Jump to content

Սերիցիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերիցիտ (լատիներեն՝ sericus — մետաքսյա), միներալ, սպիտակ փայլարների, սովորաբար մուսկովիտի, հազվադեպ պարագոնիտի տարբերակ։ Հաճախ պարունակում է ավելի քիչ կալիում (նատրիում), ավելի շատ ջուր, Si02f MgO, կազմությամբ մոտենալով ջրափայլարներին, ֆենգիտին կամ իլլիտին։ Սովորաբար հանդիպում է նրբաթեփուկ անգույն կամ կանաչավուն մետաքսափայլ զանգվածներով։ Որպես երկրորդային միներալ լայնորեն տարածված է հիդրոթերմալ փոփոխված հրային և մետամորֆային ապարներում, սերիցիտային թերթաքարերում, հանքամարմինների զալբանդներում քվարցի, կարբոնատների, քլորիտի, սուլֆիդների և այլ միներալների հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։