Jump to content

Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարան
plato.stanford.edu(անգլ.) և plato.stanford.edu/archives/
Տեսակգիտական ամսագիր և open-access journal?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[2]
ՍեփականատերCenter for the Study of Language & Information?[1]
Բացված1995
 Stanford Encyclopedia of Philosophy Վիքիպահեստում

Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարան ( անգլ.՝ Stanford Encyclopedia of Philosophy (SEP)), փիլիսոփայության առցանց հանրագիտարան՝ համացանցի օգտատերերի համար ազատորեն հասանելի փիլիսոփայության վերաբերյալ բնօրինակ հոդվածների գրախոսվող հրատարակությամբ[3][4]։ Այն թողարկել է Սթենֆորդի համալսարանը։ Յուրաքանչյուր գրառում գրվում և մշակվում է ոլորտի փորձագետի կողմից, այդ թվում աշխարհի բազմաթիվ ակադեմիական հաստատությունների պրոֆեսորների[5]։ Հանրագիտարանին աջակցող հեղինակները Ստենֆորդի համալսարանին տալիս են հոդվածները հրապարակելու թույլտվություն, սակայն պահպանում են այդ հոդվածների հեղինակային իրավունքները[6]։

Մոտեցում և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարանում հրապարակվել է 1774 գրառում։ Չնայած իր առցանց կարգավիճակին, հանրագիտարանը օգտագործում է հանրագիտարանների և ակադեմիական ամսագրերի մեծամասնության ավանդական ակադեմիական մոտեցումը՝ որակի հասնել մասնագետ հեղինակների միջոցով, որոնք ընտրվում են խմբագրի կամ խմբագրական հանձնաժողովի կողմից, որը իրավասու է հանրագիտարանի և գործընկերների գրախոսության ոլորտում[7]։

Հանրագիտարանը ստեղծվել է 1995 թվականին Էդվարդ Ն. Զալթայի կողմից[4], բացահայտ նպատակ ունենալով ստեղծել դինամիկ հանրագիտարան, որը պարբերաբար թարմացվում է և չի թվագրվում սովորական տպագիր հանրագիտարանների ձևով[3][8]։ Հանրագիտարանի կանոնադրությունը թույլ է տալիս, որ մրցակից հոդվածները մեկ թեմայի վերաբերյալ արտացոլեն գիտնականների միջև հիմնավորված տարաձայնությունները։ Սկզբում հանրագիտարանը մշակվել է ԱՄՆ-ի հանրային ֆինանսավորմամբ՝ Հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամի և Ազգային գիտական հիմնադրամի կողմից։ Հանրագիտարանի բաց հասանելիությունը պահպանելու համար դրամահավաքի երկարաժամկետ ծրագիրն աջակցվում է բազմաթիվ համալսարանական գրադարանների և գրադարանային կոնսորցիումների կողմից։ Այս հաստատությունները նպաստում են հանրագիտարանի կողմից մշակված ծրագրին՝ Գիտական Հրատարակչական և Ակադեմիական Ռեսուրսների Կոալիցիայի, Գրադարանային կոնսորցիումների միջազգային կոալիցիայի և Հարավարևելյան գրադարանային ցանցի հետ համատեղ՝ Հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամի համապատասխան ֆինանսավորմամբ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1095-5054
  3. 3,0 3,1 Sonnad, Nikhil (2015 թ․ սեպտեմբերի 21). «This free online encyclopedia has achieved what Wikipedia can only dream of». Quartz (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 Zalta, Edward (2006 թ․ սեպտեմբերի 1). «The Stanford Encyclopedia of Philosophy: A university/library partnership in support of scholarly communication and open access». College & Research Libraries News. 67 (8): 502–504. doi:10.5860/crln.67.8.7670. ISSN 2150-6698.
  5. 5,0 5,1 Allen, Colin; Jagodzinski, Cecile (2013 թ․ նոյեմբերի 4). «From SEP to SEPIA: How and Why Indiana University is Helping the Stanford Encyclopedia of Philosophy». Against the Grain. 18 (4). doi:10.7771/2380-176x.4919. ISSN 2380-176X.
  6. «Stanford Encyclopedia of Philosophy Copyright Information». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. Tananbaum, Greg (2006). «I Hear the Train A Comin' -- Stanford Encyclopedia of Philosophy». Against the Grain. 18 (1). doi:10.7771/2380-176x.4863. ISSN 2380-176X.
  8. Allen, Colin; Nodelman, Uri; Zalta, Edward N. (2002). «The Stanford Encyclopedia of Philosophy: A Developed Dynamic Reference Work». Metaphilosophy. 33 (1&2): 210–228. doi:10.1111/1467-9973.00225. ISSN 0026-1068.

Արտաքին հղումներր

[խմբագրել | խմբագրել կոդը]