Ռոբերտ Ֆալկ
Ռոբերտ Ֆալկ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15 (27), 1886[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3][4][…] |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1958[5][6][7][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[5] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր, նատյուրմորտ և բնանկար |
Թեմաներ | Կերպարվեստ[8] և գեղանկարչություն[8] |
Աշակերտներ | Hieorhij Niski? |
Հայր | Raphael Falk? |
Ամուսին | Elizaveta Potekhina? |
Զավակներ | Valery Romanovich Falk?[9] |
Robert Falk Վիքիպահեստում |
Ռոբերտ Ֆալկ (ռուս.՝ Роберт Рафаилович Фальк, հոկտեմբերի 15 (27), 1886[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - հոկտեմբերի 1, 1958[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս խորհրդային նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Ֆալկը ծնվել է 1886 թվականին Մոսկվայում, հայրը իրավաբան և շախմատիստ էր՝ Ռաֆայիլ Ալեքսանդրի Ֆալկ (1856-1913), մայրը՝ Մարիա Բորիսի Ֆալկ (1866-1940)։
Սովորել է Մոսկվայում, 1903-1904 թվականներին՝ Կ. Յուոնի և Ի. Մաշկովի ստուդիաներում, 1905-1909 թվականներին՝ գեղանկարչության, քանդակագործության ու ճարտապետական ուսումնարանում, աշակերտելով Վալենտին Սերովին և Կոնստանտին Կորովինին։ Եղել է «Միր իսկուսստվա», «Բուբնովի վալետ» և այլ խմբավորումների անդամ։
1928-1938 թթ.-ն ապրել է Փարիզում։ 1918-28 թվականներին դասավանդել է Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցներում և Վխուտեմասում, 1941-1942 թվականներին՝ Սամարղանդի գեղարվեստական ուսումնարանում և 1942-1944 թվականներին՝ դեկորատիվ-կիրառական ինստիտուտում։
Ամուսնացած է եղել 4 անգամ, ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր գործերից են.
- «Նատյուրմորտ սպիտակ սփռոցի վրա» (1914, մասնավոր հավաքածու, Մոսկվա),
- «Կարմիր կահույք» (1920),
- «Ծովախորշ Բալակլավայում» (1927),
- «Սպիտակ շալով կինը» (1947), երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա),
- «Ա. Գ. Գաբրիչևսկու դիմանկարը (1950-1951),
- «Ինքնանկար կարմիր ֆեսով» (1957),
- «Փարիզի բնանկարներ» (1930-ական թթ., բոլորը՝ մասնավոր հավաքածուներ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ)։
Կատարել է ներկայացումների ձևավորումներ Մոսկվայի հրեական թատրոնում։
Ֆալկի «Նեգր» (1917), «Ծառեր ցանկապատի մոտ» (1920), «Սև նատյուրմորտ» (1920), «Բանվորուհի» (1925), «Փողոց Փարիզում», «Ինքնանկար ծխամորճով», «Ծեր հայուհին։ Փարիզ» (երեքն էլ՝ 1930-ական թթ.) գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.theglassmagazine.com/portraying-the-revolution/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.yivoencyclopedia.org/article.aspx/Falk_Robert
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.invaluable.com/artist/fal-k-robert-f303rdh4ec/sold-at-auction-prices/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Parton A. Fal’k, Robert // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T027440
- ↑ 8,0 8,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ "Hit by an Avalanche of Art". MEETINGS WITH ROBERT FALK | The Tretyakov Gallery Magazine — 2021.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆալկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 613)։ |
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 1958 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ