Սկիրոս
Սկիրոս | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Skyros Municipality? |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Սպորադներ |
Մակերես | 209 կմ² |
Սկիրոս (հուն․՝ Σκύρος[1]), Հունաստանին պատկանող կղզի Էգեյան ծովում՝ Հյուսիսային Սպորադներ կղզեխմբի (արշիպելագի) ծայր հարավային մասում։ Այդ կղզեխմբի ամենամեծ կղզին է. զբաղեցնում է 208,594 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Առողջավայր է, զբոսաշրջային կենտրոն, ունի մանրավազ լողափեր։ Վարչականորեն մտնում է Կենտրոնական Հունաստան պերիֆերիայի Էվբեա միավորի Սկիրոս համայնքի կազմի մեջ[1] (համայնքի կազմում ընդգրկված են 15 բնակավայր ու ևս 4 կղզի` 223,1 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով[2].)։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 2.994[1]։ Վարչական կենտրոնը Սկիրոս քաղաքն է, որտեղ գործող հնագիտական թանգարանում պահվում են մինոսյան դարաշրջանի արտեֆակտներ[3]։
Հաշվի առնելով կղզու ռազմավարական կարևոր դիրքը Էգեյան ծովի կենտրոնում՝ հելլենական օդուժն այստեղ հիմնել է ռազմա-օդային խոշոր բազա, որի օդանավակայանն սպասարկում է նաև զբոսաշրջիկների ու քաղաքացիական այլ անձանց։ Կղզու արևմտյան ափին գործում է Լինարիա նավահանգիստը, որտեղ ուղևորների ու բեռների լաստանավային փոխադրումներ է իրականացնում «Սկիրոս» ընկերությունը[4]։ Լաստանավը կրում է "Achilleas SKYROS SHIPPING CO." (Greek։ Αχιλλέας ΣΚΥΡΟΣ ΝΑΥΤΙΚΗ ΕΤΑΙΡΙΑ) անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիրոսը բնակեցված է եղել դեռևս քարեդարյան ժամանակներում, ինչի մասին վկայում են Կաստրո սարի շրջանում հայտնաբերված հնագիտական գտածոները[5]։ Հին հունական քաղաքակրթության ծաղկման ժամանակաշրջանում կղզին համբավվել է մարմարի, մուգ օքրայի, ոսկու հանքավայրերով[6]։
Ըստ հունական դիցաբանության՝ Թեսևսը Աթենքից վտարվելուց հետո եկել է Սկիրոս, որտեղ էլ սպանվել է Լիկոմեդոս արքայի կողմից[7][7]։
Հին հունական հերոսներից Աքիլլեսը նույնպես ապրել է Սկիրոսում. Տրոյական պատերազմին մասնացելուց խուսափելու նպատակով նա կնոջ տարազով թաքնվել է այստեղ, բեղմնավորել է Լիկոմեդոսի դստերը՝ Դեյդամիային[8]։ Սկիրոսում է ծնվել Աքիլլեսի Նեոպտղոմեոս որդին[8][9]։ «Աքիլլեսը Սկիրոսում» թեման արտացոլվել է երեք տասնյակից ավելի կոմպոզիտորների, այդ թվում՝ Հենդելի, Սկառլատիի, Մետաստազիոյի, Կավալլիի, Կալդարայի, Պաիզիելլոյի օպերաներում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Բնակչ., մարդ |
---|---|
1991 | 2931[10] |
2001 | 2711[10] |
2011 | 2994[1] |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիրոսին բնորոշ է միջերկրածովյան կլիման՝ մեղմ ձմեռներով ուհաճելի ամառներով։
Սկիրոսի օդանավակայանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 12.3 (54.1) |
12.7 (54.9) |
14.1 (57.4) |
17.7 (63.9) |
22 (72) |
26.3 (79.3) |
27.9 (82.2) |
27.6 (81.7) |
24.7 (76.5) |
20.8 (69.4) |
17.2 (63) |
13.9 (57) |
19.77 (67.62) |
Միջին ցածր °C (°F) | 7.4 (45.3) |
7.4 (45.3) |
8.7 (47.7) |
11.4 (52.5) |
15 (59) |
19.3 (66.7) |
21.7 (71.1) |
21.7 (71.1) |
18.8 (65.8) |
15.5 (59.9) |
12 (54) |
9.1 (48.4) |
14 (57.23) |
Տեղումներ մմ (դյույմ) | 70.6 (2.78) |
55.3 (2.177) |
49.9 (1.965) |
24.3 (0.957) |
15.4 (0.606) |
6.5 (0.256) |
5.9 (0.232) |
8.4 (0.331) |
19.4 (0.764) |
36.7 (1.445) |
54.6 (2.15) |
81.1 (3.193) |
428.1 (16.856) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Փողոց Սկիրոսում
-
Սկիրոսյան պոնի
-
Տեսարան ամենամյա կառնավալից
-
Բանաստեղծ Բրուքի անվան հրապարակը
-
Ավանդական տարազ (վրակա)
-
Հնավայր Պալմարիում
-
Սբ. Նիկողայոս եկեղեցին Մոլոսում
-
Ագալիպաս լողափի մոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 344. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
- ↑ «Αρχαιολογικό Mουσείο Σκύρου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Skyros Island Beach Guide». Greek Islands Postcards. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «История острова Скирос». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Эллинистическая техника: Сборник статей / Под ред. акад. И. И. Толстого. — М.; Л.: 1-я тип. Изд-ва Акад. наук СССР в Л., 1948. — 368 с.«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ 7,0 7,1 Jerônimo de Estridão, Chronicon
- ↑ 8,0 8,1 Pseudo-Apolodoro, Biblioteca, 3.13.8
- ↑ Sófocles, Filoctetes, linha 239
- ↑ 10,0 10,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hart Peter - Gallipoli։ editorial=Profile Books, Londres, 2013, isbn 978-1-84668-161-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * http://www.skyros.gr. համայնքի պաշտոնական կայքէջը
- «Регионы Греции: остров Скирос». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկիրոս» հոդվածին։ |
|