Jump to content

Սուրբ Բարաղամ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Բարաղամ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և վանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՀաթայի մարզ և Օրտու
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Հիմնադրված6-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Բարաղամ (Բարլաամ) վանք գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության Քեսաբ քաղաքից մոտ 2,3 կմ հյուսիս-արևելք՝ Պարլում լեռան գագաթին։

Վանքն իր անունը ստացել է Բարաղամ ճգնավորի անունից, իսկ տեղի հայերն անվանում են Բարլում (Պարլում)[1]։

Վանքը կառուցվել է 6-րդ դարի սկզբին, հետագայում այն ավերվել է երկրաշարժից և ամայացել։ Վերակառուցվել է 10-րդ դարում և գործել մինչև 13-րդ դարը[2]։

Մինչև 1939 թվականը Սիրիա-Թուրքիա նոր սահմանագծումը տեղի հայերն այստեղ են նշում Վարդավառի տոնակատարությունը։ 1939 թվականին՝ սանջակի Թուրքիային կցելու և նոր սահմանագծման հետևանքով հայկական գյուղերը մնում են Սիրիայի, իսկ վանքը՝ Թուրքիայի տարածքում, որի հետևանքով վանքը դադարում է որպես ուխտատեղի ծառայելուց[3]։

Քեսաբից Սուրբ Բարաղամ վանք տանող ճանապարհին եղել է կամարակապ մի աղբյուր՝ Թեքնեջոք անվամբ։ Աղբյուրն այժմ գտնվում է Թուրքիա-Սիրիա սահմանագծին։ Այն ամբողջությամբ կառուցված է եղել սրբատաշ քարերով։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի շինությունից պահպանվել է միայն հիմնական եկեղեցին՝ 1,5 մ բարձրությամբ պատերով (խորանի հատվածը՝ մինչև 2 մ)։

Եռանավ բազիլիկ եկեղեցու սրահը վեց սյուներով բաժանված է 12 հատվածի։ Եկեղեցու արևմտյան պատին կից կա 2 որմնասյուն, ունի երկու մուտք՝ բացված հարավից և արևմուտքից։ Խորանի արևելյան պատին կա մեկ լուսամուտ, իսկ երկու կողմերում՝ 2 բաց ավանդատուն, որոնց յուրաքանչյուրի արևելյան պատին կա մեկական խորշ։ Որպես շինանյութ գործածվել են տեղական միջին չափերի սրբատաշ քարեր, իսկ հավանաբար հետագա նորոգումների ժամանակ օգտագործվել է նաև փոքր չափերի անմշակ քարեր։

Վանքին կից շինություններն ավերակ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սիօն», 1866, 10, 151
  2. The Grove Encyclopedia of Medieval Art & Architecture editor. Colum Hourihane, vol. 1, New York, 2012, p. 113.
  3. Չոլաքեան Յ., նշվ. աշխ. հ. Ա, էջ 233

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]