Ռեյկյավիկի զինանշան
Արտաքին տեսք
Մանրամասնություններ |
---|
Ռեյկյավիկի զինանշան, Իսլանդիայի մայրաքաղաքի պաշտոնական զինանշանն է, որն արտացոլում է քաղաքի պատմական նշանակությունն ու զարգացումը[1][1]։ Զինանշանը հաստատվել է 1957 թվականին։ Զինանշանը անգլիական տիպի հերալդիկ վահան է, որը կապույտ գույնի է։ Վահանի կենտրոնից մի փոքր վեր զիգզագաձև երեք հորիզոնական գծեր են։ Շերտերը ներկայացնում են ծովի ալիքները, կղզու առափնյա գիծը՝ լեռներով և ծովածոցերով։ Կապույտ գույնը խորհրդանշում է ծովային տարածությունը։ Արծաթե լայն շերտերը խորհրդանշում են երկու կայմերը, որոնք պատկանում էին Ռեյկյավիկի հիմնադիր Ինգոլֆ Արնարսոնին։