Ռուբինա Փիրումյան
Ռուբինա Փիրումյան | |
---|---|
Ծնվել է | 1936[1] |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Կրթություն | Թեհրանի համալսարան (1960) |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Ռուբինա Բաղդիկի Փիրումյան (Մինասյան, 1936[1], Թավրիզ, Իրան), գրականագետ (ԱՄՆ)։ Հայոց լեզվի և գրականության դոկտոր (1989):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբինա Փիրումյանը ծնվել է 1936 թվականին Թավրիզում։ 1960 թվականին ավարտել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը։ 1978 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Հայոց լեզվի և գրականության դոկտոր, դասավանդում է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) միջին-արևելյան լեզուների ֆակուլտետում։ Գրել է սփյուռքահայ գրականության պատմությանը նվիրված աշխատություններ, մասնավորապես ուսումնասիրել է հայերի ցեղասպանության արտացոլումը 1920-1930-ական (նաև հետագա տարիների) գրականության մեջ։
Հեղինակ է «Աղետին հայ գրական արձագանքները հրեական գրականության համեմատությամբ» (1993, անգլերեն) գրքի, նաև հայկական հարցի ու ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի, [[Կանադայի և այլ երկրների մամուլում ու գիտական ժողովածուներում (հայերեն և անգլերեն)։ Մասնակցել է հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք միջազգային գիտաժողովների (Նյու Օռլեան, 1985, Լոս Անջելես, 1986, 1988, Տորոնտո, 1989, Երևան, 1990)։ Գործուն մասնակցություն ունի Կալիֆոռնիայի հայ գաղութի ազգային և կուսակցական կառույցների ղեկավարության, ինչպես նաև Հայ դատն ու հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու ասպարեզում։
Պատրաստել և հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը, 1915-1923։ Ուղեցույց աշակերտների և ուսուցիչների համար» (1988) դասագիրքը Կալիֆոռնիայի պետական դպրոցների, «Հայ դատ» ձեռնարկը՝ հայկական դպրոցների բարձր դասարանների (10, 11 և 12) աշակերտության համար[2][3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մեսրոպ Մաշտոց շքանշան (1999)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Armenian Literary Responses to Catastrophe. Competed to the Jewish Experience, L A, 1993
- Հայ դատ, Լոս Անճելըս, 1990, 198 էջ, 1994, 190 էջ։
- Հայաստանը Հ. Յ. Դ. - բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917-1921 թթ.), Երեւան, 1997, 421 էջ։
- Հայկական հարցի պատմութիւն, Երեւան, 2002, 264 էջ։
- Գրականութեան դերը հայոց ազգային ազատագրական պայքարում, Մոնթրէալ, 2003, 134 էջ։
- Թաւրիզից ստալինեան Գուլագ (ընդհատուած պատմութիւն), Երեւան, 2019, 309 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Ռուբինա Փիրումյանը փորձել է հեքիաթների, առակների միջոցով Ցեղասպանության խնդիրը լուսաբանել. «Հայկական ժամանակ»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ ««Հայոց Ցեղասպանութիւնը Գրականութեան Մէջ» (Հեղինակ` Ռուբինա Փիրումեան)». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 8. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |