Ռաֆայել Արամյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Արամյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1921[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ[1] |
Վախճանվել է | օգոստոսի 7, 1978[2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1941)[1] |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ռաֆայել Արամյան Վիքիքաղվածքում | |
Ռաֆայել Արամյան Վիքիդարանում |
Ռաֆայել Գևորգի Արամյան (նոյեմբերի 29, 1921[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ[1] - օգոստոսի 7, 1978[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։
Արձակագիր Վալտեր Արամյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։
Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն և ռումիներեն[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբինյան եղբայրներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 256 էջ։
- Չթամբած ձիեր (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1963, 275 էջ։
- Չթամբած ձիեր, Բեյրութ, տպարան «Արարատ», 1964, 320 էջ։
- Ով զարմանալի (պատմվածքներ Կոմիտասի մասին), Երևան, «Հայաստան», 1969, 195 էջ։
- Հայաստանցի 8 արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Ռ.Արամյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և «Նրանք իմ որդիներն են» պատմվածքը), Բեյրութ, տպարան «Սևան», 311 էջ։
- Մեռած քաղաքի պարիսպների տակ, Երևան, «Հայաստան», 1970, 272 էջ։
- Արևոտ անձրև (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 460 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաղանդ երեկոյի հեքիաթը, «Գրական թերթ», 1969, № 1:
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Արևին ընդառաջ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 170 էջ.- Բովանդ-ից՝ Վասիլևսկայա Վ. Եղբայրները; Հեռու և մոտիկ հյուրեր; Բագմուտ Ի. Տաք աղբյուրներ
- Խայասի Ֆումիկո։ Վեց պատմվածք․- Երևան։ Հայպետհրատ, 1963․- 189 էջ։
- Մեր նվերը.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 114 էջ.- Բովանդ-ից՝ Ռզա Կուլի Զադե. Երազանքը։
- Ռեա Դոմենիկո։ Սինյորան իջնում է Պոմպեյում. - Երևան։ Հայպետհրատ, 1964.- 36 էջ.- (Պատմվածքներ XX դար, թիվ 5)։
- Ֆոլկներ Ուիլյամ։ Լրիվ շրջադարձ.- Երևան։ Հայաստան, 1965.- 63 էջ.- (Պատմվածքներ XX դար, թիվ 12)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=1923
- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 53.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 687)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Արամյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Արամյան» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 7 մահեր
- 1978 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ արձակագիրներ