Jump to content

Սյուզաննա Վալադոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզաննա Վալադոն
ֆր.՝ Suzanne Valadon
ԿեղծանունSuzanne Moussis[1] և Suzanne Utter[1]
Ծնվել էսեպտեմբերի 23, 1865(1865-09-23)[2][3][4][…]
ԾննդավայրԲեսին սյուր Գարտամպ[5][2]
Վախճանվել էապրիլի 7, 1938(1938-04-07)[2][3][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[6][7]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարչուհի, բնորդ, մոդել, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և արվեստագետ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ[8] և սիմվոլիզմ
Ժանրնատյուրմորտ[6], դիմապատկեր[6], նյու[6] և բնանկար[6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՑանցի նետումը (նկար) և The Blue Room?
ԱշակերտներՄորիս Ուտրիլլո
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ազգային ընկերություն
ԱմուսինԱնդրե Ուտեր[9]
Համատեղ ապրողԷրիկ Սատի[10], Miquel Utrillo?[10] և Անդրե Ուտեր[9]
ԶավակներՄորիս Ուտրիլլո[11]
ստորագրություն
Изображение автографа
 Suzanne Valadon Վիքիպահեստում

Սյուզաննա Վալադոն կամ Սյուզան Վալանդոն (ֆր.՝ Suzanne Valadon, ծնունդով՝ Մարի Կլեմենտին Վալադ (Marie-Clémentine Valade), սեպտեմբերի 23, 1865(1865-09-23)[2][3][4][…], Բեսին սյուր Գարտամպ[5][2] - ապրիլի 7, 1938(1938-04-07)[2][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[6][7]), ֆրանսիացի նկարչուհի։ Առաջին կին նկարչուհին է, որը դարձել է ֆրանսիական նկարիչների միության անդամ (Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն, 1894)։ Հայտնի է նաև որպես բնորդուհի և Մորիս Ուտրիլլոյի մայր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքնադիմանկար, 1898

Մայրը լվացարարուհի էր և ամուսնացած չէր։ Սյուզաննան մանկուց լավ նկարել է։ 15 տարեկանում դարձել է կրկեսի ակրոբատ, բայց մեկ տարի անց, վնասվածքի պատճառով թողել է կրկեսը։ Սկսել է բնորդուհի աշխատել բազմաթիվ հայտնի նկարիչների մոտ։ Նրան նկարել են Պյուվի դե Շավանը, Օգյուստ Ռենուարը, Տուլուզ Լոտրեկը, Էդգար Դեգան։ Ունեցել է սիրային կապեր նրանցից ոմանց հետ։ Նրանցից սովորել և հմտացել է նկարչական տարբեր տեխնիկաներում։ Երկար ժամանակ իր նկարները ոչ-ոքի ցույց չի տվել։ 1883 թվականին ունեցել է որդի (Մորիս Ուտրիլլո), որի հայրությունը հստակեցված չէ։ Ուտրիլլո ազգանունը տվել է տղային որդեգրող հայրը, ծննդից ութ տարի անց։

Սյուզաննայի նկարները առաջինը տեսել է Տուլուզ Լոտրեկը, իսկ հետո Դեգան բարձր է գնահատել գծի մաքրությունը և խրախուսել Սյուզաննայի նկարչական փորձերը։ Վալադոնը ի տարբերություն իր ժամանակակիցների կարողացել է կյանքի ընթացքում հասնել ճանաչման և ֆինանսական հաջողության։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]