Սուսեդգրադ
Սուսեդգրադ (խորվ.՝ Susedgrad), միջնադարյան բերդ, որի ավերակները պահպանվել են Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի մերձակայքում։ Համարվում է Խորվաթիայի Հանրապետության պատմա-մշակութային ժառանգության օբյեկտ և ենթակա է պետական պահպանության[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդը կառուցվել է ռազմավարական տեսակետից կարևոր վայրում՝ Մեդվեդնիցա սարի հարավարևմտյան լանջին, Մեդվեդգրադ և Սամբոր քաղաքների մոտ։ Հնագիտական պեղումների արդյունքում բերդի տարածքում հայտնաբերվել է զինվորի դամբան՝ երկաթե թրով և այն գոտուց կախելու համար նախատեսված բրոնզե կանթով։
Պատմական փաստաթղթերում Սուսեդգրադն առաջին անգամ հիշատակվել է 1316 թվականին, հունգարա-խորվաթական թագավորության միապետ Կարլ Ռոբերտի ընծայագրում, որով բերդը նվիրվել է ֆեոդալներից մեկին։ Հետագայում բերդի տերերն են դարձել ազնվականական տարբեր տոհմերի ներկայացուցիչներ, որոնցից առավել հայտնին Ֆրանյո Տահին էր։
1530 թվականին թուրքերի ներխուժման վտանգի պատճառով բերդը վերակառուցվել է, ավելի ամրացվել[3]։ 1573 թվականին հայտնվել է գյուղացիական ապստամբության կենտրոնում։ XVII դարում հրդեհի ճարակ դառնալու պատճառով լքվել է, ժամանակի ընթացքում վերածվել ավերակների։ Ռազմավարական նշանակությունը կորցնելու պատճառով հետագայում չի վերականգնվել։
XX դարի 30-ական թվականներին մշակվել է բերդը վերակառուցելու և այն իր շրջակայքով զբոսաշրջային գոտու վերածելու նախագիծ, բայց այդ նախագիծը չի իրականացվել[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ministarstvo kulture Republike Hrvatske - KULTURNA BAŠTINA - Registar kulturnih dobara». www.min-kulture.hr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Zagreb, Stari grad Susedgrad u Podsusedu, Oznaka dobra: RZG-0086-1969., pristupljeno 11. rujna 2014.
- ↑ http://www.medvednica.info/2010/10/susedgrad.html
- ↑ «Susedgrad» (խորվաթերեն). www.medvednica.info. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսեդգրադ» հոդվածին։ |