Jump to content

Ռոբուր նվաճողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբուր նվաճողը
ֆր.՝ Robur le Conquérant
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էՆյու Յորք և Փարիզ
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ և Robur?[1]
ՆախորդՄաթիաս Շանդոր
ՀաջորդՎիճակախաղի տոմս № 9672
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1886
 Robur the Conqueror Վիքիպահեստում

«Ռոբուր–Նվաճողը» (ֆր.՝ Robur le Conquérant), ֆրանսիցի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականին։

Մի անգամ Երկրի բոլոր բարձրություններում և դժվարամատցելի վայրերում (լեռնային բարձունքներում և բարձրահարկ շենքերի գագաթներին) հայտնվում են տարօրինակ դրոշներ։ Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ում դրոշակներն են դրանք և ինչպես են այնտեղ հասցրել։ Պարզվում է, որ հանճարեղ հայտնագործող Ռոբուրը գաղտնի կառուցել է օդից ծանր թռչող սարք, որը նման է ուղղաթիռի։ Դրոշակների տեղադրումով նա հայտարարում է «օդային տարածքի նվաճման» սկզբի մասին։

Օդագնացների (օդապարիկով զբոսնել սիրողներ) ամերիկյան ընկերությունը հերքում է Ռոբուրի սարքի գոյությունը, չի հավատում նման ավիացիայի հեռանկարներին։ Այդ ժամանակ Ռոբուրը իր «Ալբատրոս» սարքով առևանգում է ընկերության մի քանի անդամների և նրանց հետ միասին կատարում է շուրջերկրյա ճանապարհորդություն։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • XIX դարի երկրորդ կեսի (երբ գրվել է վեպը) տեխնոլոգիաների համաձայն «Ալբատրոս»–ը իրոք արտառոց երևույթ էր։
  • Որոշ գրականագետներ և ուֆոլոգներ համարում են, որ վեպի գրման և հրատարակման պահը համընկնում է ԱՄՆ–ում և որոշ չափով Մեծ Բրիտանիայում տարօրինակ դիրիժաբլների դիտարկումների ալիքի հետ (վեպը անգլերեն լեզվով հրատարակվել է 1887 թվականին)։ Բացառված չէ, որ որոշ հաղորդագրություններ հայտնվել են եղած փաստերի հիման վրա՝ հիմնվելով վեպին։
  • Ռոբուրի օդային նավի գաղափարը Ժյուլ Վեռնը վերցրել է մի ֆրանսիացի ավիակոնստրուկտորի փորձից, որը մի խորհրդակցության ժամանակ, գիտնականների առջև, սկզբից բաց թողեց օդապարիկ, հետո՝ թռչող պտուտակի օգնությամբ, այն վնասեց։
  • Վեպի գործողությունները մասնակի կատարվում են Ռուսաստանում։ Նրա տարածքի վրայով «Ալբատրոս»–ը թռչում է 9-11 գլուխներում։ Իններորդ գլխում այն թռչում է Կամչատկայի, Սախալինի հարավային մասի և Ռուսաստանի տարածքային ջրերի վրայով, իսկ հաջորդ երկու գլուխներում այն հատում է Ռուսական կայսրության սահմանը հյուսիս–արևմտյան ուղղությամբ՝ թռչելով Կասպից ծովի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրայով[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբուր նվաճողը» հոդվածին։