Jump to content

Սկյուտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սկյուտար
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՍտամբուլի մարզ
Մակերես35,7 կմ²
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքuskudar.bel.tr
Սկյուտար (Թուրքիա)##
Սկյուտար (Թուրքիա)

Սկյուտար (թուրքերեն՝ Üsküdar), թաղամաս Ստամբուլում, Թուրքիայում` Ստամբուլի ասիական հատվածում։ 2009 թվականի տվյալներով թաղամասի բնակչությունը կազմել է 534 379 մարդ, իսկ տարածքը` 36 կմ²։

Հյուսիսում սահմանակից է Բեյքոզ թաղամասի, հյուսիս-արևելքում՝ Աթաշեհիր, իսկ հարավում՝ Կադըկոյ թաղամասերի հետ։ Թաղամասի արևմտյան ափերը ողողվում են Բոսֆորի ջրերով։Սկյուտարի դեմ հանդիման՝ Բոսֆորի այն ափին գտնվում են Բեշիկթաշ, Բեյօղլու և Էմինյոնյու թաղամասերը, որոնք տեղակայված են Ստամբուլի եվրոպական հատվածում։

Հայացք Սկյուտարին Բոսֆորից` Կույսի աշտարակից

Յուսքյուդարը գտնվում է հին հունական Խրիսուպոլիս քաղաքի տեղում (հուն․՝ Χρυσουπολης), որն էլ իր հերթին կառուցվել է Քաղկեդոնի մոտակայքում։ Քաղկեդոնի տեղում ներկայումս Քադըքյոյ թաղամասն է։

1912 թվականին թաղամասում բնակվել է 81 117 թուրքեր, 50 360 հայեր, 34 640 հույներ և 5670 հրեաներ[1]։

Քույր մունիցիպալիտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկյուտար» հոդվածին։