Սերգեյ Գորշկով
Սերգեյ Գորշկով | |
---|---|
ռուս.՝ Серге́й Гео́ргиевич Горшко́в | |
փետրվարի 13 (26), 1910 - մայիսի 13, 1988[1][2] (78 տարեկան) | |
Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ |
Կոչում | Խորհրդային միության նավատորմի ծովակալ, 2-րդ կարգի կապիտան, captain 1st rank?, կոնտր-ադմիրալ, փոխծովակալ, ադմիրալ և admiral of the fleet? |
Հրամանատարն էր | Խորհրդային նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Խասան լճի մարտեր |
Կրթություն | Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի համալսարան (1927) և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ (1931) |
Պարգևներ |
Սերգեյ Գեորգիևիչ Գորշկով ( ռուս . ՝ Сергей Георгиевич Горшков, փետրվարի 13 (26), 1910, Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1988[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ)[3], Խորհրդային Միության նավատորմի բարձրաստիճան սպա Երկրորդ համաշխարհային պատերազմի և սառը պատերազմի ժամանակ։ Նա, լինելով խորհրդային նավատորմի ծովակալ, դրվատանքի է արժանացել իր պատմական ու ռազմավարական խորաթափանցության և ռազմական հզոր նավատորմ ստեղծելու համար, համբավվել է որպես խաղաղ ժամանակներում ամենամեծ նավատորմի ստեղծող[4]: Այդ առումով նրան հաճախ համեմատում են ամերիկացի Ալֆրեդ Թայեր Մահանի և գերմանացի Ալֆրեդ ֆոն Տիրպիցի հետ[5]:
Ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1961 թ.), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (4-րդ գումարման՝ 1954—1958 թթ.)[6], (5-րդ գումարման՝ 1958—1962 թթ.)[7], (8-11-րդ գումարումների՝ 1970—1989 թթ.)[8][9][10], (6-7-րդ գումարումների՝ 1962—1970 թթ.)[11][12]:
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշկովը նավատորմում ծառայության է անցել 1927 թվականին՝ 17 տարեկանում: Այդ նույն տարվա հոկտեմբերին ընդունվել է Լենինգրադի Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային ակադեմիան, որն ավարտել է 1931 թվականին և երկար ժամանակ ծառայել Սևծովյան նավատորմում։ 1941 թվականին դարձել է խորհրդային նավատորմի ամենաերիտասարդ ծովակալը[13]: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Ազովի նավատորմը, իսկ 1944 թվականից՝ նաև Դանուբի նավատորմը, աչքի ընկել դեսանտային համարձակ գործողություններ իրականացնելով: 1948 թվականից եղել է Սևծովյան նավատորմի շտաբի պետը: 1955 թվականին նշանակվել է ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ։ 1956 թվականին փոխարինել է Նիկոլայ Կուզնեցովին գլխավոր հրամանատարի պաշտոնում այն բանից հետո, երբ վերջինս ստիպված էր հրաժարվել իր պաշտոնից խորհրդային նավատորմի կազմի շուրջ մարշալ Գեորգի Ժուկովի և Նիկիտա Խրուշչովի հետ ունեցած անհամաձայնության պատճառով։
Գորշկովը կիսում էր Կուզնեցովի տեսակետը, որ Խորհրդային Միությանն անհրաժեշտ է մակերևութային նավերի մեծ նավատորմ՝ հածանավերով ու ավիակիրներով: Սակայն նավատորմի գլխավոր հրամանատար նշանակվելուց հետո սկզբնական շրջանում հետևել է Խրուշչովի այն տեսակետին, որ ռազմածովային նավատորմը պետք է հիմնականում բաղկացած լինի սուզանավային մեծ նավատորմից, որն աջակցում է ցամաքային ու ռազմաօդային ուժերին և հագեցած է նաև հականավային հրթիռներով[14]: Օրինակ, նույնիսկ «Kynda» դասի ամենամեծ հածանավերը (Project 58) ավելի փոքր էին, քան այն ժամանակվա ամերիկյան Էսկադրային ականակիրները: Գորշկովը երկար տարիներ զբաղեցրեց հրամանատարական պաշտոնը, և Խրուշչովը որոշ ժամանակ անց թույլ տվեց նավատորմը հիմնականում համալրել ավելի մեծ վերգետնյա նավերով: Մանավանդ, որ 1962 թվականին տեղի ունեցած Կարիբյան ճգնաժամը ցույց տվեց, որ խորհրդային նավատորմը չի կարող որևէ դիմադրություն ցույց տալ ամերիկյանին: Խրուշչովը թույլատրեց Kresta I դասի (Նախագիծ 1134 Բերկուտ) հածանավերի կառուցումը։ Բրեժնևի օրոք Գորշկովին վերջապես թույլ տվեցին ստեղծել իր ուզած նավատորմը: Ի թիվս այլ ռազմանավերի՝ 1970-ական թվականներին շարք մտան Խորհրդային Միության առաջին իրական ավիակիրները՝ Կիև դասի (նախագիծ 1143) և Կիրով դասի հսկայական հածանավերը (նախագիծ 1144.2):
Սակայն 1985 թվականին Միխայիլ Գորբաչովի իշխանության գալով՝ բյուջեից առավել խոշոր գումարներ հատկացվեցին տնտեսական բարեփոխումների իրականացմանը, և Գորշկովի մեծ նավատորմի համար գումար չմնաց։ 1985 թվականի դեկտեմբերին Գորբաչովը Վլադիմիր Չեռնավինին նշանակեց նավատորմի նոր գլխավոր հրամանատար։
Սերգեյ Գորշկովը մահացել է 1988 թվականի մայիսի 13-ին Մոսկվայում: Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[15]։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, նավատորմի մեծ մասը վատ էր պահպանվում կամ ընդհանրապես չէր պահպանվում, այնպես որ Գորշկովի հզոր նավատորմը խորտակվեց առանց նույնիսկ մի կրակոց արձակելու[16]:
Լավագույնը լավի թշնամին է
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասում են, որ ծովակալ Գորշկովը հաճախ է օգտագործել «Լավագույնը լավի թշնամին է» ("Лучшее - враг хорошего") ասույթը, որը եղել է նաև Վոլտերի և Կլաուզևիցի սիրած ասույթներից: Այդ ասույթը, որպես կարգախոս, խոշոր տառերով փակցված է եղել Սերգեյ Գորշկովի աշխատասենյակում:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալներ - 2 հատ (№ 10684 — 07.05.1965, № 118 — 21.12.1982)[17][18].
- Լենինի շքանշան - 7 հատ - (26.02.1953; 23.02.1960; 28.04.1963; 07.05.1965; 25.02.1970; 21.02.1978; 21.12.1982)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (22.02.1968);
- Կարմիր դրոշի շքանշան - 4 հատ - (03.04.1942; 24.07.1943 06.11.1947; 23.07.1959)
- Ուշակովի I աստիճանի շքանշան (28.06.1945);
- Կուտուզովի I աստիճանի շքանշան (18.09.1943)
- Ուշակովի II աստիճանի շքանշան (16.05.1944)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (11.03.1985)
- Կարմիր աստղի շքանշան (03.11.1944)
- ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու III աստիճանի շքանշան (30.04.1975)
- ԽՍՀՄ-ի բազմաթիվ մեդալներ, արտասահմանյան մեկուկես տասնյակ երկրների շքանշաններ ու մեդալներ (Սերգեյ Գորշկովն ընդհանուր առմամբ ստացել է իննսունից ավելի շքանշան ու մեդալ):
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Գորշկովին շնորհվել են Սևաստոպոլի (1974)[20], Վլադիվոստոկի (1985)[21], Բերդյանսկի (1974), Եյսկի, Սևերոդվինսկի (1978)[22] պատվավոր քաղաքացու կոչումներ:
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովակալ Սերգեյ Գորշկովի պատվին նավեր են կոչվել Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային[23], Սևծովյան, Խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմներում, փողոցներ, կրթօջախներ՝ Վլադիվոստոկում, Կոլոմնայում, Նովոռոսիյսկում: Ծովակալի հուշարձանները կանգնեցվել են Կոլոմնայում, Նովոռոսիյսկում, կիսանդրին տեղադրվել է Մուրմանսկում: Նրա անունն են կրում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կենտրոնական մարզական ակումբը, այդ նավատորմի կենտրոնական հոսպիտալը: 2006 թվականին սահմանվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ծովակալ Սերգեյ Գորշկով» գերատեսչական մեդալ:
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Горшков С. Г. Морская мощь государства. — М.: Воениздат, 1976., Պետության ծովային զորությունը (1976), անգլերեն թարգմանվել է «Sea Power of the State» վերնագրով (1979), ISBN 978-0080219448:
- Горшков С. Г. Военно-Морской Флот. — М.: Воениздат, 1977.
- Горшков С. Г. На страже Отчизны. — Москва, 1980.
- Горшков С. Г. Проблемы изучения и освоения Мирового океана. — Рига, 1982.
- Горшков С. Г. На южном приморском фланге (осень 1941 г. — весна 1944 г.). — М.: Воениздат, 1989. — 286 с. — ISBN 5-203-00144-8.
- Горшков С. Г. Во Флотском Строю (Военные Мемуары). — СПб.: LOGOS, 1996. — С. 407. — 200 экз. — ISBN 5-87288-127-4
- Горшков С. Г. Черноморский флот в битве за Кавказ. // Военно-исторический журнал. — 1974. — № 3. — С.13-26.
- Горшков С. Г. Оперативно-стратегическое использование Военно-Морского Флота в Великой Отечественной войне. // Военно-исторический журнал. — 1985. — № 4. — С.73-81.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 TracesOfWar
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Citace elektronické monografie | titul = Velká ruská encyklopedie | url = https://old.bigenc.ru/military_science/text/2372293 | vydavatel = Ruská akademie věd | odkaz na vydavatele = Ruská akademie věd | datum_přístupu = 2023-02-04 | jazyk = ru | kapitola = ГОРШКО́В | typ kapitoly = heslo
- ↑ (անգլերեն) Chipman, Donald D. "Admiral Gorshkov and the Soviet Navy". Air University Review, juli-augustus 1982.
- ↑ (անգլերեն) Keegan, John & Wheatcroft, Andrew. 1996. "Who's Who in Military History: From 1453 to the Present Day", p. 116-117. ISBN 041512722X.
- ↑ «Список депутатов Верховного Совета СССР 4 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին. Վերցված է 2015-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Список депутатов Верховного Совета СССР 5 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013-12-07-ին. Վերցված է 2015-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Список депутатов Верховного Совета СССР 8 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին. Վերցված է 2015-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Список депутатов Верховного Совета СССР 10 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013-07-10-ին. Վերցված է 2015-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին. Վերցված է 2015-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Список депутатов Верховного Совета СССР 6 созыва». Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին. Վերցված է 2015-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Список депутатов Верховного Совета СССР 7 созыва». Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին. Վերցված է 2015-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ (անգլերեն) TIME. 1968, 23 februari. "Power Play on the Oceans".
- ↑ (անգլերեն) Sondhaus, Lawrence. 2004 "Navies in Modern World History", p. 239. ISBN 1861892020.
- ↑ Lurye, 2001, էջեր 59–60
- ↑ (անգլերեն)(en) Keegan, John & Wheatcroft, Andrew. 1996. "Who's Who in Military History: From 1453 to the Present Day", p. 116-117. ISBN 041512722X.
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР от 7 мая 1965 года «за умелое руководство войсками, личное мужество, проявленные в борьбе с немецко-фашистскими захватчиками, и в ознаменование 20-летия Победы советского народа в Великой Отечественной войне».
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР от 21 декабря 1982 года «за большой вклад в боевую готовность Военно-Морского Флота, оснащение его боевыми кораблями и умелое руководство им».
- ↑ Постановление ЦК КПСС и Совмина от 21.02.1985 г. № 172.
- ↑ Почётные граждане города-героя Севастополя Արխիվացված 2013-05-03 Wayback Machine // Официальный сайт администрации Севастополя. Կաղապար:Проверено
- ↑ Почётные граждане Արխիվացված 2013-03-25 Wayback Machine // Официальный сайт администрации Владивостока. Կաղապար:Проверено
- ↑ «Решение муниципального Совета Северодвинска № 396 от 26 июля 1978 года». Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին. Վերցված է 2009-12-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 46 (օգնություն) - ↑ «Фрегат «Адмирал Горшков» отработал взаимодействие с корабельными вертолетами: Министерство обороны Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2016-08-03-ին. Վերցված է 2016-11-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն Սերգեյ Գորշկովի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абламонов П. Ф. Адмирал: О дважды Герое Советского Союза С. Г. Горшкове. — М.: Политиздат, 1986. — 112 с. — (Герои Советской Родины). — 200 000 экз.
- Военно-морской энциклопедический словарь. — М., 2002. — С. 314—315.
- Касатонов И. В. «Командую флотом»: С. Г. Горшков и его адмиралы на Чёрном море в период «Холодной войны». В 2 кн. — М.: Издательство «Андреевский флаг», 2004. — ISBN 5-9553-0033-3.
- Лазарев С. Е. Горшков, Сергей Георгиевич // Российская историческая энциклопедия в 18 томах / Глав. ред. А. О. Чубарьян. Т. 5. — М.: ОЛМА Медиа Групп, 2017. — С.213—214.
- Монаков М. С. Главком (Жизнь и деятельность Адмирала флота Советского Союза С. Г. Горшкова). — М.: Кучково поле, 2008. — С. 380. — 704 с. — (Библиотека клуба адмиралов). — 3500 экз. — ISBN 978-5-9950-0008-2
- 21st Century Gorshkov: The Challenge of Seapower in the Modern Era by Kevin Rowlands. «NAVAL INSTITUTE PRESS». 2017. — ISBN 1682471594.
- Polmar, N.; Brooks, T.A.; Fedoroff, G.E. Admiral Gorshkov (The Man Who Challenged the U.S. Navy). — Annapolis, Maryland, USA: Naval Institute Press, 2019. — 364 с. — ISBN 978-1-6824-7332-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Գորշկով «Երկրի հերոսներ» կայքում
- Горшков Сергей Георгиевич на сайте Министерства обороны Российской Федерации
- Егоров Ю. Самый большой флот в мире Արխիվացված 2007-09-28 Wayback Machine.
- Некролог(չաշխատող հղում)
- Мемуары С. Г. Горшкова.
- Список адмиралов, вице-адмиралов, контр-адмиралов ВМФ СССР (1940—1945).
- Список инженер-адмиралов, инженер-вице-адмиралов, инженер-контр-адмиралов ВМФ СССР (1940—1945).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գորշկով» հոդվածին։ |
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Մայիսի 13 մահեր
- 1988 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային հուշագիրներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ