Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վեդի)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վեդի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | 2000 |
Հիմնական ամսաթվերը | 2001 |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2001 |
Saint Holy Mother of God Church, Vedi Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Վեդի քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդիում հին, կիսաքանդ մատուռ կար, որի տեղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2001 թվականին՝ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից, կառուցման բարերարներն են Էդգար և Կոլյա Շաբոյանները։
Սուրբ Աստվածածնի եկեղեցին կարմիր տուֆակերտ կառույց է, ունի մեկ ավագ խորան, զույգ ավանդատուն, մկրտության ավազան, եկեղեցին լուսավորվում է 10 փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ։ Եկեղեցին չունի զանգակատուն։
Եկեղեցու բակում կա 7-րդ դարի խաչքար և Վանաշեն համայնքի կողմից նվիրաբերված խաչքար[1]։
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վեդի) կատեգորիայում։ |