մատուռ: Քաղաքի երկու դպրոցում հայ երեխաներին 2-10-րդ դասարաններում ուսուցանվում է հայոց լեզու և գրականություն: Հիմնվել է նաև կիրակնօրյա հայկական դպրոց:
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եսենտուկիում հայկական եկեղեցու կառուցման համար տարածքը հատկացվել է 2004 թվականին[2]։ Հունիսի 19-ին կառուցվող եկեղեցու հիմքում ձոնվել է 16 հիմնաքար։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է ճարտարապետներ Ալեքսանդր Գորոխովի և Էռնեստ Պոգոսովի նախագծով։ Եկեղեցու առաջնորդն է Տեր Գյուտ քահանա Ղահրամանյանը[3]։ 2008 թվականի օգոստոսին Էսենտուկիում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու կառուցվող տարածքում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և Ստավրոպոլի հողում գտնվելու ընթացքում տեղի ունեցավ զանգերի և գմբեթավոր խաչի հանդիսավոր օծումը[2]։ Եկեղեցին օծվել է 2011 թվականի հունիսի 20-ին[4]։
Եկեղեցին շրջապատված է այգով։ Տաճարին կից գործում է հայկական կիրակնօրյա «Զարթոնք» դպրոցը։ Եկեղեցու բակում տեղադրված է մի քանի խաչքար։ Դրանցից մեկը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, մյուսը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի հիշատակին։ Կա նաև խաչքար՝ նվիրված Արցախի համար զոհված պաշտպանների հիշատակին[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Армянские церкви России/Ессентуки/HAYK media». youtube.com (ռուսերեն). Հունվարի 27, 2024.
- ↑ 2,0 2,1 2,2 Александр Ерканян (Հունվարի 26, 2022). «Армянская церквь Сурб (Святой) Рипсимэ в Ессентуках. Фоторепортаж». dzen.ru (ռուսերեն).
- ↑ «В г. Ессентуки освящена Армянская Церковь Сурб Рипсимэ». yerkramas.org (ռուսերեն). Հունիսի 25, 2011.
- ↑ «Օծվել է Ստավրոպոլի հայկական եկեղեցին». news.am. Հունիսի 25, 2011.