Սթիվ Ջոբս
Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված է, որպես Սթիվ Ջոբս (անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs, փետրվարի 24, 1955[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա - հոկտեմբերի 5, 2011[4][5][2][…], Պալո Ալտո, Կալիֆոռնիա), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։
1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։ 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։
Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թ. Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։ 1997 թ. Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Ստիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թ. ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 թ. «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։
1986 թ. Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։
Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, ով դառնում է նրա գործընկերը՝ Apple ընկերությունում։ Նրանց առաջին համատեղ աշխատանքը նման էր հակերության, դա Բլյու բոքս-ն էր (անգլերենից՝ Կապույտ արկղիկ- սարք, որը թույլ էր տալիս կատարել անվճար զանգեր հեռավոր տարածքներ։ Հետագայում, ըստ լեգենդի նրանք զբաղվում էին դրա վաճառքով՝ Բերքլիում ուսման ժամանակ)։
1970-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին, ավարտելով միջնակարգ դպրոցը, Սթիվն ընդունվեց Պորտլենդի «Ռիդա» քոլեջ (Օրեգոն նահանգ)։ Առաջին կիսամյակից հետո նա չշարունակեց ուսումը, բայց մնաց այդ քաղաքում։ Սթիվը հաճախում էր գեղագրության դասընթացների, որը հետագայում օգնեց նրան Macintosh համակարգիչի գործողությունների համակարգի՝ MacOS ստեղծման ժամանակ։ Հետագայում նա տեղավորվեց աշխատանքի Աթարի ընկերությունում։
Էփլի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը դարձան Էփլ ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։
Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Isaacson W. Steve Jobs — 1 — Simon & Schuster, 2011. — P. 3. — ISBN 978-1-4516-4853-9
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Levy S. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://apnews.excite.com/article/20111011/D9Q9T1D00.html
- ↑ 5,0 5,1 5,2 Isaacson W. Steve Jobs — 1 — Simon & Schuster, 2011. — P. 575. — ISBN 978-1-4516-4853-9
- ↑ Elkind, Peter (2008 Մարտ 15). «The trouble with Steve Jobs». Fortune. Վերցված է 2008 Հուլիս 21-ին.
- ↑ Steve Jobs — Simon & Schuster, 2015. — P. 16. — ISBN 978-1-5011-2762-5
- ↑ Apple executive Steve Jobs resigns — 2011.
- ↑ https://www.townandcountrymag.com/society/money-and-power/g13733977/laurene-powell-jobs-facts/
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://www.grammy.org/recording-academy/awards/trustee-awards
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://d23.com/walt-disney-legend/steve-jobs/
- ↑ https://ig.ft.com/sites/person-of-the-year/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jobs's Macworld keynote in 1997 ՅուԹյուբում(անգլ.) where he announced the partnership with Microsoft․
- Steve Jobs (2005 թ․ հունիս). «Steve Jobs's 2005 Stanford Commencement Address». Stanford University.(անգլ.)
- "Thoughts on Flash"(անգլ.) by Steve Jobs, April 2010.
- Bloomberg Game Changers: Steve Jobs(անգլ.) A 48-minute video on Steve Jobs by Bloomberg
- Steve Jobs Profile(անգլ.) at Forbes
- Cammeron, Brenna (2011 թ․ հոկտեմբերի 5). «Steve Jobs Dies: A Timeline Of His Health». The Huffington Post.(անգլ.)
- «Steve Jobs collected news and commentary at». AllThingsD|All Things Digital|AllThingsD.(անգլ.)
- Remembering Steve Jobs remembrance notes from the community
- Federal Bureau of Investigation dossier on Steven Paul Jobs(անգլ.).
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Career of Apple and Steve Jobs». Time. 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.(անգլ.)
- Hertzfeld, Andy. «The Original Macintosh». folklore.org. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.(անգլ.)
- Lohr, Steve (1997 թ․ հունվարի 12). «Creating Jobs». The New York Times. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.(անգլ.)
- Booth, Cathy; Jackson, David S.; Marchant, Valerie (2011 թ․ հոկտեմբերի 6). «STEVE'S JOB: RESTART APPLE». Time. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.) - Elkind, Peter (2008 թ․ մարտի 5). «The trouble with Steve Jobs». Fortune. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին.(անգլ.)
- McCracken, Harry (2011 թ․ հոկտեմբերի 5). «Steve Jobs, 1955–2011: Mourning Technology's Great Reinventor». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.(անգլ.)
- «The FBI File on Steve Jobs». The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.(անգլ.)
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Steve Jobs in 1994: The Rolling Stone Interview(անգլ.), Rolling Stone 1994, republished January 17, 2011. Արխիվացված Հունվար 21, 2011 Wayback Machine
- Smithsonian Institution Oral History InterviewԱրխիվացված 2012-11-14 Wayback Machine(անգլ.), 143 KB, April 20, 1995.
- The Seed of Apple's Innovation(անգլ.), BusinessWeek October 12, 2004.
- How Big Can Apple Get?(անգլ.), Fortune February 21, 2005.
- 'Good for the Soul'(անգլ.), Newsweek, October 15, 2006.
- Bill Gates and Steve Jobs(անգլ.), video and transcript of on stage interview, AllThingsD, May 30, 2007.
- Videotaped Deposition of Steven P. Jobs in front of the Securities and Exchange Commission(անգլ.), March 18, 2008
- Interview with Abdulfattah "John" Jandali, Jobs's biological father(անգլ.), by Mohannad Al-Haj Ali, published in Al Hayat and reprinted by Ya Libnan, February 28, 2011
- «Steve Jobs's Appearances at D, the Full Video Sessions». AllThingsD.(անգլ.)
Стив Джобс։ Потерянное интервью https://www.youtube.com/watch?v=lmJzpBH5cRw https://www.youtube.com/watch?v=GfIDO4o334U
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Steve Jobs(անգլ.) - A Sony Pictures film version of the biography by Walter Isaacson, with a screenplay and directed by Aaron Sorkin.
- Jobs(անգլ.) - an upcoming independent film by Joshua Michael Stern. Jobs will be portrayed by Ashton Kutcher.[1]
- Pirates of Silicon Valley(անգլ.) - a 1999 TNT film which chronicles the rise of Apple and Microsoft from the early 1970s to 1997. Jobs is portrayed by Noah Wyle.
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի հիշատակ Ստիվ Ջոբսի, Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր, DigiTec 2011, 7-ը հոկտեմբերի, 2011 թ.
- Ստիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի 2005 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման ժամանակ (հայերեն թարգմանությամբ)։
- Ստիվ Ջոբսին նվիրված էջ www.mathnet.am կայքում։
- Սթիվ Ջոբսի կենսագրությունը հայերեն
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Ջոբս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Ջոբս» հոդվածին։ |
|
- ↑ «Joshua Michael Stern will begin shooting the film in May, with Five Star Institute's Mark Hulme producing and financing; Sony is planning a separate Jobs biopic». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.(անգլ.)
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 2011 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Pixar
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի ներդրողներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Քաղցկեղից մահացածներ