Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՈսկեպար, Տավուշի մարզ, Հայաստան
Հասցեգյուղից 1 կմ հս-աե, Ոսկեպար գետակի ձախ կողմում, բլրալանջին[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական տիպխաչաձև կենտրոնագմբեթ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Church, Voskepar Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ[2]։

Եկեղեցու կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ հայտնի չեն։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է 6-ից 7-րդ դարերով։

1975–1977 թվականներին եկեղեցին նորոգվել Է։

Ճարտարապետական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում մաստարայատիպ հուշարձանների շարքին։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը շարունակվում է գմբեթով։ Թմբուկը ներսից և դրսից ութանիստ է։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձե խորաններ։ Արևելյան խորանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետևանքով կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքում ունեն երկրորդական նշանակություն։

Եկեղեցու ճարտարապետական կերպարի պարզության, լակոնիկության և արտահայտչականության գրավականն են հարդարանքից գրեթե զուրկ ճակատների մոնոլիտությունը, մոնումենտալ պատերի հարթայնությունը, որ շատ բնորոշ է 5-ից 7-րդ դարերի հայկական ճարտարապետությանը։ Եկեղեցու թմբուկի նիստերը մշակված են զույգ սյուների դեկորատիվ կամարաշարով, արևմտյան և հարավային մուտքերը՝ զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքի ձևով (արևմտյան ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ), լուսամուտները՝ պարզ պսակներով։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254, էջեր 254 — 254 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։