Սերգեյ Կոզլով (գրող)
Սերգեյ Կոզլով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1939[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 9, 2010[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, մանկագիր, գրող, արձակագիր և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Սերգեյ Կոզլով (ռուս.՝ Серге́й Григо́рьевич Козло́в, օգոստոսի 22, 1939[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 9, 2010[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային գրող-հեքիաթասաց, բանաստեղծ, գրող և սցենարիստ[2]։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններն են «Ոզնին մշուշում» մուլտֆիլմի համանուն պատմվածքը և սցենարը, Ոզնու և Արջուկի մասին մյուս պատմվածքները, Կորյունի և Կրիայի պատմությունները, «Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին» մուլտֆիլմի ոտանավորները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Կոզլովը ծնվել է 1939 թվականի օգոստոսի 22-ին, Մոսկվայում։ Արդեն դպրոցի 8-րդ դասարանում նա սկսել է բանաստեղծություններ գրել։ Պատանեկության տարիներին հաճախել է «Մագիստրալ» գրական միություն։
Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի «Պոեզիա» ուղղությունը (Լ. Օշանինի արվեստանոցը), որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է բանաստեղծությունների ձեռագիր հավաքածու։
Աշխատել է որպես խառատ, երգեցողության ուսուցիչ, մասնակցել է երկրաբանական արշավանքների և էքսկուրսավար է եղել Միխայլովսկու Պուշկինի արգելոցում, եղել է տպագրիչ և հրշեջ։
1960-ական թվականներից սկսել է գրել հեքիաթներ։
Մահացել է թոքաբորբից, 2010 թվականի հունվարի 9-ին։ Թաղվել է 2010 թվականի հունվարի 12-ին, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[3]։
Ոզնին և արջուկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի «Ոզնին մշուշում» մուլտֆիլմի սցենարը, սցենարիստ Սերգեյ Կոզլովը սցենարներ է գրել Ոզնու և Արջուկի մասին մի քանի մուլտֆիլմերի համար ևս.
- «Ինչպես ոզնին ու արջուկը դիմավորեցին Նոր տարին» (1975 թվական, ռեժիսոր` Ալլա Գրաչյովա)
- «Եթե ընկնում են աստղերը...» (1978 թվական, ռեժիսոր` Ալլա Գրաչյովա)
- «Տրյամ, բարև ձեզ» (1980 թվական, ռեժիսոր` Յուրի Բուտիրին)
- «Ձմեռային հեքիաթ» (1981 թվական, ռեժիսոր` Յուրի Բուտիրին)
- «Աշնանային նավակներ» (1982 թվական, ռեժիսոր` Յուրի Բուտիրին)
- «Զարմանալի տակառը» (1983 թվական, ռեժիսոր` Յուրի Բուտիրին)
- «Ինչպես ոզնին և արջուկը փոխեցին երկինքը» (1985 թվական, ռեժիսոր` Նատալյա Մարչենկովա)
Ինչպես նաև` գրել է գրքեր ու երգեր դրանց մասին։
Քանի որ մյուս բոլոր մուլտֆիլմերը ստեղծվել են այլ ստեղծագործական խմբերի կողմից, դրանց անիմացիան և հնչյունավորումը խիստ տարբերվում են Յուրի Նորշտեյնի ստեղծած մուլտֆիլմից։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թվական` Աշնանային ձկնորսություն (սցենար)
- 1971 թվական` Սարսափելի գորշ բրդոտը (սցենար)
- 1974 թվական` Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին (սցենար)
- 1975 թվական` Նավահանգստում (մուլտֆիլմ) (սցենար)
- 1975 թվական` Ոզնին մշուշում (սցենար)
- 1975 թվական` Ինչպես ոզնին ու արջուկը դիմավորեցին Նոր տարին (սցենար)
- 1978 թվական` Եթե ընկնում են աստղերը...(սցենար)
- 1980 թվական` Տրյամ, բարև ձեզ (սցենար)
- 1980 թվական` Ոսկե լորենի (սցենար)
- 1981 թվական` Խոզուկը փշե մուշտակում (սցենար)
- 1981 թվական` Ձմեռային հեքիաթ (սցենար)
- 1982 թվական` Աշնանային նավակներ (սցենար)
- 1982 թվական` Հեռու-հեռու հարավում (սցենար)
- 1983 թվական` Զարմանալի տակառը (սցենար, կոմպոզիտոր)
- 1983 թվական` Կուղխը և աղվեսը (սցենար)
- 1985 թվական` Թե ինչպես ոզնին և արջուկը փոխեցին երկինքը (սցենար)
- 1988 թվական` Հնությունների սիրահարը (օպերատոր)
- 1991 թվական` Այն բանից հետո, երբ (հնչյունային օպերատոր)
- 1993 թվական` Կապիտան Պրոտինը տիեզերքում (հնչյունային օպերատոր)
- 1995 թվական` Ծովի դաժան օրենքները (հնչյունային օպերատոր)
- 1997 թվական` Կախարդական դիմանկարը (սցենար)
- 2007 թվական` Նոր հին հեքիաթ (սցենար)
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոզլովը երբեք ոչ ոքի նման չէր, առանձին, անհատ գրող է, ինտելեկտուալ, խորը, յուրահատկորեն տաղանդավոր անձնավորություն։ Ոչ ոք նրանից առաջ այդպիսի հեքիաթային արձակ չի գրել, ուստի նրան ուրախությամբ թարգմանում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայում և Նիդեռլանդներում» (Յուրի Քուշակ, 2010 թվական)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոռնեյ Չուկովսկու անվան մրցանակ (2009 թվական)` ժամանակակից ռուսական մանկական գրականության մեջ Կոռնեյ Չուկովսկու նորարարական ավանդույթները զարգացնելու համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ «Скончался соавтор «Ёжика в тумане» Сергей Козлов». РИА Новости. 2010 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Могилы знаменитостей». 2011 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «В Москве вручили премию Чуковского». Взгляд. 4 декабря 2009. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Баруздин С. О Сергее Козлове // Баруздин С. А. Заметки о детской литературе. — М.: Дет. лит., 1975. — С. 348—355.
- Бердышева Л. Р., Ковтуненко В. В. Козлов Сергей Григорьевич // Русские детские писатели XX века: Биобиблиогр. словарь. — М.: Флинта: Наука, 1997. — С. 229—231.
- Красикова Е. Мир без троллей и колдунов // Детская литература. — 1981. — № 8. — С. 17 — 20.
- Окуджава Б. Сергей Козлов — сказочник; Искандер Ф. Осенние сказки // Детская литература. — 1999. — № 5-6. — С. 134—136.
- Рощин М. Кажется, нет теперь человека, который не знает «Ёжика в тумане»… // Козлов С. Г. Поющий Поросёнок. — М.: Искусство, 1988. — С. 2.
- Туровская М. Несколько слов вдогонку // Козлов С. Г. Поросёнок в колючей шубке и ещё восемь сказок-сценариев мультипликационных фильмов… — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1987. (см. на 4 стр. обл.).
- Тихомирова А. В. Жанровые особенности философской сказки в русской литературе второй половины XX — начала XXI в. Кандидатская диссертация по русской литературе защищена в Ярославле в 2011 году. 181 с. (автореферат частично, автореферат полностью есть в отделе диссертаций)
- Тихомирова А. В. Сюжетная экспликация коммуникативных девиаций в современной литературной сказке [Текст] // Ярославский педагогический вестник. — Т. 1 (Гуманитарные науки). № 3, 2010. — С. 135—138 (статья в pdf)
- Тихомирова А. В. Нарративная стратегия современной философской сказки [Текст] // Ярославский педагогический вестник. — Т. 1 (Гуманитарные науки). № 1, 2011. — С. 186—189 (статья в pdf)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт памяти писателя-сказочника Сергея Григорьевича Козлова
- Козлов Сергей Григорьевич
- BiblioГид о Сергее Козлове
- Литература о жизни и творчестве Сергея Козлова
- Библиография
- Сергей Козлов на Lib.ru
- Творчество Сергея Козлова на портале «Ежепедия»
- Фильмография. Мультфильмы, снятые по сценарию Сергея Козлова
- Стихи и сказки Сергея Козлова на «Ежином портале»
- Публикации Сергея Козлова в детском журнале «Кукумбер»
- Открытое сообщество LiveInternet, посвящённое творчеству Сергея Козлова
- Сергей Козлов в IMDb
- Скончался писатель-сказочник и поэт Сергей Козлов
- Сергей Козлов на сайте иронической поэзии
- Рецензии мультфильмов
|
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 2010 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Ռուս գրողներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ռուս սցենարիստներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային մանկագիրներ
- Ռուս մանկագիրներ
- Ռուս բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուս արձակագիրներ