Ռուբեն Մելիք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք (այլ կիրառումներ)
Ռուբեն Մելիք | |
---|---|
Ծննդյան անուն | Մելիք Մինասյանց և ֆր.՝ Rouben Mélik-Minassiantz[1] |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1921[2][3] |
Ծննդավայր | Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[1] |
Վախճանվել է | մայիսի 21, 2007[4] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Le Kremlin-Bicêtre[1] |
Գերեզման | Cemetery of L'Haÿ-les-Roses |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն[3] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի համալսարան (1942)[3] |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն[3] |
Պարգևներ | |
Ռուբեն Մելիք Վիքիդարանում | |
Rouben Mélik Վիքիպահեստում |
Ռուբեն Մելիք (Մելիք Մինասյանց, նոյեմբերի 14, 1921[2][3], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[1] - մայիսի 21, 2007[4], Le Kremlin-Bicêtre[1]), սփյուռքահայ անվանի ֆրանսագիր բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Փարիզում, 1921 թվականին, Իրանից գաղթած հայ ընտանիքում։ Հայրը պարսկահայ է, մայրը՝ թիֆլիսահայ։ Մայրենի լեզուն սովորել է ընտանիքում։ Սովորել է Սորբոնի համալսարանում (1939-42)։ Երիտասարդ տարիքից գրել է ֆրանսերեն բանաստեղծություններ։ 1946 թվականին լույս է տեսել «Աշխարհի ակորդները» անդրանիկ ժողովածուն։ Այնուհետև հրատարակել է տասնհինգ ժողովածուներ, որոնցից առանձնանում են հատկապես «Մադամ Լորելեյ» (1949 թ.), «Քրիստափոր Կոլումբոս» (1952 թ.), «Լինչ» (1954 թ.), «Ուր արյուն է հոսել» (1955 թ.), «Միացյալ երգը» (1960, 1967 թթ., Ֆրանսիական ակադեմիայի Մեծ մրցանակ), «Մարմին, ինձնով կենդանի» (1976, ֆրանսիական գրողների մրցանակ), «Թափոր» (1984 թ.), տպագրել է «Հորիզոնի անցորդները», «Երջանկության օպերան», «Քարե պահակը» (1961, Ֆրանսիական ակադեմիայի ֆրանսերեն մրցանակ) և «Ստորգետնյա եղանակները» (1961) հատորները։
Ռուբեն Մելիքն արժանացել է մի շարք հեղինակավոր գրական մրցանակների, ինչպես օրինակ՝ «Միացյալ երգ» (երկրորդ ժողովածուն) գրքի համար 1967 թ. արժանացել է ֆրանսիական Ակադեմիայի Պիեր դը Ռընյե և Անտոնեն Արտո մրցանակներին։ 1976 թ. ստացել է Ֆրանսիայի գրողների միության մրցանակը։
1968 թվականին և հետագայում մի քանի անգամ եղել է Հայաստանում։ 1978 թվականին Երևանում Աբրահամ Ալիքյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների ընտրանին՝ «Մարմին, ինձնով կենդանի» խորագրով։ Գրքի ներածականում բանաստեղծը գրում է. «Ահա իմ պոեզիան, այս գրքի շնորհիվ, միավորվում է իմ բնաշխարհին, հայկական աշխարհին։ Իրականանում է երիտասարդական մեծ իղձերիցս մեկը՝ վերադառնալ հայրենի տուն, վաղ թե ուշ, այս կամ այն ձևով, վերադառնալ և իր տեղն ունենալ հարազատ օջախում»։ Հայ չափածո գրականությունից կատարել է թարգմանություններ, պատրաստել «Հայ պոեզիայի անթոլոգիան 5-րդ դարից մինչև մեր օրերը», որը լույս է ընծայել Փարիզում 1973 թ. («Էդիտոր ֆրանսեզ ռեունի»)։ 1986 թվականին Երևանում նրան շնորհվել է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ։
Ռուբեն Մելիքը մահացել է Փարիզում 2007 թվականի մայիսի 21-ին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Մելիքը, չնայած ապրել և ստեղծագործել է Փարիզում, մոտ է եղել վերջին երեսուն-քառասուն տարվա գրական նորություններին ու ավանգարդիստական շարժումներին, իր ստեղծագործական նախասիրություններով ավելի հակված է դեպի դասական բանաստեղծությունը, նկատվում է ֆրանսիական Պլեադի (16-րդ դար) և կլասիցիզմի ազդեցությունը։ Նրա պոեզիայում հայկական մոտիվներ չեն նկատվում, չնայած բանաստեղծը լիովին տիրապետում է հայերենին, մշտապես մոտիկ է եղել Սփյուռքի՝ մասնավորապես ֆրանսահայ մշակութային շրջանակներին և սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի բազմաթիվ գրողների ու մշակութային գործիչների հետ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարմին ինձնով կենդանի, Երևան, 1978։
Հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մահացավ բանաստեղծ Ռուբեն Մելիքը - Ազգ Օրաթերթ(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 385.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bufkin E. C. Foreign literary prizes: Romance and Germanic languages — 1980. — P. 43—44.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մելիք» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մելիք» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 385)։ |