Ռոլա Դաշտի
Ռոլա Դաշտի | |
---|---|
Ծնվել է | 1964[1] |
Ծննդավայր | Քուվեյթ |
Քաղաքացիություն | Քուվեյթ |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the National Assembly of Kuwait? |
Պարգևներ և մրցանակներ |
Ռոլյա Աբդուլլա ադ-Դաշտի (արաբ․՝ رولا عبدالله علي حاجيه دشتي, 1964[1], Քուվեյթ), քուվեյթցի կին քաղաքական գործիչ, տնտեսագետ և կանանց իրավունքների և գենդերային հավասարության ջատագով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Արևմտյան Ասիայի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար (ESCWA) 2019 թվականից[2][3]։ Քուվեյթի պլանավորման և զարգացման Գերագույն խորհրդի (Supreme Council for Planning & Development, SCPD) անդամ մինչև 2019 թվականը։ Պլանավորման և զարգացման հարցերով նախարար, միաժամանակ Ազգային ժողովի հարցերով նախարար՝ 2012-2014 թվականներին, Քուվեյթի Ազգային ժողովի պատգամավոր 2009-2012 թվականներին։ Ազգային ժողովում ընտրված առաջին չորս կին պատգամավորներից մեկը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոլա Դաշտին ծնվել է 1964 թվականին, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբդուլլահ Դաշտիի ընտանիքում։ 1984 թվականին ստացել է գյուղատնտեսական տնտեսագիտության բակալավրի աստիճան Կալիֆոռնիայի նահանգի համալսարանից։ 1985 թվականին ստացել է տնտեսագիտության և ֆինանսների մագիստրոսի կոչում Սակրամենտոյի Կալիֆոռնիայի համալսարանից։ 1993 թվականին ստացել է Ջոնս Հոփքինսի համալսարանի փիլիսոփայության դոկտորի աստիճան ժողովրդագրական դինամիկայի բնագավառում[4]։
Առանցքային պաշտոններ է զբաղեցրել գիտահետազոտական հաստատություններում, ինչպիսիք են Քուվեյթի գիտական հետազոտությունների ինստիտուտը և աշխատել է տեղական և միջազգային խոշոր ֆինանսական և զարգացման հաստատություններում, ինչպիսիք են Քուվեյթի Ազգային բանկը և Համաշխարհային բանկը[4]։
Քուվեյթցի կանայք մինչ 2015 թվականի մայիսը քվեարկելու և ընտրվելու իրավունք չեն ունեցել։ 2005 թվականի մայիսի 16-ին Ազգային ժողովը կանանց տվել է ընտրելու և ընտրվելու իրավունք այնքանով, որքանով դա չի հակասում շարիաթի օրենքներին։ Ռոլյա Դաշտին կարևոր դեր է խաղացել այդ օրենքի լոբբինգի հարցում[4]։ Ռոլա Դաշտին մասնակցել է 2006 թվականի ընտրություններին, ստացել 1539 ձայն և պարտվել ընտրություններում։ 2008 թվականի ընտրություններում նա ստացել է 4464 ձայն և կրկին պարտվել։ 2009 թվականի մայիսի 16-ին կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքում չորս կին ընտրվել է Ազգային ժողովում՝ Ասիլ ալ-Ավադին, Ռոլյա Դաշտին, Մաասումա ալ-Մուբարակը և Սալվա ալ-Ջասսարը[5][6][7]։ Ռոլյա Դաշտին հավաքել է 7666 ձայն։
2012 թվականի հուլիսի 31-ին նա Նախարարների կաբինետում ստացել է Պլանավորման և զարգացման հարցերով նախարարի, միաժամանակ Ազգային ժողովի հարցերով նախարարի պորտֆելները։ 2012 թվականի դեկտեմբերի 11-ին և 2013 թվականի օգոստոսի 4-ին վերանշանակվել և կատարել է պարտականությունները մինչև 2014 թվականի հունվարի 6-ը[4]։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը 2019 թվականի հունվարի 21-ին Ռոլյա Դաշտիին հայտարարել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի տարածաշրջանային հանձնաժողովի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCWA) գործադիր քարտուղարի նշանակման մասին։ Այդ պաշտոնում նա փոխարինել է իրաքցի Մուհամեդ Ալի ալ-Հաքիմին[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հյուսիս-հարավ» մրցանակ «Հյուսիս-հարավ» կենտրոնի կողմից Միխայիլ Գորբաչովի հետ միասին, 2009։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ «Рола А. А. Х. Дашти». ООН. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Rola Dashti» (անգլերեն). United Nations. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Rola A. A. H. Dashti» (անգլերեն). United Nations Secretary-General. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «В парламент Кувейта впервые избрали женщин». Интерфакс. 2009 թ․ մայիսի 17. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Лебедев, Виктор (2009 թ․ մայիսի 17). «Историческую победу одержали на выборах в парламент женщины Кувейта». РИА Новости. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Парламентские выборы в Кувейте». ТАСС. 2013 թ․ հուլիսի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Muravchik, Joshua (2009). «The Feminist. Kuwait: Rola Dashti». The Next Founders: Voices of Democracy in the Middle East. New York: Encounter. էջեր 249–84. ISBN 9781594032325.
- Tétreault, Mary Ann (Spring 2003). «Advice and Dissent in Kuwait». Middle East Report. 226 (226): 36–39. doi:10.2307/1559281. JSTOR 1559281.
- Tétreault, Mary Ann; Meyer, Katherine; Rizzo, Helen (2009). «Women's Rights in the Middle East: A Longitudinal Study of Kuwait». International Political Sociology. 3 (2): 18–237. doi:10.1111/j.1749-5687.2009.00072.x.
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Քուվեյթցի կին հասարակական գործիչներ
- Կին տնտեսագետներ
- Քուվեյթի քաղաքական գործիչներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Կին գործարարներ
- Կանանց իրավունքների ակտիվիստներ