Սերգեյ Սեինյան
Ծնվել է | նոյեմբերի 29, 1947 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 21, 2020 (72 տարեկան) |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Սերգեյ Գրիգորի Սեինյան (նոյեմբերի 29, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2020[1]), օրթոպեդ, ուռուցքաբան։ ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ (1999)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1997)։
Ընդհանուր գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1972), Ադրբեջանի երկաթգծի հիվանդանոցի ինտերնատուրան (1972)։ 1973-99-ին աշխատել է Մինջևանի (այժմ՝ Միջնավան՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում), Սպիտակի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում (նաև՝ շրջանային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ), Երևանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտում, 1999-ից՝ Երևանի ուռուցքաբանության գիտական կենտրոնի գլխավոր բժիշկ, 2000 թվականից. միաժամանակ՝ բուժական և ընդհանուր հարցերով փոխտնօրեն։
1990 թվականին և 1991-92-ին կամավոր մեկնել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի շրջաններ և Ստեփանակերտ, բժշկական խմբի հետ (ղեկավար) հիվանդանոցներում վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների, զբաղվել տաժանման աշխատանքներով։
1991 թվականից մասնագիտական օգնություն է ցույց տալիս Ստեփանակերտի հակաուռուցքային դիսպանսերի և զինվորական կենտրոնական կլինիկական հրապիտալի բժիշկներին։
Աշխատությունները վերաբերում են հենաշարժիչ ապարատի չարորակ և բարորակ ուռուցքների բուժման խնդիրներին։
Որդին՝ Ալեքսանդր Սեինյանը, նույնպես ուռուցքաբան-օրթոպեդ է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ LLC, Helix Consulting. «Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Սերգեյ Գրիգորիի Սեինյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Ալեքսանդր Սեինյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |