Ռաֆիկ Հարությունյան
Արտաքին տեսք
Ռաֆիկ Հարությունյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ծանրամարտիկ և մարզիկ |
Երկիր | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 2000 (24 տարեկան) |
Քաշ | 81 կիլոգրամ |
Ռաֆիկ Արմենի Հարությունյան (մայիսի 17, 2000), հայ մարզիկ, ծանրորդ, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 2022 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե և 2023 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆիկ Հարությունյանը ծնվել է 2000 թվականի մայիսի 17-ին[1]։
2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը 81 կգ քաշային կարգում երկամարտում ցույց է տվել 354 կգ արդյունք և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Նա նաև փոքր ոսկի մեդալի է արժանացել «հրում» վարժությունում՝ 194 կգ և փոքր արծաթի մեդալի՝ «պոկումում» վարժությունում՝ 160 կգ[2]։
2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշային կարգում երկամարտում ցույց է տվել 337 կգ արդյունք և արժանացել բրոնզե մեդալի[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է
- Ռաֆիկ Հարությունյան. Հաղթանակս նվիրում եմ նրանց, ովքեր հավատում էին ինձ
|