Jump to content

Ռաֆինացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռաֆինացում (ֆրանս․ raffiner – մաքրել)՝ սննդի, քիմիական, մետալուրգիական և արդյունաբերության այլ ճյուղերում թողարկվող նյութերի վերջնական մաքրումը խառնուրդներից։ Ռաֆինացման միջոցով ստանում են բարձր մաքրության ձեթեր, սպիրտ, շաքար (ռաֆինադ) և այլ սննդամթերքներ։ Կարևոր նշանակություն ունի թերմաքուր մետաղների ռաֆինացում՝ մետաղները ձեռք են բերում արժեքավոր ֆիզիկաքիմիական և մեխանիկական հատկություններ։ Մետաղների ռաֆինացումը իրականացվում է հրամետալուրգիական, էլեկտրոլիտիկ և քիմիական եղանակներով։ Հրամետալուրգիական ռաֆինացումը հիմնված է տարբեր մետաղների Օ, Տ, Cl, F միացնելու ունակության տարբերության (օքսիդացնող ռաֆինացման) վրա։ Խառնուրդ մետաղների միացությունները տվյալ տարրերի հետ հալույթում շերտավորվում և բաժանվում են հիմնական մետաղից։ Լիքվացիոն ռաֆինացոման հիմքում ընկած է մետաղների հալման տարբեր ջերմաստիճաններ, խտություններ ունենալու և միմյանց մեջ սահմանափակ լուծվելու հատկությունը․ ռեկտիֆիկացիոն ռաֆինացման՝ եռման տարբեր ջերմաստիճաններ ունենալը և այլն։ Էլեկտրոլիտիկ ռաֆինացումը իրենից ներկայացնում է մետաղների աղերի ջրային լուծույթների կամ աղային հալույթների էուեկարուիդ։ Քիմիական ռաֆինացում հիմնված է թթուներում կամ հիմքերում մետաղների և խառնուրդների լուծելիության տարբերության վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 611