Սիգդալ
Սիգդալ նորվ.՝ Sigdal | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Բուսկերուդ ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Պրեստֆոս | ||||
Ամենաբարձր կետ | Gråfjell?[1] | ||||
Կարի Կոլբրեիք Ասք | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 3524 (244 տեղ) | ||||
Խտություն | 4 | ||||
Տարածք | 842.14 (130 տեղ) | ||||
Սահմանակցում է | Ֆլո, Krødsherad Municipality?, Մուդում, Էվրե Էյկեր, Ֆլեսբերգ, Ռոլլանգ և Նուրե օգ Ուվդալ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0621 | ||||
sigdal.kommune.no | |||||
Սիգդալ (նորվ.՝ Sigdal), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Պրեստֆոս բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 842.14 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[2]։
Սիգդալի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգդալ կոմունայի զինանշանը հաստատվել է 1983 թվականի նոյեմբերի 18-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ներքևի առկա է դեղին գույնի հատված։ Զինանշանը պատկերում է Անդերսնատեն գյուղի մոտ գտնվող լեռան համայնապատկերը (լեռը դեղին գույնի է, իսկ երկինքը՝ կապույտ)[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սիգդալ կոմունայում բնակվում է 3524 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ վերջին տարիներին գրանցելով փոքր նվազում[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգդալ կոմունայում է գտնվում Folkemusikksenteret ժողովրդական երաժշտական կենտրոնը, որտեղ հաճախ բեմադրվում են կոմունայի բնակիչների ավանդույթները ներկայացնող երաժշտական ներկայացումներ։ Գործում է նաև Սիգդալի պատմության թանգարանը, հուշարձան համարվող բազմաթիվ տներ, Կիտելսենի թանգարանը, որտեղ ցուցադրվում են վերջինիս ստեղծագործությունները։
Բավականին հայտնվի վայր է համարվում Անդերսնատեն գյուղի մոտ գտնվող համանուն լեռը, որը բացի զբոսաշրջիկների համար հետաքրքրության օբյեկտ հանդիսանալուց, նաև ոգեշնչում է արվեստի գործիչներին, որոնք իրենց ստեղծագործություններում հաճախակի են պատկերում Անդերսնատեն լեռը։
Պահպանվող տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգդալ կոմունայի տարածքում գտնվում են բնության պահպանվող երեք տարածքներ.
- Հեիմսեթերասեն պետական արգելոց - ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և ունի 2,515 հա մակերես,
- Սոլեվաթն պետական արգելոց, ստեղծվել է 1986 թվականի հունիսի 20-ին և ունի 538 հա մակերես,
- Թրիլեմարքա պետական արգելոց - ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և ունի 43,285 հա մակերես։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2007-09-30 Wayback Machine(նորվ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգդալ» հոդվածին։ |
|