Սիրո նամակ (նկար)
Սիրո նամակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1668 |
բարձրություն | 44 սանտիմետր[2] |
լայնություն | 38,5 սանտիմետր[2] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
գտնվում է | Պետական թանգարան[2] |
հավաքածու | Պետական թանգարան[2] |
սեփականատեր | Margaretha Catharina van Lennep?[4] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/03d/31lovel.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03d/31lovel1.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03d/31lovel2.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Love Letter by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Սիրո նամակ» (հոլ.՝ De liefdesbrief), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1660 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 44 × 38.5 սմ։ «Սիրո նամակ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ռեյկսմյուզեումում (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիրո նամակ» ստեղծագործությունում պատկերված է հարուստ սենյակ, որտեղ քիչ առաջ մաքրություն է արել տան սպասուհին։ Նկարում հեղինակը այն պահն է վրձնել, երբ ստացվում է այնքան սպասված նամակը։ Ե՛վ ծառան, և՛ տիրուհին գիտեն, որ այս նամակը սիրեկանից է ու այն վերջինն է։ Սակայն երկու կանանց մոտ այս իրադարձությունը տարբեր կերպ է նկարել Վերմեերը։ Սպասուհին գոհ է, քանի որ նրան ձանձրացրել է տիրուհու մռայլ տրամադրությունը։ Իսկ տիրուհին իր տեղը չէր գտնում նամակին երկար սպասելուց։
Որպեսզի ուժեղացնի նկարի արտահայտչականությունը՝ Վերմեերը կիրառել է սահմանների նեղացման միջոցը։ Նկարի իրադարձությունները տեղի են ունենում խիտ միջավայրում. սենյակը պորտալով բաժանված է հարակից սենյակից, որտեղ գտնվում են նկարի հերոսները։ Աջ կողմում երևում է սեղան, որի վրա նոտաներ են դարսված։ Պորտալից այն կողմ կենցաղային իրեր են գտնվում՝ տնային մաշված հողաթափեր, սպիտակեղենի զամբյուղ, հատակ մաքրելու խոզանակ։ Նկարին Յան Վերմեերը խորություն է հաղորդել, այդ պատճառով հերոսները երևում են մի քանի դետալներ նայելուց հետո։
Սենյակի ինտերերում բարոկկո ոճն է տիրապետում։ Վերմեերը այլաբանորեն է ներկայացրել շատ դետալներ։ Տնային հողաթափերը խորհրդանշում են էրոտիկությունը։ Ծովային տեսարանով նկարը՝ դիմացի պատին փակցրած, խորհրդանշում է սիրեկանների հեղհեղուկ հարաբերությունները։ Այդ պատճառով էլ երկար սպասված նամակը տիրուհուն ուրախություն չի հաղորդել։
Նամակներ պատկերելը խիստ բնորոշ է Վերմեերի արվեստին։ Դրանցից հատկապես նշանակալի են «Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը», «Նամակ կարդացող կինը` կապույտով»։
Նկարի հափշտակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին Բրյուսելում տեղի ունեցող հոլանդացի վարպետների ցուցահանդեսի ժամանակ նկարը հափշտակում է Մարիո Ռոյմանսի (Mario Roymans) կողմից։ Վերջինս թանգարանում է թողնում նկարի շրջանակը, իսկ կտավը կտրում է սովորական խոհանոցային բանջարեղեն մաքրելու դանակով։ Մի քանի օր անց գողը կապ է հաստատում մամուլի հետ և հայտարարում, որ համաձայն կլինի նկարը վերադարձնել, եթե իրեն տրամադրեն 200 միլիոն բելգիական ֆրանկով։ Ռոյմանսը նաև հայտարարեց, որ փոխանակության գործընթացը կատարվելու է հրապարակայնորեն, քանի որ տրամադրված գումարը փոխանցելու է Բանգլադեշի քաղաքացիական պատերազմի արդյունքից փախստական դարձաձ մարդկանց ասոցացիային։
Շուտով հափշտակողը բանտարկվեց, իսկ «Սիրո նամակ» ստեղծագործությունը հետ վերադարձվեց թանգարանին[5][6]։ Այսօր էլ այն պահպանվում է Ամստերդամի պետական թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/24906
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-A-1595
- ↑ 3,0 3,1 http://europeana.eu/portal/record//90402/SK_A_1595.html
- ↑ https://archive.org/details/catalogusderschi00rijk_3/page/n392
- ↑ Chantage et épluche-légumes на Artips
- ↑ Vermeer Thefts: 1971 — The Love Letter
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ротенберг Е. И. «Западноевропейская живопись 17 века. Тематические принципы», М. «Искусство», 1989, с. 271—272
- Norbert Schneider: Vermeer sämtliche Gemälde. Taschen, Köln 2004. ISBN 3-8228-6377-7
- DuMont: Vermeer. DuMont Literatur- und Kunstverlag, Köln 2003. ISBN 3-8321-7339-0
- Jeroen Giltaij: Der Zauber des Alltäglichen. Holländische Malerei von Adriaen Brouwer bis Johannes Vermeer. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2005. ISBN 3-7757-1522-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Love Letter на портале Web Gallery of Art(անգլ.)
- Der Liebesbrief auf rijksmuseum.nl Արխիվացված 2008-10-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրո նամակ (նկար)» հոդվածին։ |
|
|