Jump to content

Սին (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սին
Ծնվել է1961[1][2][3]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունgraffiti artist և նկարիչ
 Seen (artist) Վիքիպահեստում

Սին (նկարիչ) Ռիչարդ «Ռիչի» Միրանդո, 1961[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ: Նա ամերիկյան գրաֆֆիտի ուղղության նկարիչ է, ով հայտնի է Սին ՅուԱ անունով[4][5]։ Սինը համարվում է գրաֆֆիտիի կնքահայր և այդ ուղղության աշխարհի ամենից հայտնի ներկայացուցիչներից մեկը[4]։ Սինը նկարել սկսել է Նյու Յորքի մետրոպոլիտենում 1973 թվականին[4]։ Նրա խմբում՝ Յունայթեդ արթիսթում միավորվել էին Դուստերը, Սինը, նրա եղբայր Մեդը։ Նրանք մեքենաներ էին նկարում։

Հաջորդ 16 տարիների ընթացքում նա պաստառներ էր նկարում ամբողջ քաղաքում և մետրոյի բոլոր երթուղիներում, բայց դրանք հատկապես նկատվում էին 2-րդ, 5-րդ և 6-րդ գնացքների երթուղիներում։ Սինը նկարել էր տասնյակ մեքենաների՝ վերից վար ամբողջական նկարներ, որոնցից շատերը դարձել էին ժամանակի հանրաճանաչ «սրբապատկերներ»:[փա՞ստ]

1980-ական թվակամների սկզբներին Սինն սկսել էր պատկերասրահներում համաշխարհային ցուցադրման արժանացած կտավներ ստեղծել, որոնք գնվում էին թանգարանների և մասնավոր հավաքածուներ ունեցողների կողմից։ Դրանք ոչ միայն անհատական ցուցահանդեսներ, այլև համատեղ ցուցադրություներ էին այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Քիթ Հարինգը, Էնդի Ուորհոլը, Ժան-Միշել Բասքիաթը, Դոնդին, Քվիկը, Բլեյդը և Լի Քվինոնեսը:[փա՞ստ]

Չնայած ունեցած հաջողությանը և կայուն համաշխարհային շրջագայություններին, Սինը շարունակել է նկարել Նյու Յորքի մետրոյում մինչև 1989 թվականը, երբ նահանգի Մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների վարչության ուժգնացող ճնշումը շատերին էր ստիպել դադարեցնել մետրոյում նկարելու գործընթացը։

Հանրային հեռարձակման ծառայությունը նրան ընդգրկել է 1983 թվականի վավերագրական «Ոճային պատերազմներ» ֆիլմում։ 1980-ական թվականների վերջին Սինը զբաղվել է նաև դաջվածքների արվեստով, բացելով «Տատու Սին սրահը»[4]՝, որը դարձել է Նյու Յորքի ամենահաջող ստուդիաներից մեկը։ [փա՞ստ]

Սինի վերջին աշխատանքները ներառում են եռաչափ քանդակ, միքս մեդիա աշխատանքներ՝ պատրաստված առաքված կամ անպետք նյութերով, որ հաճախ թափվում էին փողոցներում, նաև՝ ձեռքով նկարված Նյու Յորքի Մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների վարչության քարտեզների նկարաշարեր։ Նա շարունակում է ցուցահանդեսներ ներկայացնել աշխարհում և ստեղծագործել այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք է Բենքսին:[փա՞ստ]

Փարիզում Սին արվեստանոցների բացմանը 2009 թվականին նախորդել է Սին պատկերասրահի բացումը[6]։ Նա նաև ցուցադրվել է Ժամանակակից արվեստի Կարտիե հիմնադրամում։ [փա՞ստ]

2010 թվականին Սինն անհատական ցուցադրություն է ունեցել Մագդա Դենից պատկերասրահում։ [փա՞ստ]

2011 թվականին Օպերա պատկերասրահի հետ կնքված պայմանագրով նա ցուցադրվել է աշխարհով մեկ՝ 12 վայրերում, այդ թվում՝ Օպերա պատկերասրահի Փարիզյան պատկերասրահում։ [անհրաժեշտ է մեջբերում]

Սինի ստեղծած թրոու ափերը և փիսերը կարելի տեսնել «Մարտնչողները», Մարկ Էքոյի «Շարժառիթները ճնշման ներքո» և «Հոյակապ գողություն. Ավտո 5» թվային տեսախաղերում։ Սինը հիմնականում զբաղվում է գրական կոմիքսների հերոսներ նկարելով[4], ունի հագուստի արտադրության սեփական գիծը, թողարկում է կոմիքսների հերոսներ պատկերող, մակագրված վերնաշապիկներ[4]։

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղ ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սին գրաֆֆիտի նկարիչ

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mirando, Richard (2014). They call me the godfather of graffiti Chapter 1973-1981. NYC: SEEN Studios / SDLB Publishing. ISBN 979-10-90020-01-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սին (նկարիչ)» հոդվածին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/267846
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 DACS register
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wyatt, Daisy (2014 թ․ հունիսի 19). «Graffiti artist SEEN: 'Street art has lost its edge – it's not the same anymore': The 'Godfather of Graffiti' explains why he turned his back on street art». The Independent. London. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  5. Bachor, Kenneth (2017 թ․ ապրիլի 20). «Preserving New York's History of Graffiti Art». Time. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Seen Studios». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  7. «Seen, un artiste en état de graf'». Libération.fr (French). Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Seen, l'emblème du graffiti, Marie Claire, 2007
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Fondation.cartier.com
  11. «warhol.org».
  12. «operagallery.com».