Jump to content

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Սոչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍոչի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀարավային Ռուսաստանի թեմ
Հիմնական ամսաթվերը2006
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված2006
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Սոչի քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում։ Համակարգում է Սոչիում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը, քաղաքի չորս եկեղեցիներից է։

Սոչիի հայ համայնքը հիմնականում առաքելական է, թեև կան նաև կաթոլիկ հայեր, հիմնականում Ջավախքից և Շիրակից։ Սոչիի քաղաքային օկրուգի մեջ մտնող Լազարևսկի շրջանի Լոո գյուղում 2006 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել հայկական նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու օծումը՝ Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի ձեռամբ։ Արարողությանը ներկա էին հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Ռուսաստանի հարավի հոգևոր դասը։ Արարողությանը հատուկ եկել էին նաև բազմաթիվ հյուրեր Մոսկվայից, Երևանից, Կրասնոդարից, Ուֆայից։

Եկեղեցին կոչվել է սուրբ Հովհաննես Մկրտչի անունով։ Լոոյի եկեղեցու բացման արարողությանը Մովսես եպիսկոպոս Մովսեսյանն ընդգծել է Սոչիի Լազարևսկի թաղամասում եկեղեցու հիմնման կարևորությունը և օրհնել անցյալ տարի ողբերգականորեն զոհված Արշալույս Տոնոյանի հիշատակը, ում պատվին նոր եկեղեցին կանգնեցվել է նրա կողմից։ Արմեն և Լիպարիտ եղբայրները[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված քարից, չունի զանգակատուն, գավիթ կամ այլ օժանդակ կառույցներ։ Մուտքի փայտյա դռան վրա քանդակված են չորս ավետարանիչները (Մարկոս, Մատթեոս, Ղուկաս և Հովհաննես), իսկ եկեղեցու ներսում՝ թմբուկի պատուհանների միջև, տասներկու առաքյալները, պատերին դրված են Գրիգոր Լուսավորչի, Հիսուս Քրիստոսի, Աստվածամոր և այլ սրբապատկերներ։

Եկեղեցու բակում տեղադրված է հայկական խաչքար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Освящена новая церковь в Лоо». https://noev-kovcheg.ru (ռուսերեն). Հոկտեմբեր, 2006. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]