Ռանա Դագուբատի
Ռանա Դագուբատի տելուգու՝ రానా | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Չեննայ, Հնդկաստան |
Կրթություն | Չեթինադ Վիդյաշրամ |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոդերասան, նկարիչ-բեմադրող և լուսանկարիչ |
Աշխատավայր | Telugu cinema? |
Ծնողներ | հայր՝ Դագգուբատի Սուրեշ Բաբու |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռամանայդու Դագուբատի, ավելի հայտնի է որպես Ռանա Դագուբատի (տելուգու՝ దగ్గుబాటి రానా; հինդի՝ राना दग्गुबाटि; անգլ.՝ Rana Daggubati; դեկտեմբերի 14, 1984, Չեննայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր և լուսանկարիչ, հիմնականում նկարահանվել է տելուգու լեզվով ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռանան ծնվել է Մադրասում (ներկայումս Չեննայ)՝ կինոպրոդյուսեր Դագուբատի Սուրեշ Բաբուի ընտանիքում։ Նա Դագուբատի-Ակինենի հայտնի կինոընտանիքի ժառանգներից է։ Ռանայի պապը՝ Դ. Ռամանայդուն, եղել է պրոդյուսեր։ Նրա հորեղբայր Վենկատեշը և զարմիկ Նագա Չայտանյան եղել են նահանգի հայտնի դերասաններից[1][2]։ Սովորել է Հայդարաբադում։
Մինչև դերասանական կարիերայի սկսելը, Ռանան հասցրել է «Զինվոր» համակցված կինոնկարահանման ժամանակ Մահեշ Բաբուի հետ նկարահանվել գլխավոր դերում[3]։ Հետո նա եղել է Bommalata ֆիլմի պրոդյուսերը, որը արժանացել է Ազգային մրցանակի, որպես տելուգու լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ[4]։
2010 թվականին կայացել է նրա դերասանական կարիերայի առաջնաելույթը։ «Leader» ֆիլմում նա խաղացել է երիտասարդ քաղաքական գործչի դերը։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություններ, իսկ Ռանան իր դերի համար արժանացել է մի քանի մրցանակի։ Մեկ տարի անց նա իր առաջնաելույթն է ունեցել Բոլիվուդում։ Նա խաղացել է «Արատավոր շրջան» ֆիլմի գլխավոր դերերից մեկում՝ Աբհիշեկ Բաչչանի հետ[5]։ Ֆիլմում նա խաղացել է դիջեյ Ջոկի Ֆերնանդեսի դերը, որ զբաղվում էր թմրադեղերի վաճառքով։ Լավագույն առաջնաելույթի համար նա ստացել է «Filmfare Award» մրցանակ[6]։ Նույն թվականին նա խաղացել է տելուգու լեզվով նկարահանված «Nenu Naa Rakshasi» ֆիլմում, որտեղ խաղացել է վարձու մարդասպանի դերը։ Նրա համար ձախողված էր «Department» ֆիլմը, որտեղ նա խաղացել է հայտնի դերասաններ Ամիթաբհ Բաչչանի և Սանջայ Դատի հետ։ Նրան հաջողվեց իրավիճակը շտկել «Մեծ ուսուցիչ» ֆիլմում, որտեղ նա դերասանուհի Նայանտարայի հետ խաղացել է գլխավոր դերում[7]։
2015 թվականին նա Ակշայ Կումարի հետ խաղացել է «Baby» մարտական ֆիլմում, որն ունեցել է մեծ հաջողություններ։ Նույն թվականին թողարկվել է «Բահուբալի։ Սկիզբը» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Բհալլալադևայի դերը։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություններ։ Ֆիլմի երկրորդ մասը թողարկվել է 2017 թվականին։ 2015 թվականին թողարկվել է «Rudramadevi» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Չալուկյա Վիրահադրայի դերը[8]։
2017 թվականը նրա համար հաջողակ տարի է եղել․ «Բահուբալի։ Ավարտը» ֆիլմում նկարանահանվելուց հետո նա նկարանահանվել է «The Ghazi Attack» երկլեզու ֆիլմում, որտեղ նա խաղացել է զինվորականի դեր։ Նույն թվականին նա նկարահանվել է «Ես՝ թագավոր, ես՝ նախարար» ֆիլմում, որտեղ նա Կաջալ Ագարվալի հետ մարմնավորել է քաղաքագետի դեր[9][10]։
Ներկայումս Ռանան նկարահանվում է «Madai Thirandhu» երկլեզու ֆիլմում։ Նա համաձայնվել է նկարահանվել նաև Haathi Mere Saathi երկլեզու[11] և Anizham Thirunaal Marthanda Varma մալայերեն ֆիլմերում[12]։
Դերասանական կարիերայից բացի նա հանդիսանում է նաև «No 1 Yaari» ծրագրի հաղորդավար, որը համարվում է ամենավարկանշային հեռուստաշոուն[13]։ Նա հանդիսանում է նաև «Տելուգու Վագրեր» ակումբի տերը, որը համարվում է Premier Futsal-ի հավաքականներից մեկը[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ հասակում Ռանանի աջ աչքը կույր է եղել, սակայն հետագայում վիրահատական միջամտությամբ վերականգնվել է տեսողությունը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2010 | Առաջնորդ | Leader | Արջուն Պրասադ |
2011 | Արատավոր շրջան | Dum Maaro Dum(հինդի) | Ջոկի Ֆերնանդես |
2011 | Ես քո վհուկն եմ | Nenu Naa Rakshasi | Աբհիմանյու |
2012 | Իմ ցանկությունը | Naa Ishtam | Գանեշ |
2012 | Department(հինդի) | Շիվ Նարայան | |
2012 | Մեծ ուսուցիչ | Krishnam Vande Jagadgurum | Բաբու |
2013 | Սա խելագար երիտասարդ է | Yeh Jawaani Hai Deewani(հինդի) | Վիկրամ |
2015 | Գտնել և վնասազերծել | Baby(հինդի) | Ջայ Սինգխ Ռաթոր |
2015 | Բահուբալի։ Սկիզբը | Baahubali: The Beginning(թամիլ.) | Բհալլալադևա |
2015 | Ռուդրամադևի | Rudramadevi | Չալուկյա Վիրահադրա |
2016 | Bangalore Naatkal(թամիլ.) | Շիվա | |
2017 | The Ghazi Attack(հինդի) | Արջուն Վերմա | |
2017 | Բահուբալի։ Ավարտը | Baahubali: The Conclusion(թամիլ.) | Բհալլալադևա |
2017 | Ես՝ թագավոր, ես՝ մինիստր / Ամեն ինչ քեզ համար | Nene Raju Nene Mantri | Ռադհա Ջոգենդրա |
2019 | Madai Thiranthu(թամիլ.) | ||
2019 | Haathi Mere Saathi | Բանդև | |
2019 | Anizham Thirunaal Marthanda Varma |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The new entrants in Times 50 Most Desirable Men 2011». The Times of India (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Rana Daggubati's a family man». The Times of India (անգլերեն). 2011 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «The multifaceted 'leader'». The Hindu (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 12. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 53rd National Film Awards. — Directorate of Film Festivals, 2006. — P. 93–94.
- ↑ «Dum Maaro Dum-Gripping thriller». The Times of India (անգլերեն). 2011 թ․ ապրիլի 21. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 57th Idea Filmfare Awards 2012 Part 7 ՅուԹյուբում
- ↑ Radhika Rajamani (2012 թ․ դեկտեմբերի 21). «'I am happy that Krishnam Vande Jagadgurum is a hit'». Rediff.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «'Period films are heroic'». The Hindu (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Rana Daggubati begins shooting for 'Ghazi' — The Indian Express
- ↑ «Rana Daggubati to go on US tour for 'Nene Raju Nene Mantri'». The News Minute (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Haathi Mere Saathi first look: Rana Daggubati’s rugged avatar as Bandev is impressive, see photo. — The Indian Express
- ↑ Sandeep Acharya (2017 թ․ նոյեմբերի 14). «Rana Daggubati signs another period film, to play Travancore king Marthanda Varma». Hindustan Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Baahubali actor Rana Daggubati to host chat show — Times of India
- ↑ Actor Rana Daggubati is co-owner of Futsal team Telugu Tigers
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանա Դագուբատի» հոդվածին։ |
|