Սիրամարգի պար
Սիրամարգի պար | |
---|---|
Ժանր | ժողովրդական պար |
Տարածված է | Չինաստան, Մյանմա, Կամբոջա, Ինդոնեզիա, Հնդկաստան, Շրի Լանկա և Բանգլադեշ |
ՈՆՄԺ | Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակ |
Սիրամարգի պար կամ սիրամարգերի պար, ասիական ավանդական ժողովրդական պար, որը պարողների շարժման միջոցով փոխանցում է սիրամարգերի շարժման գեղեցկությունն ու նրբագեղությունը։
Ասիայում զարգացած է սիրամարգի պարի մի քանի ավանդույթ. սիրամարգի պարերը ամենատարածվածն են Չինաստանում, Մյանմայում, ինչպես նաև Կամբոջայի արևմտյան և հյուսիսային մասերում, արևմտյան Ճավայում (Ինդոնեզիա), սիրամարգի պարը տարածված է նաև Հարավային Հնդկաստանում, Շրի Լանկայում և Բանգլադեշում[1]։
2006 թվականին պարը ներառվել է Չինաստանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[2]։ Ըստ չինական մեկնաբանության՝ պարը բարության, իմաստության, գեղեցկության, հաջողության և երջանկության խորհրդանիշ է[2]։
Ազգային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրամարգը որպես Չինաստանի հարավարևմտյան Յուննան նահանգի դաի ժողովրդի տոտեմ, որը Չինաստանի էթնիկ խմբերից է, նրա մշակութային և հոգևոր ասպեկտների անբաժանելի մասն է։ Սիրամարգի պարը, որպես դաի ժողովրդի ժողովրդական պարերի մեջ ամենահայտնի և ավանդական պար, տարածված է Ժույլիում, Լյուքսիում (Դեհուն Դաի Կաչինի ինքնավար շրջան), Մենդինում, Մենգդայում (Ջինգու Դաի Յի ինքնավար շրջան), Ցանյուան Վա ինքնավար շրջանում և դաի ժողովրդի բնակության այլ շրջաններում[3][4]։ Դաի ժողովուրդը հավատում է, որ «սրբազան թռչունը» կամ սիրամարգը երջանկության և բարեհաճության խորհրդանիշ է և ներկայացված է բազմաթիվ ժողովրդական լեգենդներում։ Սիրամարգի պարը դաի ժողովրդի սիրելի պարն է, նրան բնորոշ են ժողովրդական բոլոր հատկանիշները[5]։
Սիրամարգի պարը շատ երկար պատմություն ունի և սերտորեն կապված է ազգային մշակույթի հետ։ Ցանկացած փառատոն կամ տոնախմբություն ուղեկցվում է սիրամարգի պարով, լինի դա ջրի ամենամյա փառատոնը, թե դարպասների փակման/բացման փառատոնը։
Չինաստանում կա դաի էթնիկ խմբի ավանդական սիրամարգի պարի երկու տարբեր տեսակ։ Դրանցից մեկը սիրամարգի պարն է, որի ժամանակ օգտագործում են հնդկեղեգից, մետաքսից և այլ նյութերից պատրաստված ծանր տակդիրներ, որոնք նմանակում են սիրամարգի ձգվող փետուրը։ Այդպիսի մեկ տակդիրը կարող է կշռել մինչև 20 կգ։ Այն ամրացվում է պարուհու մեջքին և գոտկատեղին։ Մեկ այլ տարբերակ է «անզեն սիրամարգի պարը», որի ժամանակ պարողները ծանր տակդիրի կարիք չունեն։ Թմբուկները սիրամարգի պարի ավանդական ուղեկցող գործիքներն են[6]։
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիլաթամը (թամիլերեն՝ மயிலாட்டம்), որը հայտնի է նաև որպես սիրամարգի պար, կատարում են սիրամարգի հագուստով աղջիկները հնդկական Թամիլ Նադու և Կերալա նահանգներում՝ բերքահավաքի Պոնգալ փառատոնի ժամանակ[7]։
Ինդոնեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդոնեզիայում այն հայտնի է որպես սիրամարգի պար (Մերաք կամ Թարի Մերաք պար) և առաջացել է Արևմտյան Ճավայում։ Այն կատարում են սունդանական դասական պարային շարժումների հետ միախառնված սիրամարգի շարժումներից ոգեշնչված պարուհիները։ Այդ պարի ավանդույթը կապված է պարուսույց Ռադեն Թիեջե Սոեմանթրիի հետ, որը ստեղծել է պարի խորեոգրաֆիան մոտ 1950-ական թվականներին։ Պարը կատարվում է պատվավոր հյուրի համար մեծ միջոցառման ժամանակ, ինչպես նաև երբեմն կատարվում է սունդանական հարսանեկան արարողությունների ժամանակ[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիրամարգի հոգին» պար, 2017 թվական ՅուԹյուբում
- The Soul of Peacock - Peacock Dance - Traditional Dance / 杨丽萍《雀之灵》完整版 高清 孔雀舞 傣族舞 ՅուԹյուբում
- Vehaara Arts Peacock Dance ՅուԹյուբում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Николаева Дарима Анатольевна, Гао Цзя Синь. СЕМАНТИКА НАРОДНОГО КИТАЙСКОГО ТАНЦА "ПАВЛИН" // Современная научная мысль. — 2019. — Вып. 4. — С. 171–175.(ռուս.). — ISSN 2308-264X.
- ↑ 2,0 2,1 «НИКОЛАЕВА Д.А., ГАО ЦЗЯ СИНЬ СЕМАНТИКА НАРОДНОГО КИТАЙСКОГО ТАНЦА «ПАВЛИН». КиберЛенинка. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «傣族孔雀舞 - 中国非物质文化遗产网·中国非物质文化遗产数字博物馆». www.ihchina.cn. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Танец павлина (кунцюэ-у; 孔雀舞) - Большая Китайская Энциклопедия». Шанс Боку. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «孔雀舞 kǒngquèwǔ «танец павлина» (национальный танец народа Дай), павана (старинный медленный танец, распространённый в Европе) — Школа Конфуция РГППУ» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2024-02-29-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Павлин в китайской культуре». ruchina.org. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Tamil Folk Dances». www.carnatica.net. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ Bayu (2020 թ․ նոյեմբերի 16). «Sejarah Tari Merak | Kostum, Gerakan, Gambar, Vidio [Lengkap]». Sahabatnesia (ինդոնեզերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.