Սետեբոս (արբանյակ)
Սետեբոս (Ուրան XIX) Setebos | |
---|---|
Արբանյակի հայտնաբերման լուսանկար | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 18 հուլիս 1999 թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 17 418 000 կմ[1][2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 7 451 800 կմ |
Ապոհելին | 27 386 730 կմ |
Մեծ կիսաառանցք | 17 418 000 կմ[1][2] |
Էքսցենտրիսիտետ | 0,5914[1][2] |
Սիդերիկ պարբերություն | 2225,21 օր[1][2] |
Թեքվածություն | 140,11° (Ուրանի հասարակածի նկատմամբ) 158° (Խավարածրի հարթության նկատմամբ)[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~24 կմ[3] |
Մակերևույթի մակերես | ~7200 կմ² |
Ծավալ | ~58 000 կմ³ |
Զանգված | ~7,5 × 1016 կգ |
Միջին խտություն | ~1,5 գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0063 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,0204 կմ/վ |
Ալբեդո | 0,04[3] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Սետեբոս (Uranus XIX), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից մեկն է։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի ղեկավարած թիմի կողմից 1999 թվականին։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից 1999 թվականի հուլիսի 18-ին[4]։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/1999 U 1 անվանումը։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XIX անվանումը։
2000 թվականի օգոստոսի 21-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Սետեբոս անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոսներ Կալիբանի և Սիկորաքսի դավանած աստծո անունով[5]։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։
Ուրանի Ումբրիել արբանյակի վրա գտնվող խառնարանը նույնպես անվանվել է Սետեբոսի անունով, սակայն այն գրառվում է Սետիբոս։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սետեբոսը պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին հակադարձ ուղղությամբ 17 418 000 կմ մեծ կիսաառանցքով, համեմատաբար ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 7 451 800 - 27 386 730 կմ։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 17 393 700 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,5914, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 158°։ Սետեբոսը պտտվում է մոտ 30 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։
Սետեբոսը պատկանում է Սիկորաքսի դինամիկ խմբին, որում նույնպես գտնվում են Պրոսպերոն ու Ֆերդինանդը, և հավանաբար ունեն նույն ծագումը[6]։ Խմբի արբանյակները ունեն մեծ էքսցենտրիսիտետ և մեծ ուղեծրի թեքում՝ 140-ից 170°։
Սետեբոսը պտտվում է Ուրանի շուրջ 2196 օր 8 ժամ 24 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 6,013 երկրային տարի։ Սետեբոսի մեկ պտույտը Ուրանի շուրջ մի փոքր ավելին է քան Յուպիտերի պտույտից ժամանակահատվածի կեսից Արեգակի շուրջ։
Ֆիզիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սետեբոսի տրամագիծը գնահատվում է մոտ 47 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Սետեբոսի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0063 մ/վ²։
Արբանյակը երևում է բնական (գորշ) գույնով տեսանելի սպեկտրում[7], նույնը ինչպես և Պրոսպերոն, սակայն այլ քան Սիկորաքսը (որը բաց կարմիր է)։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Սետեբոսը որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Yeomans, Donald K. (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 3,0 3,1 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 24 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04.
- ↑ Gladman, B. J.; Kavelaars, J. J.; Holman, M. J., Petit, J.-M.; Scholl, H.; Nicholson, P. D.; and Burns, J. A.; The Discovery of Uranus XIX, XX, and XXI, Icarus, 147 (2000), pp. 320–324
- ↑ Jennifer Blue (2008 թ․ հոկտեմբերի 16). «Planet and Satellite Names and Discoverers». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Grav, Tommy; Holman, Matthew J.; Gladman, Brett J.; and Aksnes, Kaare; Photometric survey of the irregular satellites, Icarus, 166, (2003), pp. 33–45.
- ↑ Grav, Holman
- Grav, Tommy; Holman, Matthew J.; Fraser, Wesley C. (2004 թ․ սեպտեմբերի 20). «Photometry of Irregular Satellites of Uranus and Neptune». The Astrophysical Journal. 613 (1): L77–L80. arXiv:astro-ph/0405605. Bibcode:2004ApJ...613L..77G. doi:10.1086/424997.
- Sheppard, S. S.; Jewitt, D.; Kleyna, J. (2005). «An Ultradeep Survey for Irregular Satellites of Uranus: Limits to Completeness». The Astronomical Journal. 129: 518. arXiv:astro-ph/0410059. Bibcode:2005AJ....129..518S. doi:10.1086/426329.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prospero Profile Արխիվացված 2007-06-08 Wayback Machine by NASA's Solar System Exploration (անգլ.)
- David Jewitt pages (անգլ.)
- Uranus' Known Satellites (by Scott S. Sheppard) (անգլ.)
- MPC: Natural Satellites Ephemeris Service (անգլ.)
|