Սատանա քշողը
«Սատանա քշողը» (անգլ.՝ The Exorcist - «Դևեր հանողը»), գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 1973 թվականին, ռեժիսորն է Ուիլյամ Ֆրիդկինը, հիմքում Ուիլյամ Պիտեր Բլետտիի ստեղծագործությունն է։
Ֆիլմում նկարագրվում է 12-ամյա աղջկա միջից էկզորսիզմի (սատանայի հոգու դուրս հանելու) պատմություն։
Ֆիլմի համար հատուկ որպես տեխնիկական խորհրդատու հրավիրվել է հոգևորական Ջոն Նիկոլը, ով «Բռնվածություն սատանայից և էկզորսիզմ» գրքի հեղինակն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեց հոգևորական Լանկաստեր Մերրինը (Մաքս ֆոն Սյուդով) հյուսիսային Իրաքում պեղումներ է կատարում, որտեղ գտնում է հրեշի գլուխ-արձան։ Այդ ժամանակ հոգեբուժարանում մահանում է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի երիտասարդ հոգևորական Կարրասի (Ջեյսոն Միլլեր) մայրը։ Նա ծանր է տանում մոր մահը և խնդրում է ղեկավարությունը ազատել իրեն գործից։ Միաժամանակ համալսարանական մի փոքր քաղաքում ֆիլմի նկարահանումներին մասնակցող դերասանուհի Կրիս ՄակՆիլի (Էլլեն Բերստին) 12 ամյա աղջկա՝ Ռիգանի (Լինդա Բլեր) մոտ սկսվում են նկատվել տարօրինակ արարքներ։ Նա ընկնում է դողի մեջ, ինչից իր մահճակալը սկսում է ուժեղ ցնցվել։
Բժիշկները աղջկա մոտ տարօրինակ ոչինչ չեն հայտնաբերում։ Շուտով տարօրինակ մահով մահանում է այն ֆիլմի ռեժիսորը, որում նկարահանվում էր Ռիգանի մայրը, նա ինքնասպան է լինում դուրս նետվելով Ռիգանի սենյակից։ Սկսվում է հետաքննություն, որը վարում է Ուիլյամ Կինդերմանը (Լի Ջեյ Կոբբ)։ Աղջկա դեմքը և ձայնը փոխվում են, նրա սենյակից լսվում են միստիկական ձայներ, նա օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում։ Բժիշկները խորհուրդ են տալիս Կրիսին դիմել հոգևորականի օգնության։ Կրիսը հանդիպում է հայր Կարրասին, ով իր հերթին գտնում է հայր Մերրինին, և նա եկեղեցուց ստանում է աղջկանից սատանայի հոգի քշելու (էկզորսիզմ) թույլտվություն ...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լինդա Բլեր - Ռիգան ՄակՆիլ
- Էլլեն Բերստին - Կրիս ՄակՆիլ
- Մաքս ֆոն Սյուդով - հայր Մերրին
- Ջեյսոն Միլլեր - հայր Կարրաս
- Լի Ջեյ Կոբբ - լեյտենանտ Ուիլյամ Կինդերման
- Մերսեդես Մակկեմբրիջ - Ռիգանի ձայն
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 - երկու «Օսկար» մրցանակ,
- լավագույն հարմարեցված սցենար - Ուիլյամ Պիտեր Բլետտի
- լավագույն ձայն - Ռոբերտ Կնուդսոն, Քրիստոֆեր Նյուման
- 1974 - 4 «Ոսկե Գլոբուս» մրցանակ
- լավագույն ֆիլմ (դրամա)
- լավագույն ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկին
- լավագույն սցենար Ուիլյամ Պիտեր Բլետտի
- երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Լինդա Բլեր
Ընդհանուր առմամբ ներկայացվել է 8 Օսկարի
- Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար լավագույն դերասանուհու համար (Էլլեն Բերստին), երկրորդ պլանի լավագույն դերասան(Ջեյսոն Միլլեր), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Լինդա Բլեր), լավագույն օպերատոր (Օուեն Ռոյզման), լավագույն մոնտաժ (Ջոն Բրոդերիկ, Բադ Սմիթ, Էվան Լոտտման, Նորման Գրեյ), լավագույն դեկորացիներ (Բիլլ Մելլի, Ջերիի Բանդերլիխ)
- Ֆիլմը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 204-րդն (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ) է և գրեթե միշտ տեղ է զբաղեցնում այդ ցուցակում։
- «Entertainment Weekly» ամսագիրը «Սատանա քշողը» ֆիլմը ճանաչել է կինոյի պատմության ամենասարսափ ֆիլմ։
- Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Ռիգան ՄակՆիլը 9-րդ տեղում է որպես բացասական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում ֆիլմը 3-րդն է։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում տարբեր դերերի համար քննարկվել է Մառլոն Բրանդոյի, Ջին Հեքմենի, Օդրի Հեփբերնի, Ջեյն Ֆոնդայի, Շիռլի Մակլեյնի, Էնն Բաքրոֆթի թեկնածությունը, իսկ ռեժիսորական աթոռի համար առաջակվել է նաև Սթենլի Կուբրիկին, Արթուր Փենին, Պիտեր Բոգդանովիչին, Մայք Նիկոլսին, Ջոն Բուրմանին, Մարկ Ռայդելլին։
- Դերասան Ջեյսոն Միլլերը (հայր Կարրաս) համար այս դերը առաջինն է կինոյում, իսկ հայր Կարրասի մոր դերում նկարահանված ազգությամբ հույն Վասիլիկի Միլիարոսը ընդհանրապես չի խաղացել այլ ֆիլմերում։ Նրա համար այս ֆիլմը առաջին ու վերջինն էր։
- Ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը խնդրել էր ֆիլմի տեխնիկանան խորհրդատուներից մեկին՝ հոգևորական Թոմաս Բիմինգհեմին նկարահանումների ժամանակ կատարել իրական էկզորսիզմի արարողություն, որովհետև նկարահումները երբեմն-երբեմն ուղեկցվում էին տարօրինակություններով ու անբացատրելի անհաջողություններով։ Սակայն հոգևորականը հրաժարվել է, ասելով, որ դա միայն կավելացնի լարվածությունը կինոնկարահանման հրապարակում։ Մի անգամ այրվել էր ֆիլմի դեկորացիաները, իսկ հրդեհի պատճառները այդպես էլ մնացել էին անհայտ։ Նկարահումների հետ կապ ունեցող 9 մարդ մահացել են։ Դերասաններ Ջեկ ՄակԳոուրանը և Վասիլիկի Միլիարոսը մահացել են ֆիլմի պրեմիրերայից մի քանի օր առաջ։
- Հայտնի քարոզիչ, քրիստոնեական առաջնորդ Բիլլի Գրեհեմը հայտարարել է, որ որ ֆիլմի ժապավենների մեջ իրականում սատանայի հոգի է մտել։
- Էլլեն Բերստինը համաձայնվել է նկարահանվել ֆիլմում այն պայմանով որ չի արտասանի նախապես սցենարում եղած հետևալ բառերը «ես հավատում եմ սատանային», պրոդյուսերները համաձայնվել են և այդ նախադասությունը չի հնչել ֆիլմում։
- էկզորսիզմի տեսարանում օդափոխիչների միջոցով սենյակի ջերմաստիճանը նվազեցվել է մինչև -40 Ցելսիուսի, որպեսզի ստանան Ռիգանի շնչառության ավելի տպավորիչ տեսարան։
- Կանաչ հեղուկ նյութը, որ դուրս է գալիս աղջկա բերանից աղացած ոլոռ է։
- Ուիլյամ Պիտեր Բլետտիի գրքի համար որպես հիմք ծառայել է նրա կողմից լսված էկզորսիզմի իրական պատմություն, թե ինչպես երկու հոգևորական՝ հայր Ալբերտ Հյուզը և հայր Ուիլյամ Բոուրդերնը 1949 թվականին Մերիլենդ նահանգի Ռեյնոր լեռան վրա 13-ամյա մի տղայի միջից սատանայի հոգի են դուրս քշել
- Ֆիլմի պրեմիերաները 1973 թվականին ուղեկցվում էին կինոդիտողների զանգվածային ուշաթափություններով, նույնիսկ շատ կինոթատրոնների մոտ հերթապահում էին շտապօգնության մեքենաներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0070047/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 http://www.ofdb.de/film/277,Der-Exorzist
- ↑ http://www.metacritic.com/movie/the-exorcist-re-release
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 http://www.cinemarx.ro/filme/The-Exorcist-Exorcistul-11813.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt0070047/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=27765.html
- ↑ 9,0 9,1 9,2 http://bbfc.co.uk/releases/exorcist-9
- ↑ 10,0 10,1 http://www.cinematografo.it/cinedatabase/film/l-esorcista/19781/
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 http://www.imdb.com/title/tt0070047/locations?ref_=tt_dt_dt
- ↑ http://www.the-numbers.com/movies/1973/0XRCS.php
- ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=exorcist.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IMDb-ում ֆիլմի էջ
- allrovi.com կայքում անգ.(չաշխատող հղում)
- kinopoisk.ru կայքում ռուս.
- «կինոսարսափներ» կայքում ռուս. Արխիվացված 2013-08-20 Wayback Machine
- «World Art» կայքում ռուս.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատանա քշողը» հոդվածին։ |
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1973 դրամա ֆիլմեր
- 1973 ֆիլմեր
- 1974 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ուիլյամ Ֆրիդկինի ֆիլմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- 1970-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր մայր-դուստր հարաբերությունների մասին
- Գրաքննված ֆիլմեր
- Ֆիլմեր դևերի մասին
- Ֆիլմեր քրիստոնեության մասին