Սուչինդա Կրապրայուն
Սուչինդա Կրապրայուն թաի.՝ สุจินดา คราประยูร | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Nakhon Pathom, Թաիլանդ |
Քաղաքացիություն | Թաիլանդ |
Կրոն | բուդդայականություն |
Կրթություն | ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, Chulachomklao Royal Military Academy?, Armed Forces Academies Preparatory School? և Taweethapisek School? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Suchinda Kraprayoon Վիքիպահեստում |
Սուչինդա Կրապրայուն (թաի.՝ สุจินดา คราประยูร, օգոստոսի 6, 1933, Nakhon Pathom, Թաիլանդ), Թաիլանդի վարչապետը 1992 թվականի ապրիլի 7-ից 1992 թվականի մայիսի 24-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուչինդա Կրապրայուն ծնվել է Յուանգի և Սոմպոնգ Կրապրայունի ընտանիքում, 1933 թվականի օգոստոսի 6-ին, Բանգկոկում։ Ընտանիքն ուներ չինական[1][2][3] և մոնական ծագում[4]։ 12 ամիս բժշկություն է ուսումասիրել Չուլալոնգկորնի համալսարանում (Բանգկոկ), որից հետո ընդունվել է Չուլաչոմկլաոյի թագավորական ռազմական ակադեմիան։ Ավարտել է ակադեմիայի 5-րդ դասարանը, որի շրջանավարտներից շատերն արդյունքում միացել են ազգային խաղաղապահ խորհրդին։ Նաև ԱՄՆ-ի բանակի հրամանատարության դասընթացներ է անցել Ֆորդ Սիլի բանակի գլխավոր շտաբի հրետանային խմբում (Օկլահոմա) և Ֆորտ Լիվենվորտում (Կանզաս։
1953 թվականին Սուչինդան վերադառնում է Թայլանդ` Թայլանդի թագավորական բանակի կրտսեր լեյտենանտի կոչմամբ։ Ծառայությունում աստիճանաբար առաջ էր գնում և 1990 թվականի ապրիլի 29-ին նշանակվել է Թայլանդի թագավորական բանակի հրամանատար։ 1991 թվականի հոկտեմբերի 1-ին դարձել է հեծելազորի հրամանատարության շտաբի պետ։
Սուչինդա Կրապրայունն Ազգային խաղաղապահների խորհրդի առաջնորդն էր, որոնք իրականացրել են պետական հեղաշրջում, որի արդյունքում 1991 թվականի փետրվարի 23-ին տապալվել է վարչապետ Չատչայա Չունխավանի կառավարությունը։ Անան Պանյարաչունը պուտչիստաների կողմից նշանակվել է վարչապետ։
1992 թվականի մարտի 22-ի համընդհանուր ընտրություններից հետո 1992 թվականի ապրիլի 7-ին հինգ կուսակցություններ (Ռասադորն, Արդարություն և միություն, Սոցիալական շարժում, Թայլանդի քաղաքացին, Ազգային կուսակցություն) գեներալին նշանակել են վարչապետ։ Այդ որոշումը հանգեցրել է զանգվածային բողոքների, որի հետևանքով մայրաքաղաքում պարետային ժամ է մտցվել և զորքեր են տեղակայվել։ «Սև մայիսի» ժամանակ որոշ տեղեկություններով, երբ զինվորները կրակ են բացել ցուցարարների վրա, մահացել են հարյուրավոր մարդիկ[5]։ Հակամարտության հետագա սրացումից կարողացել են խուսափել միայն Ադուլյադեդ Պումիպոն արքայի միջամտության շնորհիվ։
Սուչինդա Կրապրայունը 1922 թվականի մայիսի 4-ին հրաժարական է տվել։ Միջանկյալ ժամանակահատվածում` մինչև նոր կառավարության ձևավորումը, փոխվարչապետ Միչայ Ռուչուպխանը եղել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Անան Պանյարաչուն կրկին դառնում է վարչապետ։
Իր հրաժարականից հետո գեներալը նշանակվել է հեռահաղորդակցական հոլդինգների և Telecom Asia հոլդինգային ընկերության նախագահ[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Խունինգ Վանի Կրապրայունի հետ։ Ունեն երկու որդի` Ջերվուտ Կրապրայուն և Ջանեվիտ Կրապրայուն, նաև` 5 թոռներ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաիլանդ | 1969 | Սահմանային ծառայության մեդալ | ช.ด. | |
Թաիլանդ | 1972 | Վիետնամի պատերազմի հաղթանակի մեդալ | ช.ส. | |
Թաիլանդ | 1987 — | Մեծ ժապավենի ասպետ Թայլանդի թագի շքանշան | ม.ว.ม. | |
Թաիլանդ | 1987 | «Ազատ քաղաքացիների պաշտպանության համար» 1 դասի մեդալ | ส.ช. | |
Թաիլանդ | 1988 — | Մեծ ժապավենի ասպետ Սպիտակ փղի շքանշան | ม.ป.ช. | |
Թաիլանդ | 1990 | Ռատանապորն Ռամ IX-ի 3 դասի մեդալ | ภ.ป.ร.3 | |
Թաիլանդ | 1991 — | Չուլա Չոմ Կլաոյի մեծ կոմանդոր շքանշան | ท.จ.ว. |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 泰国华裔总理不忘“本” Արխիվացված 2009-04-22 Wayback Machine;
- ↑ บิ๊กสรรพากรแท็คทีม ยืนความเห็นเคลียร์สตง. สู้ข้อครหาภาษีหุ้นชินฯ Արխիվացված 2009-04-29 Wayback Machine; พลิกแฟ้ม NGO ตอบคำถาม เงิน - ผลประโยชน์เพื่อใคร?? Արխիվացված 2017-11-07 Wayback Machine
- ↑ [泰国] 洪林, 黎道纲主编, 泰国华侨华人研究 (香港社会科学出版社有限公司) 185, էջեր 185 — 185 էջ, ISBN 962-620-127-4։
- ↑ «The days before ceasefire between SLORC AND NMSP on 25 June 1995». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «You Wonder What he Knows». Asiaweek. 2000. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Glen Lewis, The Asian Economic Crisis and Thai Communications Policy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուչինդա Կրապրայուն» հոդվածին։ |
|