Ռեյնգոլդ Գլիեր
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ռեյնգոլդ Գլիեր | |
---|---|
Ի ծնե անուն | գերմ.՝ Reinhold Ernst Glier և ուկրաիներեն՝ Рейнгольд Моріцевич Глієр |
Ծնվել է | դեկտեմբերի 30 1874 (հունվարի 11 1875)[1][2][3][…] Կիև, Ռուսական կայսրություն[1][4] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 23, 1956[4][2] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[5] |
Ժանրեր | օպերա[6], սիմֆոնիա[6], դասական երաժշտություն[6], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[6] և բալետ[6] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և դաշնակահար |
Գործիքներ | ջութակ և դաշնամուր[7] |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա[7] և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա[7] |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1900)[1][7] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն[7] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Reinhold Glière Վիքիպահեստում |
Գլիեր Մորիցևիչ Ռեյնգոլդ (ռուս.՝ Рейнгольд Морицевич Глиэр, ի ծնե՝ Ռայնհոլդ Էռնեստ Գլիեր [գերմ.՝ Reinhold Ernest Glier], դեկտեմբերի 30 1874 (հունվարի 11 1875)[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[1][4] - հունիսի 23, 1956[4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938 թվական), արվեստագիտության դոկտոր (1941 թվական), պրոֆեսոր (1913 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյնգոլդ Գլիերը ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 30-ին (1875 թվականի հունվարի 11) Կիևում։ 1894 թվականին ավարտել է Կիևի երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը և ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի դասարան։ 1900 թվականին ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1906-1908 թվականներին ուսանել է Օսկար Ֆրիդի մոտ դիրիժորություն և Գերմանիայից վերադառնալուց հետո սկսել է հանդես գալ որպես դիրիժոր՝ հինականում սեփական ստեղծագործություններով։
Տեսական առարկաներ է դասավանդել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցում։ 1920-1941 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Ռեյնգոլդ Գլիերն առաջին խորհրդային բալետի հեղինակն է։ Միակ ռուս կոմպոզիտորն է, ով եռակի արժանացել է Գլինկայի անվան մրցանակի՝ մինչհեղափոխական Ռուսաստանի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի, և հետհեղափոխական խորհրդային Ռուսաստանի ամենահեղինակավոր Ստալինյան մրցանակի։ Դրա հետ մեկտեղ եռակի արժանացել է Լենինյան շքանշանի։ Մահացել է 1956 թվականի հուլիսի 23-ին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլիերը ռուս երաժշտության դասականների ռեալիստական ավանդույթների շարունակողն է։ Գրել է բալետներ («Կարմիր կակաչ», խորհրդային թեմայով գրված առաջին բալետը՝ 1927 թվական, 1957 թվականին՝ «Կարմիր ծաղիկ», «Պղնձե հեծյալը»՝ 1949 թվական), հինգ օպերա («Շահսենեմ»՝ 1925 թվական, «Լեյլի և Մեջնուն»՝ 1940 թվական և այլն), սիմֆոնիաներ, անսամբլային ու գործիքային ստեղծագործություններ, վոկալ շարքեր, պիեսներ։ Գլիերը ստեղծագործական և բարեկամական փոխհարաբերությունների մեջ է եղել Նիկողայոս Տիգրանյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Կոստանտին Սարաջևի, Քրիստափոր Քուշնարյանի հետ։ Բալետներից «Կարմիր կակաչ»-ը (1941 թվական) և «Պղնձե հեծյալը» (1949 թվական) բեմադրվել են Երևանում։ 1950 թվականին հեղինակային համերգներով հանդես է եկել Երևանում (նրա ղեկավարությամբ հնչել են առաջին սիմֆոնիան, ձայնի և նվագախմբի համար գրված կոնցերտը, «Պղնձե հեծյալ» բալետի սյուիտը ևն)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1946,1948,1950)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Риман Г. Глиэр (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 366.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Глиэр Рейнгольд Морицевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Grove Music Online — OUP.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյնգոլդ Գլիեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 93)։ |
- Հունվարի 11 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Կիև քաղաքում ծնվածներ
- Հունիսի 23 մահեր
- 1956 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Օպերային կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Ռուս կոմպոզիտորներ