Սիրամարգ (Ֆաբերժեի ձու)
Սիրամարգ | |
---|---|
Ստեղծման թնական | 1908 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա |
Հավաքածու | Fondation Edouard et Maurice Sandoz? |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, ալմաստ, սուտակ և Լեռնային բյուրեղապակի |
Բարձրություն | 190 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Սիրամարգ» (ռուս.՝ Павлин), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1908 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Այսօր «Սիրամարգ» ոսկերչական կայսերական ձուն գտնվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում (Լոզան, Շվեյցարիա)։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվի պերճաշուք տակդիրը պատրաստված է ռոկոկո ոճով՝ ոսկեջրած արծաթից։ Դրա վրա տեղադրված է թափանցիկ ձուն, որը պատրաստված է լեռնային բյուրեղապակուց[2]։ Այն կիսվում է երկու հատվածի, որոնք բաժանվում են շրջանակով և ճարմանդով։ Երկու հատվածի վրա էլ կան փորագրություններ։ Մեկը ստեղծման տարեթիվն է՝ «1908», իսկ մյուսը կայսրուհու միացագիրը[4]։ Ձվի ներսում տեղադրված է ոսկեձույլ ծառ, որի ճյուղերը պատրաստված են թանկագին քարերով և էմալով։ Ծառի ճյուղերի մեջ նստած է սիրամարգը՝ պատրաստված գունավոր էմալով[5]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիրամարգ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը ոսկուց պատրաստած մեխանիկական սիրամարգն է[6]։ Սիրամարգը այնպես է տեղադրված ծառի ճյուղերին, որ հնարավոր է հանել այդտեղից[7]։ Լարելուց հետո սիրամարգը շարժում է գլուխը, դանդաղ քայլում է և բացում է պոչը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիրամարգ» ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1908 թվականի ապրիլի 26-ին՝ Զատկի տոնին է նվիրել։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1927 թվականին ձուն վաճառվում է Էմանուել Սնոումանին, որը ներկայացնում էր Լոնդոնի «Վարտսկի» (անգլ.՝ Wartsky) պատկերասրահը[6]։ 1935 թվականին այն ձեռք է բերում ոմն պարոն Հիրսթը։ 1949 թվականին ձուն ձեռք է բերում շվեյցարացի մագնատ Մորիս Սանդոզը։ 1995 թվականից ցայսօր ձուն պահվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում[5]։
Ռեստավրացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին մեխանիկական սիրամարգը ենթարկում են ռեստավրացիայի[8]։ Վարպետ ռեստավրատորը Միշել Պարմիջանին[3] էր՝ «Parmigiani Fleurier» ընկերությունից։ Ռեստավրացիայի շնորհիվ սիրամարգը կրկին շարժվում է և բացում պոչը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gorbutovichwrote, 2016-05-02 18:00:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-02 18:00:00. «Как христосовались покупатели Фаберже. Россия времен Александра III и Николая II. Часть 1». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 2,0 2,1 «Павлин - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Peacock Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 5,0 5,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 6,0 6,1 «Яйцо Павлин Фаберже 1908». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «The art of watch restoration: bringing the past to life». www.thejewelleryeditor.com. 2016 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձվի ռեստավրացիա
- Article on the prototype for this egg from Fabergé Research Site
- Տեսանյութ ձվի մասին
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիրամարգ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |