Սալխադի շրջան
Արտաքին տեսք
Սալխադի շրջան արաբ․՝ ناحية صلخد | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Ալ-Սուեյդայի մարզ → Սալխադի գավառ |
Ներառում է | 13 գյուղ և ավան |
Վարչկենտրոն | Սալխադ |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2004) | 24․045 |
Տարածք | 144.65 |
Ժամային գոտի | UTC+2 |
Սալխադի շրջան (արաբ․՝ ناحية صلخد), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հարավում՝ Ալ-Սուեյդայի մարզում։ Հանդիսանում է Սալխադի գավառի հինգ շրջաններից մեկը։ Ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունն կազմում է 24,045 մարդ[1]։
Վարչական կենտրոնն Սալխադ քաղաքն է։ Գտնվում է մարզի հարավային մասում։ Սահմանակից է հյուսիսում՝ Ալ-Սուեյդայի շրջան, արևելքում՝ Մալահի շրջան, հարավում՝ Հորդանան, արևմուտքում՝ Ալ-Կուրեյյայի, Ալ-Ղարիայի և Զեյբինի շրջաններ։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 144.65 քառ. կմ տարածք։
Շրջանն ուննի 13 գյուղ և ավան (Բնակչության թվաքանակն ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով է) դրանք են՝
- Ամթան (արաբ․՝ امتان), բնակչություն՝ 2,495
- Անաթ (արաբ․՝ العانات), բնակչություն՝ 413
- Արման (արաբ․՝ عرمان), բնակչություն՝ 5,735
- Քարբես (արաբ․՝ الكاربس), բնակչություն՝ 619
- Մաշկուկ (արաբ․՝ المشقوق), բնակչություն՝ 1,297
- Մնեյիթրե (արաբ․՝ المنيذرة), բնակչություն՝ 1,138
- Օս (արաբ․՝ عوس), բնակչություն՝ 308
- Օյուն (արաբ․՝ عيون), բնակչություն՝ 534
- Ռաֆկա (արաբ․՝ الرافقة), բնակչություն՝ 101
- Սալխադ (արաբ․՝ صلخد), բնակչություն՝ 9,155
- Սամա ալ-Բարդան (արաբ․՝ صما البردان), բնակչություն՝ 1,296
- Շաննիրե (արաբ․՝ شنيرة), բնակչություն՝ 666
- Թահուլա (արաբ․՝ تحولا), բնակչություն՝ 288
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է {{{1}}}:
|